Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրանցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։
Եվ այս մրցակցային մարաթոնում դեռևս 1939 թվականին հիմնված Երևանի շամպայն գինիների գործարանին հաջողվել է ոչ միայն ուրույն տեղը պահպանել, այլև իր հանրահայտ քաղցր, չոր և փրփրուն գինիների հավաքածուն հարստացնելով նոր տեսականիով, շարունակել մնալ ժամանակակից ու առաջատար ընկերություններից մեկը։
Գինու սիրահարներին ենք ներկայացնում գործարանի հարուստ հավաքածուից ընտրանի, որը համահունչ է առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնի համար։
Ներկայում ձեռնարկության հանրահայտ նմուշներից է հայկական խաղուն չոր գինին, որը պատրաստվում է ձեռքով տեսակավորված խաղողից: Խաղողը չանչազատվում և ջարդվում է, մամլվում հատուկ մամլիչով: Պարզեցվում է 14-18° C ջերմաստիճանում: Ալկոհոլային խմորումը տեղի է ունենում 13-18° C-ում: Կատարվում է սպիտակուցային, գինեքարային կայունացում՝ ցրտով մշակման եղանակով: Երկրորդային խմորումը մետաղյա տարողությունների մեջ է՝ 6 ամսից ոչ պակաս հնեցմամբ: Արտաքինից այս գինին թափանցիկ է, մարգարտե մանր պղպջակներով: Կարելի է համադրել աղանդերի, մրգերի, պանրի տեսականու հետ: Խաղուն գինու կիսաչոր տեսակը ևս նույն հիմունքներով է պատրաստվում, ու կարելի է համադրել տարատեսակ ուտեստների հետ:
Շամպայն գինիների գործարանը առաջարկում է նաև հայկական խաղուն գինի Կոլեկցիոն Բրյուռ: Այդ գինու երկրորդային խմորումն իրականացվում է ֆրանսիական դասական եղանակով, հնեցումը շշի մեջ՝ 3 տարուց ոչ պակաս: Բաց ծղոտագույն է, ունի ծաղկային և մրգային բույր: Առաջարկվում է որպես ապերիտիվ: Այս գինու կիսաչոր տարբերակը պատրաստվում է Տավուշի և Արմավիրի խաղողագործական շրջանների բերքից: Նրա ծաղկային և մրգային բույրի մեջ միախառնված են նուշի մեղմ նոտաները: Համադրելի է աղանդերի, մրգերի հետ:
Հայկական խաղուն գինի Վարդագույն չոր «Ֆրանսը» պատրաստվում է խաղողի՝ Արենի և Անուշիկ տեսակներից, որոնք աճեցվում են Վայոց ձորի և Արմավիրի մարզերում: Այն պատրաստելիս կատարվում է գինենյութերի ասամբլեաժ, սպիտակուցային կայունացում: Թափանցիկ է և համադրելի տարբեր ուտեստների հետ:
Սովետական խաղուն կիսաչոր գինին փայլուն, նստվածքից զերծ խմիչք է՝ հագեցած մրգային ու ծաղկային բույրերով: Ունի մարգարտե պղպջակների երկար խաղ: Այն պատրաստված է Լալվարի, Կանգուն, Ոսկեհատ խաղողի տեսակներից: Մետաղյա տարողությունների մեջ հնեցումը ոչ պակաս 6 ամիս է:
Նռան կիսաչոր խաղուն գինին երկու մրգերի խառնուրդ է՝ նռան և խաղողի: Այն պատրաստվում է Սյունիքի և Արարատի մարզերի այգեգործական շրջաններից ստացված բերքից: Մյուս տեսակների նման կատարվում է գինենյութերի ասամբլեաժ, գինեքարային կայունացում՝ ցրտով մշակման եղանակով: Սուտակագույն է՝ մանուշակագույն եզրագծով: Ունի նռան յուրահատուկ բույր՝ տևական հետհամով և հաճելի քաղցրությամբ: Կարելի է համադրել աղանդերի և կծու ուտեստների հետ:
Այս անմահական գինիները բովանդակում են հայկական խաղողի և նռան քաղցրությունն ու արևի ջերմությունը: Դրանք, խորհրդանշելով հայոց կարևոր սիմվոլները, կարող են դառնալ ձեր տոնական օրերի լավագույն ընկերները:
14-07-2026 10:07 Ավստրալիացի գիտնականները հաստատել են, որ տղամարդիկ զգալիորեն ավելի հակված են, քան կանայք, դադարեցնելու ուշադիր լսելը և զրուցակիցներին պատասխանելը բազմակի առաջադրանք կատարելիս: Հեղինակները ենթադրում են, որ տղամարդիկ ենթագիտակցորեն կարող են զրույցը համարել ավելի ցածր առաջնահերթություն, քան մյուս գործողությունները, կամ այնքան կենտրոնացած լինել առաջադրանքի վրա, որ պարզապես չեն նկատում զրույցը։ Այս ազդեցությունը կարող է բացատրել այն տարածված կարծրատիպը, որ կանայք ավելի լավ են միաժամանակ մի քանի գործ անելու մեջ․ տարբերությունը հիմնականում վերաբերում է հաղորդակցությունը պահպանելու ունակությանը, այլ ոչ թե այլ առաջադրանքների կատարմանը։
14-07-2026 04:13 ԱՄՆ-ում 44-ամյա Լարրի Միլլեթը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի հունվարին անհետացած իր կնոջ՝ Մայայի առաջին աստիճանի սպանության մեջ: Քննության տվյալներով՝ կնոջ անհետացումից մի քանի ամիս առաջ Լարրին դիմել է մի կնոջ, որն իրեն վհուկ էր անվանում՝ փորձելով պահպանել ամուսնությունը: Նա ավելի քան 11 հազար դոլար է ծախսել տարբեր «ծեսերի» և կախարդանքների վրա, ներառյալ հարաբերությունները վերականգնելու փորձերը, իսկ ավելի ուշ՝ խնդրանքներով, որպեսզի «Մայային վերացնեն»: Կնոջ անհետացումից հետո գերբնական գործունեությանն ուղղված նրա զբաղմունքերը դադարել են:
13-07-2026 10:20 Վերջին ամիսներին Ռիհաննայի հնարավոր հղիության մասին լուրերը շատ են տարածվել։ Երգչուհու կերպարը ենթադրությունների տեղիք է տվել. պապարացիները նրան ավելի հաճախ են լուսանկարում մեծ չափերի հագուստով, քան նախկինում։ Այնուամենայնիվ, լուրերը, կարծես, հաստատվել են. չնայած երգչուհու պնդմանը, որ երեք երեխան բավարար է իր համար, հաղորդվում է, որ նա կարող է սպասել իր ընտանիքի ևս մեկ անդամի։ Այս մասին հայտարարել է ազդեցիկ Քսենիա Շիպիլովան։ Նա պնդում է, որ Լոս Անջելեսում իր ընկերները կիսվել են գաղտնիքով։ Նրանք բացահայտել են, որ Ռիհաննան ոչ միայն հատուկ իրավիճակում է, այլև հղի է երկվորյակներով։
13-07-2026 10:07 Շոգ եղանակին թուլությունը շատերը բացատրում են պարզ բառերով՝ «արևից է», «հոգնել եմ», «մի քիչ ջուր կխմեմ՝ կանցնի»։ Բայց երբ շոգին առաջանում են սրտխփոց, գլխապտույտ, ճնշման անկման զգացողություն, շնչահեղձություն կամ ուժերի կտրուկ պակաս, օրգանիզմը կարող է հուշել, որ սիրտ-անոթային համակարգը աշխատում է ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ։ Երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, անոթները լայնանում են, որպեսզի ավելի շատ արյուն հասնի մաշկին և մարմինը կարողանա ջերմությունը դուրս բերել։ Միաժամանակ ուժեղանում է քրտնարտադրությունը։ Սա բնական պաշտպանական գործընթաց է, բայց այն սրտի համար լրացուցիչ աշխատանք է նշանակում։
13-07-2026 05:12 Սուպերմոդել Եվա Հերցիգովան, 1990-ականների նորաձևության ամենամեծ աստղերից մեկը, 25 տարվա հարաբերություններից հետո ամուսնացել է իտալացի գործարար Ջորջիո Մարսիայի հետ։ Զույգն ամուսնական երդումներ փոխանակել է հուլիսի 11-ին, Թուրինում, իսկ տոնակատարությունը տեղի ունեցավ երեք փուլով։