Կանադացի հայտնի երգչուհի Ավրիլ Լավինը 180 աստիճանով փոխել է իմիջը: Նա փարիզյան հավաքույթներից մեկին օրերս մասնակցել է չափազանց տարօրինակ սանրվածքով: Ավրիլը սափրել է գլխի մի կեսն ու լրացրել իմիջը սև կաշվե պիջակով:
Վերջին շրջանում Ավրիլ Լավինին հազվադեպ կարելի է հանդիպել աստղային երեկույթների ժամանակ, քանի որ Դերեկ Ուիբլիից բաժանվելուց հետո 27-ամյա Ավրիլը նախընտրում է ազատ ժամանակն անցկացնել գիշերային ակումբներում:
Իր նոր' What The Hell երգի տեսահոլովակում Ավրիլ Լավինը ցուցադրել է մարմինը' նկարվելով բացառապես ներքնազգեստով: Սա պակաս զարմանալի չէ, քան նոր սանրվածքը, քանի որ Ավրիլ Լավինը հայտնի չէ մերկանալու «սովորությամբ», և ամեն անգամ չէ, որ համաձայնում է գնալ այդ քայլին:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: