Ամենասեքսուալ աֆրիկուհին շիկահեր է (լուսանկարներ)
26.06.2012
25-ամյա թոփ մոդել Ժենևա Մորթոն ճանաչվել է Աֆրիկան ներկայացնող ամենասեքսուալ մոդելը հարավաֆրիկյան ամսագրի հունիսյան համարում:
Կապուտաչյա եւ շիկահեր Մորթոն իրեն համարում է «հարյուր տոկոսանոց աֆրիկուհի»: Մոդելի մանկությունն անցել է Հարավային Աֆրիկայում, իսկ հետո նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ և հիմա աշխատում է մոդելային գործակալություններում:
Մորթոն հայտնի է նաև որպես էքստրեմալ պայմաններում աշխատող մոդել, որը կարող է նկարվել անգամ Վիկտորիա ջրվեժի ջրերում: Հարցազրույցներից մեկում մոդելը նշել է, որ մի քանի բաժակ շամպայնից հետո անգլերենին փոխարինելու է գալիս «աֆրիկերենը»:
Դիտվել է 3143 անգամ
|