Պետերբուրգը վախենում է մերկ Մադոննայից
03.07.2012
Օգոստոսի սկզբին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում տեղի կունենա Մադոննայի այդքան սպասված համերգը: Բայց արի ու տես, որ նրա վերջին համերգաշարից հետո փոփ դիվայի՝ ռուսաստանյան բեմում ելույթ ունենալը լուրջ մտածելու առիթ է տվել: Իշխանությունները, վախեցած նրա մերկապարերից և բարեմասնությունների ցուցադրումից, փորձում են պլաններ մշակել երգչուհուն բարոյականության սահմաններում պահելու համար:
Բացի այդ Մադոննան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Սանկտ Պետերբուրգի համերգի ժամանակ կանդրադառնա սեռական փոքրամասնությունների իրավունքներին, որոնք արգելքի տակ են:
Մադոննայի ժամանման հարցերով զբաղվում է պատգամավոր Վիտալի Միլոնովը, ով հայտարարել է, թե անգամ չգիտի՝ ինքն անձամբ ներկա կլինի համերգին, թե ոչ:
Սա Մադոննայի առաջին «բողոքը» չէ. նա ինքը շրջագայությունն անվանել է «համերգ՝ աշխարհին ուղղված բողոքով»: Դիտվել է 2823 անգամ
|