Անջելինա Ջոլին` չար թագուհի
20.06.2012
Համացանցում հայտնվել է Անջելինա Ջոլիի առաջին լուսանկարը «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի նոր տարբերակի նկարահանման հրապարակից: Մուլտֆիլմում Ջոլին կատարում է չար թագուհու դերը:
Այս դերում արդեն հասցրել ենք տեսնել մի քանիսին' միշտ ծիծաղող Ջուլյա Ռոբերթսը «Սպիտակաձյունիկում», «սառը» Շարլիզ Թերոնը՝ «Սպիտակաձյունիկն ու որսորդը» ֆիլմում, բայց թե ինչպիսին կլիներ Ջոլին չար թագուհու դերում, դժվար էր գուշակել: Ճակատագրական, խորհրդավոր և, իրոք, չար. այապիսին է նա մուլտֆիլմի պրոդյուսերների հրապարակած առաջին պաշտոնական լուսանկարում: Դիտվել է 2429 անգամ
|