Մայքլ Ջեքսոնը երեխաների հետ հասարակական վայրերում հայտնվելիս նրանց ստիպում էր ամենատարբեր դիմակներ կրել:
Հիմա փոփ արքայի դուստրը դուրս է եկել այդ շրջանից և հայտնի հաղորդավար Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում անկեղծացել, որ կյանքի այդ շրջանը իր համար բավական խառնաշփոթային է եղել: «Ես իսկապես շփոթված էի, բայց հիմա հասկանում եմ, թե ինչու է հայրս այդպես վարվել. մենք առանց նրա դրսում կարող էինք հանգիստ ապրել», -ասել է նա: Այսպիսով երեխաները կարող էին առանց պապարացիների հետապնդումների վայելել իրենց մանկությունը:
Մայքլ Ջեքսոնը հասարակության ուշադրության կենտրոնում է եղել դեռ շատ վաղ տարիքից, հենց այդ պատճառով էլ նա, թաքցնելով իր երեխաների դեմքերը, ցանկացել է, որ նրանք երկար վայելեն իրենց անհոգությունը: «Նա միշտ ստուդիաներում երգում էր, իսկ երեխաները՝ դրսում խաղում: Նա դա մեզ համար անհրաժեշտ էր համարում»,- 14-ամյա Փերիսը անկեղծացել է լեգենդար Օփրայի հետ զրույցում:
Նրանք նաև խոսել են Ջեքսոնի մահվան հանգամանքների մասին, բացի այդ գեղեցկուհի Փերիսի դերասանական կարիերայի և հաջողությունների վերաբերյալ: Չնայած Փերիսի հարազատները գտնում են, որ դեռ շուտ է կարիերա սկսելը նրա համար. աղջիկը պետք է վայելի իր պատանեկությունը: «Չգիտենք՝ նա կշարունակի քոլեջում սովորելը, թե' ոչ, բայց պետք է նրա 18 տարին լրանա»,- ասել է հորաքույր Ջանեթ Ջեքսոնը:
23-06-2026 09:28 Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33 Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37 Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29 Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26 Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։