Ես պոռնոաստղի նման կլինեմ. ՔՐԻՍՏԵՆ ՍՏՈւԱՐՏ
09.07.2012
Մինչ ոմանք կարծում էին, թե Քրիստեն Ստյուարտը ժամանակավորապես դադարել է նկարահանվել, նա նոր դեր է ստացել: Քրիստենը կխաղա Նիկ Քասավետիսի «Կալի» թրիլլերում: Այս դերի համար Ստյուարտը չի կրի այդքան հարազատ դարձած կեղծ ժանիքները և անգամ ստիպված չի լինի անընդհատ արյան հետ գործ ունենալ:
Միայն թե այս դեպքում նրան անհրաժեշտ է պոռնոաստղի քայլվածք: Հարցազրույցներից մեկում Ստյուարտն ասել է. «Ես քայլելու եմ մերկապարուհու նման և լինելու եմ պոռնոաստղի նման»:
Այս դերին, որտեղ նա հանդես է գալու պլատինե շիկահերի դերում, Քիստենը պետք է մի լավ պատրաստվի: Սա Ստյուարտի կարիերայում բոլորովին նոր քայլ է, որը կհեռացնի նրան Բելլայի' վամպիրի կերպարից: Ֆիլմի պրեմիերան կլինի 2013-ին: Դիտվել է 3209 անգամ
|