Վերջապես կարելի է վայելել Շակիրայի ու Պիտբուլի նոր համատեղ աշխատանքը: «Get It Started» զուգերգը հանձնված է Ձեր դատին:
Արդեն հայտնի է, որ երգի պրոդյուսերներն են RedOne-ն ու Afrojack-ը: Վերջինս հայտնել է, որ շատ ուրախ է առաջին անգամ աշխատել Շակիրայի հետ. «Նա հիանալի ձայնային տվյալներ ունի և շատ լավ է զգում երաժշտությունը: Շակիրան իրոք հիասքանչ երգչուհի է, և դա է պատճառը, որ մենք համատեղ աշխատեցինք»: «Get It Started»-ը կմտնի Պիտբուլի «Global Warming» ալբոմ, որի թողարկումը նախատեսվում է իրականացնել 2012 թվականի վերջին:
Սա Շակիրայի ու Pitbull-ի առաջին համատեղ գործը չէ: 2011 թվականի հիթերից էր նրանց առաջին ընդհանուր երգը' «Rabiosa»-ն, որ մեծ հաջողություն ունեցավ ողջ աշխարհում, հատկապես՝ Բրազիլիայում, Հունաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: