Հինգ տարվա համատեղ կյանքից հետո Թոմ Կրուզն ու Քեթի Հոլմսը որոշել են ամուսնալուծվել: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է դերասանուհու փաստաբանը' Ջոնաթան Վուլֆը: Վերջինս խնդրել է լրագրողներին ըմբռնումով մոտենալ և հասկանալ, որ դա Կրուզի և Հոլմսի անձնական գործն է: «Քեթիի համար ամենագլխավորը երեխային' 6-ամյա Սուրի Կրուզին, դժվար ապրումներից զերծ պահելն է»,- ասել է Քեթի Հոլմսի փաստաբանը:
Սուրին 33-ամյա Հոլմսի առաջին երեխան է, իսկ Կրուզն արդեն դաստիարակել է երկու երեխաների' նախորդ ամուսնությունից Նիկոլ Քիդմանի հետ: Չնայած նրան, որ Հոլմսի փաստաբանը չի նշում ,թե ով է եղել ամուսնալուծություն պահանջողը, Թոմ Կրուզի փաստաբանը հայտնել է լրագրողներին, որ ամուսնալուծություն է պահանջել Քեթի Հոլմսը: «Թոմը շատ է ցավում բաժանության համար: Նրա համար ծանր ժամանակներ են: Սակայն դեռևս հայտնի չէ' արդյոք դիմումը հայտնվել է դատարանում »,-ասել է Կրուզի փաստաբանը:
Ինչևէ, լրատվամիջոցները չեն հետևի Հոլմսի փաստաբանի խնդրանքին և հաստատ կփորձեն միջամտել, ինչպես և անում են: Ամենատարբեր վարկածներն ու կարծիքներն են հայտնել զլմ-ները այս աստղային զույգի բաժանության վերաբերյալ: Իսկ բամբասանքներից մեկն էլ այն է, որ Կրուզն աչքի տակ ունի արդեն հաջորդ ընտրյալին' ուկրաինուհի դերասանուհի Օլգա Կուրիլենկոյին:
23-06-2026 09:28 Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33 Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37 Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։