Լեդի Գագան սեւ օծանելիք է թողարկել՝ սեփական արյան կաթիլով
20.06.2012
Երգչուհի Լեդի Գագան շարունակում է զարմացնել: Նրա հորինած հերթական սկանդալն այս անգամ օծանելիք է. «Fame» բույրը երգչուհու արյան կաթիլն է պարունակում:
«Բերադոննայի արցունքներ, օրխիդեայի կոտրված սիրտ, խնկի սև քող, ծիրանի փոշի, մեղրի և շաֆրանի էության կաթիլներ», - այսպես է իր նոր բույրը բնորոշել Լեդի Գագան:
Օծանելիքը պատրաստվել է նորագույն տեխնոլոգիաներով, ինչը թույլ է տվել ստանալ սև հեղուկ: Սա պատմության մեջ առաջին սև օծանելիքն է, բայց մի անհանգստացեք. մարմնի վրա այն հետք չի թողնում, քանի որ ցանելուց հետո այն դառնում է թափանցիկ, ինչպես բոլոր օծանելիքները: «Փառքի պես սև, օդի պես անտեսանելի»,- գրված է օծանելիքի տուփի վրա:
Բայց սա դեռ ամենը չէ. օծանելիքի բաղադրության մեջ առկա է Լեդի Գագայի արյան կաթիլը: Այժմ յուրաքանչյուրը կարող է զգալ երգչուհու ներկայությունն իր իսկ մարմնի վրա: Դիտվել է 2958 անգամ
|