Անջելինա Ջոլին ներկայացրել է «Ջոլիի ոճը» զարդերի հավաքածուն (լուսանկարներ)
28.05.2012
Անջելինա Ջոլիի ոճը հավանում են շատերը: Մի առիթով անգամ դերասանուհին ասել է. «Իմ կրկնօրինակներն ամենուր են, նրանք նմանվում են ինձ ոճով, տեսքով, բայց հավատացեք՝ դա ինձ բոլորովին չի անհանգստացնում»:
Այս անգամ գեղեցկուհի Անջելինան ցուցադրել է իր' ոսկյա զարդերի առաջին հավաքածուն: Հավաքածուն կոչվում է «Ջոլիի ոճը» (Style of Jolie): Ցուցահանդեսը տեղի է ունեցել Մոնակոյում:
Որոշ զարդեր, որոնք ներկայացված են ցուցադրությանը, կարելի է գնել, իսկ գումարը կօգտագործվի բարեգործական նպատակներով: Հավաքածուն ստեղծվել է ոսկերիչ Ռոբերտ Պրոկոպոմի աջակցությամբ:
Դիտվել է 5288 անգամ
|