|
Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը
26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։
Բարձրակարգ ստեղծագործական տնօրենների նշանակումները, տեսողական կոդերի փոփոխությունը և նոր ինքնության որոնումը՝ այս ամենը անխուսափելիորեն ազդեց կոշիկի ոճի վրա։ Ի դեպ, հաճախ հենց կոշիկներն են առաջինն արձագանքում Նորաձևության տան ներսում տեղի ունեցող փոփոխություններին՝ դառնալով հավաքածուի ամենակարևոր իրերից մեկը։
Այս սեզոնի ցուցադրություններում ակնհայտ էին երկու հակադիր միտումներ։ Մի կողմից՝ գրեթե ասկետիկ մինիմալիզմ՝ զուսպ ուրվագծեր, դասական կոշիկներ և պարզ լոֆերներ։ Մյուս կողմից՝ ցուցադրական մաքսիմալիզմ՝ համարձակ զարդարանքներ, ծաղիկներ, փայլեր, քանդակազարդ կրունկներ և անսովոր կապիչներ։ Եվ այս ամբողջ բազմազանության մեջ մեկ մանրուք առանձնանում էր որպես ամենակարևորը՝ գունավոր քթամասը։ Անկախ նրանից՝ կլոր է, սրածայր, թե քառակուսի, այն որոշում է ամբողջ կոշիկի տոնը և հաճախ դառնում կերպարի կենտրոնական կետը։

Շատերը հավանաբար գիտեն, որ այսպիսի կոշիկների պատմությունը սկսվել է 1950-ական թվականներին և կապված է Կոկո Շանելի անձնական պատմության հետ։ Այդ ժամանակ կոշիկները սովորաբար բաց և միագույն էին՝ առանց որևէ արտահայտիչ մանրամասների։ Շանելը, սակայն, ցանկանում էր ստեղծել կոշիկներ, որոնք տեսողականորեն ոտքերը կդարձնեին ավելի նրբագեղ։ Նա մի փոքր բարդույթ ուներ իր ոտքի չափի հետ կապված՝ զգում էր, որ իր ոտքերը չափազանց մեծ են իր հասակի համար։ Այսպիսով, 1957 թվականին ֆրանսիացի դիզայներ Ռեյմոնդ Մասարոյի հետ համագործակցությամբ ստեղծվեց հայտնի երկգույն կոշիկների առաջին զույգը։ Դրանք բեժ գույնի սլինգբեքներ էին՝ սև քթով, թվացյալ պարզ դիզայն, որը Գաբրիելն ինքը համարում էր նրբագեղության գագաթնակետ։

Մինիմալիստական ձևի հետևում թաքնված էր մտածված դիզայն։ Բեժ գույնը տեսողականորեն երկարացնում էր ոտքը՝ միաձուլվելով մաշկի հետ, մինչդեռ սև քթամասը, ընդհակառակը, ոտքն ավելի կարճ էր դարձնում։ Արդյունքը հավասարակշռված տեսքն էր, որը կնոջն ավելի վստահ էր դարձնում։ Ավելին, չեզոք գունապնակը զարմանալիորեն բազմակողմանի էր. այս կոշիկները հիանալի համադրվում էին թվիդ կոստյումի, միդի կիսաշրջազգեստի և տաբատի հետ։ Արդյունքը ոչ միայն գեղեցիկ կոշիկներ էին, այլև խելացի դիզայներական լուծումը, որը կարելի էր կրել առավոտից երեկո՝ առանց զոհաբերելու նրբագեղությունն ու հարմարավետությունը։
 
Այդ ժամանակից անցել է ավելի քան յոթանասուն տարի, բայց Chanel-ի երկգույն կոշիկները երբեք նորաձևությունից դուրս չեն եկել։ Դրանք դիմացել են տասնյակ միտումների և մնում են կանացի կոշիկի բազմակողմանի մարմնացում՝ հարմար թե՛ գրասենյակի, թե՛ հանրային միջոցառման համար։ Ժամանակի ընթացքում նորափևության տունը ներկայացրել է բազմաթիվ մեկնաբանություններ, և այս տարին բացառություն չէր։ Ստեղծագործական տնօրեն Մաթյո Բլազին վերաիմաստավորել է պաշտամունքային զույգը՝ ներկայացնելով ինչպես ծանոթ կլոր քթով սլինգբեքներ վառ գույներով, այնպես էլ նոր տարբերակներ՝ օրինակ՝ ատլասե կոշիկներ՝ հաստ կրունկներով և քառակուսի քթով։ Իսկ իր կուտյուր հավաքածուում նա օգտագործել է գունավոր քթամաս՝ ժպիտի տեսքով, որը հիշեցնում է ֆրանսիական մանիկյուր։
 
Սակայն այս թրենդն ընդունեցին նաև այլ դիզայներներ: Նմանատիպ երկգույն ոճեր տեսանք Tod's-ի և Dior-ի ցուցադրություններին: Եվ եթե առաջինը թողարկեց երկարավուն, բայց դեռևս կտրված քթքմասով kitten heel կրունկներով մոդելներ, Ջոնաթան Անդերսոնն ընտրեց երկգույն լոֆերներ, որոնք որոշ չափով հիշեցնում են մոկասիններ, և որոնք նույնպես այս սեզոնի թրենդներից են: Այսպիսով, եթե դուք բարձրակրունկ կոշիկների սիրահար չեք, կարող եք ընտրել հարթ կոշիկներ: Դրանք կարող են լինել մյուլեր, բալետկաներ կամ նույնիսկ լոֆերներ:

Գունավոր քթամասը բազմակողմանի ոճային է, բայց հատկապես աչքի է ընկնում համադրությամբ։ Դրա գրաֆիկական գրավչությունը կատարելապես լրացնում է ռոմանտիկ հանդերձանքները և կանացի ուրվագծերը։ Այնուամենայնիվ, այն նույնքան աչքի է ընկնում ինչպես գործնական զգեստապահարանի, այնպես էլ ավելի հանգիստ տեսքի՝ ջինսերի հետ։ Այն կատարյալ մանրամասն է, որը չի կլանում ուշադրությունը, բայց տեսողական բարդություն և հետաքրքրություն է հաղորդում համադրությանը։ Այսպիսով, եթե ձեր զգեստապահարանում դեռևսնմանատիպ զույգ չունեք, խորհուրդ է տրվում գարնանային գնումները սկսել դրանցից։












Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 64 անգամ
Читать на русском
|