20-ամյա աղջկան չհաջողվեց մահապարտ դառնալ
04.02.2012
Գրոզնիում ոստիկանները հայտնաբերել են 20-ամյա մի աղջկա՝ Մոսկվայից, ով պատրաստվում էր ահաբեկիչ-մահապարտի «դասեր քաղել»: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում տալով Չեչնիայի օրինապահ մարմիններին: Աղջիկը, ում անունը չի նշվում, Չեչնիա է մեկնել հատուկ այն բանի համար, որ մահապարտի պատրաստականություն ձեռք բերի: Նա նշել է, սակայն, որ իր «հմտությունները» կիրառելու էր Չեչնիայի սահմմաներից դուրս: Այժմ նախաքննություն է ընթանում: Դեռեւս չի հաղորդվում՝ հատկապես ինչպես եւ որտեղ էր աղջիկը դասեր անցնելու, եւ թե ինչպես է ոստիկանությունը հայտնաբերել նրան: Դիտվել է 2291 անգամ
|