|
Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները
08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։
Ինչպե՞ս է նա կարողանում պահպանել իր կենսական էներգիան ու գեղեցկությունը՝ անկախ իր տարիքից և այն դժվարություններից, որոնց ստիպված է եղել վերապրել։
Դերասանուհու խոսքով՝ ինքը ոչ մի բարդ կամ գերբնական բան չի անում, բացառությամբ, իհարկե, խիստ ռեժիմի, որը տարիների հետ է ձևավորվում։
Կզարմանաք, թե ինչպես կարող են այս պարզ խորհուրդները օգնել ձեզ ավելի երիտասարդ զգալ։

Վստահորեն խոսում է իր տարիքի մասին։ Շարոնը խոստովանում է, որ չի փորձում երիտասարդ աղջկա տեսք ունենալ և ուրախ է լինել չափահաս կին։
Նա իրեն վստահ է զգում առանց դիմահարդարման։ Դերասանուհին հետևորդներին հաճախ է ցուցադրում իր բնական կերպարը։
Չի վախենում խոսել իր թերությունների մասին։ Չնայած իր՝ որպես ամենացանկալի կնոջ կարգավիճակին, դերասանուհին իրեն անթերի չի համարում։
Նա շարունակում է հավատալ սիրուն։ Շերոնն այժմ որոնումների մեջ է և հումորով է նկարագրում իր անհաջող ժամադրությունները։
Հոգ է տանում առողջության մասին։ Աստղը մարզվում է շաբաթական չորսից հինգ օր և միշտ հետևում է ճիշտ սնդակարգին։
Սննդակարգը

• Դերասանուհին բուսակեր չէ. նա միս ուտում է, բայց հետևում է, որ այն տապակած չլինի։ Սովորաբար նախընտրում է չմշակված սնունդ։
• Գլյուտենի չընկալման պատճառով Շարոնը տարիներ շարունակ հաց կամ ալյուր պարունակող մթերքներ չի ուտում։
• Սուրճը տաբու է, բայց դերասանուհու ճաշացանկում երբեմն գազավորված ջուր է լինում։
• Սիրելի ըմպելիքը խոտաբույսերով թեյն է։
• Շարոնը սիրում է նաև սև շոկոլադ և կաթնամթերք։
Մարզումներ և ֆիթնես

Ֆիզիկական պատրաստվածություն պահպանելու համար դերասանուհին պարբերաբար մարզվում է, այդ թվում՝ յոգա, պիլատես և լող։ Նա նաև սիրում է ձիավարություն և պար։
«Ես բախտավոր եմ, որ նիհար եմ, բայց միևնույն է, երկար տարիներ մարզվում եմ, սակայն հաճույքի, ոչ թե մինչև ուժասպառության հասնելու աստիճանի», - ասում է նա։
Կոսմետոլոգիա

Դերասանուհին խոստովանում է, որ կնոջ ամենամեծ թշնամու՝ ժամանակի դեմ պայքարելու համար դիմել է գեղեցկության ներարկումների, մասնավորապես՝ բոտոքսի:
Բայց մի օր, հայելու մեջ նայելով իրեն, որոշել է, որ այս հոբբին իր դեմքը վերածում է հարյուրավոր անդեմ դիմակներից մեկի, որոնցով լի է Հոլիվուդը։
«Բոտոքսի պատճառով իմ գործընկերները սկսեցին նմանվել միմյանց. սառած, անհույզ դեմքեր, աչքեր, որոնք զբաղեցնում էին նրանց դեմքի կեսը՝ բարձրացած հոնքերի պատճառով... Ես չէի ուզում նույն տիկնիկին վերածվել, ուստի դադարեցի կոսմետոլոգիայի հետ փորձարկումներ անել։ Բացի այդ, կարծում եմ, որ բոտոքսը կնոջը դարձնում է ոչ սեքսուալ, քանի որ սառեցնում է նրա դեմքը։ Այդպիսի կինը նույնիսկ ծիծաղել չի կարող...»։
Կենսունակության գաղտնիքը

«Առողջ և երջանիկ զգալու համար պարզապես պետք է գնահատել կյանքը», - ասում է Շերոն Սթոունը: «Դա ամենաթանկ բանն է, որ մարդն ունի, և ոչ մի գումար կամ իշխանություն չի կարող համեմատվել դրա հետ: Հետևաբար, ես ձեզ խրախուսում եմ վայելել ամեն օրը, ժպտալ մարդկանց և ապրել ներդաշնակության մեջ ձեզ շրջապատող աշխարհի հետ»:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 67 անգամ
Читать на русском
|