|
«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը
02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։ Փյունիկ զարգացման կենտրոնի ցուցասրահում ներկայացված կտավներով ու ձեռակերտ պատկերներով հագուստներով հեղինակը, հիրավի, գույների հեղեղ է մատուցել այցելուներին։
«Ինչո՞ւ «Գույնն անգույնում»։ Շատ հաճախ, անկախ մեր կամքից, հայտնվում ենք ինչ–որ անգույն իրավիճակներում, և ուզում ենք գույն գտնել, ուզում ենք, որ ինչ–որ մեկը մեզ տա այդ գույնը, ցանկանում ինչ–որ տեղ տեսնել, փնտրել։ Բայց արի ու տես, որ այդ գույնը մենք ինքներս պետք է մեզ համար բերենք, պեղենք, ինչ–որ մի տեղից գտնենք»,–մեկնաբանում է նկարչուհին։

Սա Էլինե Պողոսյանի արդեն երկրորդ անհատական ցուցահանդեսն է, որն արգասիքն է նրա շարունակական որոնումների, նորի փնտրտուքի, սեփական ասելիքն ուրույն կերպով մատուցելու, անդադրում աշխատանքի։ Իսկ հեռագնա նպատակներ շատ ունի, այդ թվում՝ սրահ–վաճառատան ստեղծումը, որեղ այցելուները կկարողանան անմիջականորեն հաղորդակցվել հեղինակի հետ, տեսնել կտավներն ու գեղարվեստորեն ձևավորված հագուստները։

Գարնան առաջին օրը մեկնարկած «Գույնն անգույնում» ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 9–ը: Իսկ մինչ այցելելը, մեր ընթեցողներին ենք ներկայացնում գունային այս հրավառության մի քանի նմուշներ։












Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 67 անգամ
|