Իրինա Շեյքն ու Ռոնալդուն ամուսնանում են
21.06.2012
Չհասցրեց արտասահմանյան մամուլը մի լավ քննարկել Քրիստիանու Ռոնալդուի և նրա գեղեցկուհի ընկերուհու' Իրինա Շեյքի հանդիպումները, բաժանումները և բոլոր քայլերը, երբ աստղային զույգը հայտարարեց, որ պատրաստվում է ամուսնանալ:
Ամուսնական սուրբ կապերով զույգը կմիանա «Եվրո-2012»-ից հետո: Չնայած որ գեղեցկուհի մոդելը չի հասցնում ներկա գտնվել սիրելիի ֆուտբոլային խաղերին, բայց դա ամենևին չի խանգարում սիրահարներին միասին ժամանակ անցկացնել խաղերից հետո, դառնալ պապարացիների «զոհն» ու մշտապես իրենց վրա սևեռել լրատվամիջոցների ուշադրությունը: Իրինան և Քրիստիանուն որոշել են ամուսնանալ խաղերի ավարտից ուղիղ 11 օր հետո:
Տեղի լրատվամիջոցների կարծիքով, դա կդառնա տարվա ամենաճոխ հարսանիքներից մեկը և ամենաշքեղը՝ Պորտուգալիայում' ֆուտբոլիստի հայրենիքում:
Դիտվել է 3441 անգամ
|