Рус. Հայ.
ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻ
10:21, 05.10.2024
Ավելի հեշտ է համոզել կնոջը, ով ոչ մի բանի չի համաձայնվում, քան տարհամոզել նրան, ով ամեն ինչի համաձայն է։

Դիտվել է 6012 անգամ

10:49, 28.02.2026
Պարադոքս. ժամանակակից կանայք կեղծամներ են կրում, մազերը ներկում, արհեստական թարթիչներ և եղունգներ դնում, մարմնի պլաստիկ շտկումներ ու դեմքի լիֆթինգ անում, կրծքերի սիլիկոնային իմպլանտներ տեղադրում... և դեռ բողոքում են, որ այսօր դժվար է հանդիպել իսկական տղամարդու։

Դիտվել է 1068 անգամ

12:44, 31.01.2026
Յուրաքանչյուր վրդովված կնոջ հետևում կանգնած է մի տղամարդ, ով բացարձակապես պատկերացում չունի, թե ինչ սխալ է գործել...

Դիտվել է 1461 անգամ

10:22, 10.01.2026
Դե արի ու հասկացի կանանց․ նախ նրանք վախեցնում են մորը, որ կամուսնանան, ապա՝ ամուսնուն, որ կգնան մոր մոտ...

Դիտվել է 1772 անգամ

09:59, 13.12.2025
Կնոջը երջանիկ լինելու համար միայն մեկ բան է պետք։ Բայց ամեն օր՝ նորը։

Դիտվել է 2057 անգամ

11:24, 15.11.2025
- Ինչո՞վ է զբաղվում ձեր ամուսինը։
- Կանանց է գեղեցկացնում
- Ձեր ամուսինը պլաստիկ վիրաբո՞ւյժ է, թե՞ կոսմետոլոգ։
- Նա գինու–կոնյակի գործարանի տնօրեն է։

Դիտվել է 2377 անգամ

13:32, 08.11.2025
–Ես ինչպե՞ս կարող եմ ամուսնանալ մի տղամարդու հետ, որը ստում է։
–Ախր, աղջի՛կ ջան, այդպես դու հաստատ պառաված օրիորդ կմնաս։

Դիտվել է 2325 անգամ

10:32, 25.10.2025
-Ի՞նչով է տարբերվում ուժեղ ամուսնը թույլիկից։
- Թույլ ամուսնու կինը նրանից խլում է աշխատավարձը, մինչդեռ ուժեղն ինքն է այն տալիս։

Դիտվել է 2511 անգամ

10:00, 11.10.2025
- Գիտե՞ք, երբեմն այնքան եմ երազում ատամնաբույժ դառնալու մասին։
- Ինչո՞ւ։
- Միայն նրանք կարող են կնոջը ստիպել բերանը փակել։

Դիտվել է 2593 անգամ

12:00, 04.10.2025
Տղամարդու բողոքը․
- Վերջին երեք տարվա ընթացքում ես արդեն հինգ անգամ խոստացել եմ ամուսնանալ իր հետ, բայց այդքանը նրան դեռ էլի բավարար չէ...

Դիտվել է 2560 անգամ

10:07, 27.09.2025
Կինը վերադարձավ գործուղումից, ստուգեց ջրաչափի ցուցմունքն ու հասկացավ, որ ամուսինն այդ ամբողջ ընթացքում տանը չի գիշերել։

Դիտվել է 2528 անգամ

09:34, 06.09.2025
- Աղջիկնե՛ր, հարցում։ Տղամարդը ձեզ առաջարկում է միասին ապրել, բայց վարձը վճարել 50/50։ Ի՞նչ պետք է անեք։
- Դե, ակնհայտ է։ Ստանձնել 51%-ի վճարումը և տիրանալ վերահսկիչ փաթեթին։

Դիտվել է 3292 անգամ

09:54, 30.08.2025
Կնոջ հետ վիճաբանության մեջ քո ճիշտ լինելն արդեն իսկ բավարար հիմք է ներողություն խնդրելու համար։

Դիտվել է 3311 անգամ

08:43, 23.08.2025
- Լսել եմ, որ ամուսնացել ես հարուստ տղամարդու հե՞տ։
- Այո, նա 87 տարեկան է։
- Նրան բավականաչափ լավ ճանաչո՞ւմ ես։
- Իհարկե՛։ Ես նայել եմ նրա բժշկական պատմությունը։
- Եվ ի՞նչ։
- Անալիզների պատասխանները շատ վատն են։

Դիտվել է 3133 անգամ

09:34, 07.06.2025
Հոլիվուդյան մի հայտնի դերասանուհի շրջագայության է գալիս Փարիզ և պարզում, որ Էյֆելյան աշտարակի մոտ աշխատում է շատ լավ լուսանկարիչ։ Աստղը կապ է հաստատում նրա հետ, և լուսանկարիչը դիմանկար է նկարում, որը դերասանուհուն շատ է դուր գալիս...
25 տարի անց հանրահայտ կինոդիվան կրկին հայտնվում է Փարիզում, հիշում իր լուսանկարչին, գտնում նրան, և վերջինս կրկին նկարում է դերասանուհու դիմանկարը։ Այս անգամ լուսանկարն աստղին այնքան էլ դուր չի գալիս։ Նա այդ մասին ուղղակիորեն ասում է լուսանկարչին։ Ինչին տարեց փարիզցին նրբանկատորեն պատասխանում է. «Տիկին, անցյալ անգամ ես 25 տարով երիտասարդ էի...»:

Դիտվել է 4469 անգամ

08:05, 24.05.2025
Ժամադրության չեկած կինը կարող է փչացնել միայն ձեր տրամադրությունը, եկածը՝ ամբողջ կյանքը։

Դիտվել է 4987 անգամ

14:42, 17.05.2025
Եթե կինը որոշել է չբացահայտել գաղտնիքը, նա չի հանգստանա, մինչև այն չպատմի որևէ մեկին։

Դիտվել է 5020 անգամ

07:49, 03.05.2025
- Ինչո՞ւ ես տխուր։ Ի՞նչ է պատահել։
- Իմ ընկերը դավաճանում է ինձ։
- Անտո՞նը, թե՞ Յուրան։
- Դավիթը։

Դիտվել է 5140 անգամ

17:51, 29.03.2025
Եթե ժամադրության ժամանակ կինն իր հեռախոսը դնում է ինքնաթիռի ռեժիմի, ապա, ամենայն հավանականությամբ, դուք միակը չեք, ով թռչում եք այդ ավիաընկերությամբ...

Դիտվել է 5269 անգամ

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-05-2026 10:33
Աշխարհի առաջին ռակետ 28-ամյա Արինա Սաբալենկան լուսանկարվել է Vogue ամսագրի թվային շապիկի համար, որտեղ նա պատմել է հոր և նախկին ընկերոջ մահվան հետ կապված իր ապրումների, ինչպես նաև Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ իր նշանադրության մանրամասների մասին։
19-05-2026 10:25
Կաննի 79-րդ ամենամյա կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Chopard Miracle Gala գալա երեկոն: Հյուրերի թվում էին Բելլա Հադիդը և նրա մայրը՝ Յոլանդան, Ադրիանա Լիման, Կարլա Բրունին, Դեմի Մուրը, Դիտա ֆոն Թիզը, Եվա Հերցիգովան և Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը:
19-05-2026 09:36
Ուկրաինացի արտիստներ Նաստյա Կամենսկիխը և Պոտապը (իսկական անունը՝ Ալեքսեյ Պոտապենկո), որոնք այս ամսվա սկզբին հայտարարել էին իրենց բաժանման մասին, հայտարարել են ինը տարվա ընդմիջումից հետո վերամիավորման մասին։ Արտիստները լուրը հայտնել են սոցիալական ցանցերում։
19-05-2026 09:31
49-ամյա երգչուհի Շակիրան բողոքարկել է Իսպանիայի հարկերից խուսափելու գործով դատարանի որոշումը, որի շրջանակներում նախկինում նա վճարել էր 15 միլիոն եվրո, և հաղթել։ Այժմ երգչուհին իր գումարը տոկոսներով հետ կստանա, հաղորդում է Rolling Stone-ը։
19-05-2026 02:29
Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, փոխել է իր կերպարը և շիկահեր դարձել՝ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին իր ելույթի համար։ Համացանցում քննարկվում է Ռոդրիգեսի նոր կերպարը, համեմատություններ են արվում Քիմ Քարդաշյանի հետ, ով նախկինում նույնպես մոխրագույն շիկահեր էր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.05.2026
Դիտվել է 579 անգամ
13.05.2026
Դիտվել է 450 անգամ
15.05.2026
Դիտվել է 320 անգամ
19.05.2026
Դիտվել է 97 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster