14-10-2024 02:14 Քանյե Ուեսթի նախկին օգնական Լորեն Պիսիոտտան դատական հայց է ներկայացրել ռեփերի դեմ՝ նրան մեղադրելով բռնաբարության մեջ։ Միջադեպը, նրա խոսքով, տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Փ. Դիդդիի հետ ձայնագրման ժամանակ, ով մեղադրվում է մարդկանց թրաֆիքինգի և մարմնավաճառության մեջ ներգրավվելու մեջ:
12-10-2024 11:44 Շվեյցարական դատարանը որոշել է, որ աշխատողները կարող են զուգարան գնալ միայն ընդմիջումների ժամանակ, գրում է HuffPost-ը։ Ինչպես նշել են աշխատանքի տեսուչները, իրենք տեղեկություն են ստացել, որ Jean Singer & Cie SA գործարանի աշխատողներին պարտավորեցրել են զեկուցել զուգարան իրենց յուրաքանչյուր այցի մասին, ուստի ղեկավարությունն այս գործողությունը հավասարեցրել է հերթափոխի ժամանակ ընդմիջումներ անելու հետ:
10-10-2024 13:39 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կպայքարի Netflix-ի սերիալի հերոսուհի Էմիլիի համար, որպեսզի նա Հռոմից վերադառնա Ֆրանսիայի մայրաքաղաք։ «Մենք պայքարելու ենք մեր ուժերի ներածին չափով։ Եվ մենք նրանց կխնդրենք մնալ Փարիզում։ «Էմիլին Փարիզում»-ը Հռոմում իմաստ չունի»,- Variety-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։
10-10-2024 03:42 Ասիայի ամենահարուստ մարդու` Մուկեշ Ամբանիի աղջիկը` Իշա Ամբանիn ոճափոխել է 450 000 դոլար արժողությամբ Hermès Mini Kelly պայուսակը՝ դրան ինը շարք ադամանդներ ավելացնելով:
10-10-2024 01:45 54-ամյա սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը նկարահանվել է Հեյլի Բիբերի Rhode ապրանքանիշի գովազդային արշավում։ 1990-ականների պոդիումի աստղը ներկայացրել է բրենդի նոր արտադրանքը՝ դեմքի պատնեշային յուղը:
09-10-2024 11:35 Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը։ Սա` ըստ Forbes-ի տվյալների։ Երգչուհու կարողությունը գնահատվում է 1,6 միլիարդ դոլար։ Նշվում է, որ սա 200 մլն դոլարով ավելի է բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի ունեցվածքի համեմատ։
09-10-2024 11:28 Նյու Յորքում կայացել է Glamour ամսագրի «Տարվա կին» մրցանակաբաշխությունը։ Ամենամյա Glamour մրցանակը շնորհում է տարբեր ոլորտներում գերազանց առաջադիմած կանանց: Այս տարի արձանիկներ ստացան Թինա Նոուլզը, Պամելա Անդերսոնը, բնապահպան Մեգգի Բերդը, ինչպես նաև Սերենա Ուիլյամսը, Սիդնի Սվինին և այլք։
09-10-2024 11:21 Լիզա Մարի Փրեսլին իր հանգուցյալ որդու մարմինը երկու ամիս պահել է տանը։ Աշխարհը ցնցող մանրամասներ է իմացել մեկուկես տարի առաջ մահացած երգչուհու հուշերի շնորհիվ։ Լիզա Մարի Փրեսլին՝ լեգենդար Էլվիսի միակ դուստրը, հանկարծամահ եղավ անցյալ հունվարին։ Դեռ շատ հարցեր կան, որոնք մնում են անպատասխան։ Սակայն երգչուհին փորձել է դրանցից մի քանիսին պատասխանել... իր մահից հետո։ Այսօր բոլորը քննարկում են Լիզա Մարիի հուշերը, որոնք նա ինքն է սկսել գրել և ավարտին է հասցրել դուստրը՝ Ռայլի Քյոն։
09-10-2024 10:55 Կարծես թե տաբլոիդները շտապել են հայտարարել Քանյե Ուեսթի և Բիանկա Սենսորիի «պլանավորված ամուսնալուծության» մասին: Ամուսնալուծության մասին լուրերից մեկ օր անց սոցցանցերում հայտնվեցին Քանյեի և Բիանկայի լուսանկարները Տոկիոյից, որոնցից դատելով զույգը հեռու է ամուսնալուծության մասին մտածելուց։ Լուսանկարում Քանյեն ու Բիանկան ժպտում են, ձեռք ձեռքի բռնած ու բավականին երջանիկ տեսք ունեն։
08-10-2024 16:18 Կանադայի Մաքգիլի համալսարանի գիտնականները պարզել են, որ փոխնակ մայրերի մոտ մեծ է հետծծնդաբերական սեպսիսի եւ արնահոսության, ինչպես նաեւ հղիության ժամանակ ճնշման բարձրացման վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine ամսագրում։
08-10-2024 16:12 Բիանկա Սենսորիի բաժանումը ամուսնուց՝ Քանյե Ուեսթից, հիմնականում պայմանավորված էր նրանով, որ Սենսորին չկարողացավ «անտեսել» իր ընտանիքի մտահոգությունները իրենց հարաբերությունների վերաբերյալ, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով աղբյուրներին:TMZ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ռեփերն ու նրա կինը արդեն որոշ ժամանակ կռված են և «հնարավոր է» ծրագրում են ամուսնալուծության հայց ներկայացնել։
08-10-2024 06:27 «Ընկերներ» սերիալի աստղերին՝ Ջենիֆեր Էնիսթոնին և Մեթ Լեբլանկին, կասկածում են ռոմանտիկ հարաբերություններ ունենալու մեջ, գրում է HeatWorld-ը։ Վերջինիս հաղորդմամբ՝ դերասանները շատ մտերմացել են ընկեր ու գործընկեր Մեթյու Փերիի մահից հետո և այժմ շատ ավելի շատ ժամանակ են անցկացնում միասին, քան երբևէ։
08-10-2024 02:36 Ալ Պաչինոյի նախկին սիրեցյալը գտել է ավելի երիտասարդ ջենթլմենի. նա ընդամենը...68 տարեկան է։ Պապարացիներին հաջողվել է Նուր Ալֆալային լուսանկարել Բիլ Մահերի ընկերակցությամբ։ Զույգը շտապ հեռացել է Լոս Անջելեսի իրենց հյուրանոցից։
07-10-2024 10:09 Բժիշկները թվարկել են այն մթերքները, որոնցից չպետք է հրաժարվել նույնիսկ սննդակարգի հետևելու ժամանակ: Առաջին հերթին դրանց շարքին են դասվում սպիտակուց պարունակող մթերքները՝ հավ, հնդկահավ, ձուկ, ձու, ոչ յուղոտ միս: Դրանք կարևոր են ոսկորներն ու իմունային համակարգն ամրապնդելու, մաշկի վիճակը բարելավելու և հորմոններ արտադրելու համար:
07-10-2024 10:05 Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ձվի ամենօրյա օգտագործումը կարող է նվազեցնել դեմենցիայի առաջացման հավանականությունը, բայց ձվի չափից շատ օգտագործումը (օրը երկու անգամից շատ) կամ դրանից հրաժարումը էական էֆեկտ չեն ցուցադրել։
07-10-2024 10:03 Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մնացել է 47-րդ տեղում։ Առաջատարը լեհ Իգա Շվյոնտեկն է։
07-10-2024 09:44 Էնն Հեթուեյը կվերադառնա 2001 թվականի «Արքայադստեր օրագրերը» ֆիլմի իր դերին: Նա իր սոցիալական ցանցերում պաշտոնապես հայտարարել է, որ ֆիլմի երրորդ մասը լինելու է։ «Հրաշքներ տեղի են ունենում, ես Disney–ի հետ վերադառնում եմ Ջենովիա», - գրել է դերասանուհին:
07-10-2024 07:40 Աշխարհի առաջին ռակետ, 23-ամյա իտալացի Յաննիկ Սիները և 25-ամյա ռուս թենիսիստուհի Աննա Կալինսկայան նշանվել են։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը՝ հղում անելով DiPiu շաբաթաթերթին։ Հրատարակության տվյալներով՝ Սիները Կալինսկայային ամուսնության առաջարկություն է արել Նյու Յորքում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 7-ը անցկացվող US Open-ի ընթացքում կազմակերպված երեկույթի ժամանակ։ Ռուս թենիսիստուհին համաձայնել է։
04-10-2024 11:51 Երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի անհետ կորած դուստրը՝ Տատյանա Պլաքսինան, հայտնաբերվել է Իսրայելում, ուր նա ժամանել էր Իրանի զանգվածային հարձակումից մի քանի ժամ առաջ, հայտնում է Mash Telegram ալիքը։ Հրատարակության խոսքով՝ Պլաքսինան դեռ մի քանի օր չի կարողանա վերադառնալ Ռուսաստան, քանի որ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման պատճառով թռիչքների թիվը նվազել է, իսկ ավիատոմսերի պահանջարկը՝ աճել։
03-10-2024 13:03 Ռեալիթի հեռուստաստղ, մոդել և գործարար Քիմ Քարդաշյանը ցանկանում է դիմել փաստաբանի՝ Քանյե Ուեսթի կնոջ՝ Բյանկա Սենսորիի բաց հանդերձանքների և պահվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է In Touch Weekly-ն։ Քիմ Քարդաշյանի երեխաները հիացած են Բիանկա Ցենսորիով, քանի որ նա թույլ է տալիս արթուն մնալ ամբողջ գիշեր և մեծ քանակությամբ քաղցրավենիք է գնում նրանց համար։ Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, այս պահվածքը դուր չի գալիս Քիմին։
16-04-2026 11:48 Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45 Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21 Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09 Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35 «Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: