Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2024 00:37
Միայնակ կանայք ավելի երջանիկ են միայնակ տղամարդկանցից, այսպիսի եզրահանգման են եկել Տորոնտոյի համալսարանի գիտնականները։ Վերջին միտումները վկայում են այն մասին, որ կանայք իրենց դնում են առաջին տեղում, ինչը լիովին հակասում է նախորդ սերունդների հետ կապված իրավիճակին, երբ խրախուսում էր գերակայությունը ամուսնությանը եւ երեխաներին տալը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ միայնակ կանայք իրենց ավելի հարմարավետ են զգացել, քան միայնակ տղամարդիկ։
31-10-2024 00:36
Ռեժիսոր Դեւիլ Ֆինչերը մշակում է «Կաղամարի խաղը» անգլիալեզու սերիալը Netflix-ի համար։ Աղբյուրները Deadline-ին տեղեկացնում են, որ սերիալի ադապտացիան կարող է դառնալ Ֆինչերի հաջորդ խոշոր նախագիծը 2025թ.՝ ամրացնելով նրա ամուր կապերը Netflix-ի հետ, որոնք հանգեցրել են քննադատների ճանաչմանն արժանացած այնպիսի ֆիլմերի ստեղծմանը, ինչպիսին են «Խաղաթղթե տնակը», «Սեր, մահ եւ աշխատանք»-ը։
31-10-2024 00:11
Ամեն օր արագ սննդի օգտագործումը կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը, զգուշացնում են գաստրոէնտերոլոգները։ Արագ սնունդը պատրաստվում է խորը մշակման տեխնոլոգիաներով, ինչի պատճառով էլ արտադրանքի մեջ գործնականում օգտակար նյութեր չեն մնում։ Նման սնունդը պարունակում է բազմաթիվ կալորիաներ, ինչպես նաև մեծ քանակությամբ շաքար, աղ և հագեցած ճարպեր։ Չարաշահումը հանգեցնում է բորբոքային պրոցեսների, իսկ աղն ու շաքարը՝ զարկերակային հիպերտոնիայի։
31-10-2024 00:07
44-ամյա Չենինգ Թաթումը և 35-ամյա Զոի Կրավիցը բաժանվել են և խզել իրենց նշանադրությունը։ Այս մասին People-ին հայտնել են ինսայդերները: Լուրը տարածել են մի քանի աղբյուրներ, սակայն իրենք՝ դերասանները, դեռ չեն հաստատել տեղեկությունը։
31-10-2024 00:01
Երկուշաբթի օրը Նյու Յորքում կայացել է CDFA նորաձեւության մրցանակաբաշխությունը, որը համախմբել է շոու բիզնեսի աստղերին եւ նորաձեւության ոլորտի ներկայացուցիչներին։ Նրանց թվում են եղել՝ Բլեյք Լայվլին, Քայլի Ջեները, Քեթի Հոլմսը, Փերիս և Նիկի Հիլթոնները, Սիարան, Վերա Վանգը, Նիկոլ Ռիչին, Մարկ Ջեյքոբսը, Թեյլոր Հիլը, Վինի Հարլոուն, Լաքի Բլյուն և Նարա Սմիթը, «Աշակերտ. Թրամփի վերելքը» ֆիլմի աստղ Սեբաստիան Սթենը, Կոկո Ռոշան և ուրիշներ։
30-10-2024 11:04
Բեյոնսեին և Ջեյ Զիին զայրացրել են իրենց շուրջ դավադրության տեսությունները. համացանցում տարածվում է այն կարծիքը, որ Փի Դիդդիի հետ միասին, ով այժմ սպասում է մարդկանց թրաֆիքինգի և բռնության մեղադրանքով դատավարությանը, նրանք, այսպես կոչված, «հոլիվուդյան հանցախումբ» են կազմել և մարդկանց սպանել։ Բեյոնսեին, մասնավորապես, կասկածում են իր մրցակիցների մահվան մեջ ներգրավվածության մեջ, օրինակ՝ երգչուհի Ալիյայի մահվան, որի հետ Ջեյ Զին սիրավեպ է ունեցել։
30-10-2024 10:59
Առավոտյան արևի տակ զբոսնելը կարող է հիանալի մեթոդ լինել անքնության դեմ պայքարում: Ըստ բժիշկների՝ այն մարդիկ, ովքեր օրվա առաջին կեսն անցկացնում են դրսում, երեկոյան ավելի արագ, հանգիստ ու երկար են քնում։ Միևնույն ժամանակ, զբոսանքի տևողությունը դեր չի խաղում, իսկ դրական ազդեցությունը կապված է արևի լույսի հետ։
30-10-2024 10:53
Ջոնի Դեփը եւ Պենելոպա Քրուսը կկատարեն գլխավոր դերերը գալիք «Day Drinker» մարտաֆիլմ-թրիլերում։ Նախագիծը կմիավորի երկու դերասաններին, որոնք միասին նկարահանվել են «Blow»-ում, «Կարիբյան ծովի ծովահեններ. Տարօրինակ ափերին»-ում եւ «Սպանություն Արեւելյան ճեպընթացում», հաղորդում է Variety-ն։
30-10-2024 10:09
49-ամյա Անջելինա Ջոլին «մտերմացել» է 21-ամյա դերասան Ջեյսոն Շմիդտի հետ, ով խաղացել է նրա բրոդվեյան «Cast Away» մյուզիքլում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով ինսայդերներին։ Ինչպես պարզաբանում են աղբյուրները, նրանց միչև «ամուր կապ» է հաստատվել. Ջոլին «իրոք գնահատում է նրա տաղանդն ու հետաքրքրությունն արվեստի նկատմամբ»։ Նրանց խոսքով՝ դերասանուհին Ջեյսոնին նույնիսկ Atelier Jolie է հրավիրել, որից հետո դերասան ասել է, որ հիանալի երեկո են անցկացրել։
30-10-2024 05:58
Ֆրեդերիկ Շոպենի անհայտ վալսը հայտնաբերվել է Նյու Յորքի գրադարանում՝ հույզերի փոթորիկ առաջացնելով դասական երաժշտության աշխարհում։ New York Times-ի տվյալներով՝ Ռոբինսոն Մակքելանը դասավորում էր մշակութային մասունքների հավաքածուն գրադարանի եւ Մորգանի թանգարանի (Մանհեթեն) արխիվը, երբ գտել է ձեռագիր՝ քարտի չափով եւ վերին անկյունում գրված անվամբ՝ Շոպեն։
29-10-2024 10:51
Ավելի քան հինգ հազար բացարձակ մերկ ավստրալացիներ պառկել են Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի Սթորի-Բրիջ կամրջի վրա։ Ավստրալացիներն ակցիան նվիրել են ամերիկացի լուսանկարիչ Սպենսեր Տունիկի ստեղծագործության 30-ամյակին, որը լայնածավալ մերկ ֆոտոսեսիաներ է անում ողջ աշխարհում:
29-10-2024 10:42
«Միսս Տիեզերք 2024» մրցույթում Իրինա Զախարովայի փոխարեն Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը: 32-ամյա մոդելը, որն ապրում է Մոսկվայում, դարձել է երրորդ վիցե-միսսը «Հայաստանի միսս Տիեզերք 2024» մրցույթում։ Նա 32 տարեկան է, ազգությամբ հայ է։
29-10-2024 05:58
Մարաքեշում կայացել է Fashion Trust Arabia նորաձեւության մրցանակաբաշխությունը, որը համախմբել է նորաձեւության ոլորտի ներկայացուցիչների և այլ հայտնի հյուրեր։ Նրանց թվում են եղել Նատալյա Վոդյանովան, 56-ամյա Կարլա Բրունին 69-ամյա ամուսնու՝ Նիկոլա Սարկոզիի հետ, Մեյ Մասկը, Նիկի Հիլթոնը, արքայադուստր Դիանայի զարմուհիները՝ Լեդի Էլիզա և Լեդի Ամելիա Սփենսերը, Լեոնի Հանն, Ալեսանդրա Ամբրոսիոն և Ժոզեֆին Սկրիվերը, Հելենա Քրիստենսենը, Փերիս Ջեքսոնը, «Էմիլին Փարիզում»–ի  աստղ Լյուսիեն Լավիսկոնտը, Գուրամ Գվասալիան, Դաֆնե Գինեսը, տխրահռչակ երգչուհի Այա Նակամուրան, օսկարակիր Դևան Ջոյ Ռենդոլֆը, Լոու Ռոչը և այլք։
29-10-2024 03:53
Սուպերմոդել Ժիզել Բունդհենը երեխայի է սպասում իր նոր զուգընկերոջից՝ ջիու-ջիցուի մարզիչ Յոահիմ Վալենտեից: Այս մասին հայտնում է People-ը։ 44-ամյա Բունդհենի համար սա կլինի երրորդ երեխան՝ նա երկու երեխա ունի նախկին ամուսնուց՝ Թոմ Բրեյդիից, որից բաժանվել է երկու տարի առաջ։
29-10-2024 03:01
Ռեփ կատարող Ինստասամկան (Դարիա Զոտեևա) կդառնա Սերգեյ Շնուրովի «Լենինգրադ» խմբի նոր մենակատարուհին։ Այս մասին հայտնում է Mash-ը։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է երաժշտական խումբը։
28-10-2024 10:01
Հոլիվուդում կրկին իրարանցում է. վարսահարդար Էմանուել Միլլերը լուրջ մեղադրանքներ է հնչեցրել նրանց հասցեին, ում տարիներ շարունակ նախապատրաստել է նկարահանումների համար: Վարսահարդարի կարծիքով՝ Էնն Հեթուեյը և Ջենիֆեր Լոպեսը ամենավատ հայտնիներն են, որոնց կերպարի վրա ինքը երբևէ աշխատել է:
28-10-2024 09:33
Ըստ վիճակագրության բյուրոյի անցյալ ամիս հրապարակված տվյալների, «Տարեցների օրվան» ընդառաջ Ճապոնիան ունի 65 և ավելի մեծ տարիքի մարդկանց ամենաբարձր տոկոսն աշխարհում։ Մինչ երկրի ընդհանուր բնակչությունը նվազում է, 65 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչությունը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 36,25 միլիոն, որը կազմում է ընդհանուր բնակչության 29,3%-ը։
28-10-2024 05:42
Աշխարհի 7-րդ ռակետ, Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն Չժեն Ցինվենը նվաճեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված WTA-500 մրցաշարի տիտղոսը։ Եզրափակիչում չինացի թենիսիստուհին 7:6 (7:5), 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 155-րդ ռակետ, ամերիկացի Սոֆյա Քենինին։
28-10-2024 03:56
Բրիտանացի երգչուհի Լիլի Ալենը պատմել է, որ ավելի շատ գումար է վաստակում OnlyFans-ում իր ոտքերի լուսանկարները վաճառելով, քան երաժշտությունից: 39-ամյա երգչուհին այս խոստովանությունն արել է՝ պատասխանելով X սոցիալական ցանցում երկրպագուին, ում դուր չի եկել հանրահայտ հարթակում հաշիվ բացելու իր որոշումը, որտեղ հիմնականում հրապարակում է սեքսուալ բովանդակություն։ 
28-10-2024 01:47
42-ամյա երգչուհի Սաթի Կազանովան սոցիալական ցանցերում հայտնել է դստեր ծննդյան մասին։ Փոքրիկը երգչուհու և նրա ամուսնու՝ Ստեֆանո Տիոցցոյի առաջնեկն է։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21
Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09
Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35
«Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 876 անգամ
14.04.2026
Դիտվել է 335 անգամ
15.04.2026
Դիտվել է 293 անգամ
16.04.2026
Դիտվել է 183 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster