28-11-2024 13:20 Քիմ Քարդաշյանը ցնցել է վերջերս 30000 դոլար արժողությամբ Tesla ռոբոտի հետ իր տարօրինակ ֆոտոշարքով։ Աստղի ներկայացուցիչը պարզաբանել է, թե արդյոք Իլոն Մասկը վճարել է նրան դրոիդի հետ նկարվելու համար։ Քիմի ներկայացուցիչը The New York Times-ին ասել է, որ Քիմը ֆինանսական փոխհատուցում չի ստացել լուսանկարների համար։ Այնուամենայնիվ, պարբերականը նշում է, որ Քիմը նախկինում տուգանվել է 1,26 միլիոն դոլարով՝ թաքցնելու համար, որ իրեն վճարել են 250,000 դոլար՝ Instagram-ում կրիպտոարժույթը գովազդելու համար։
28-11-2024 06:59 36-ամյա Քրիստինա Ասմուսը մասնակցել է «Առաջին համար» սերիալի պրեմիերային։ Դերասանուհին առաջին անգամ կարմիր գորգի վրա է հայտնվել իր նոր ընկերոջ հետ։ Ընտրյալը պրոդյուսեր Իլյա Բուրեցն է։
28-11-2024 04:52 Ինսայդերը մեկնաբանել է Լեոնարդո Դի Կապրիոյի՝ իտալական Victoria's Secret-ի մոդել Վիտորիա Սերետիի հետ նշանադրության մասին լուրերը։ Այս մասին հայտնում է PageSix-ը։ Որպես հոլիվուդյան դերասանի ընկեր նկարավացված աղբյուրը հայտնել է, որ ասեկոսեները, որոնք հայտնվել են DeuxMoi բամբասանքային կայքում, իրականության հետ կապ չունեն։
28-11-2024 03:47 «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող դանիացի Վիկտորյա Կյաեր Թեիլվիգին մեղադրել են ռասիզմի մեջ և պահանջել նրան զրկել տիտղոսից։ Պատճառը TikTok-ի տեսահոլովակն է, որտեղ 21-ամյա մոդելը Empire State Building-ի տանիքին համաժամանակացնում է Jay-Z-ի Empire State of Mind երգի հետ։ Երգը պարունակում է բառեր, որոնք, երբ «հնչեցնում են սպիտակամորթները», համացանցում համարում են ռասիստական:
27-11-2024 14:10 Կալիֆոռնիայի Սոլք ինստիտուտի գիտնականները տեսակետ են հայտնել, որ ամբողջ օրվա համար սնունդը 10 ժամվա ընթացքում ընդունելն օգնում է առավել առողջ ու երկար ապրել: Այս մասին հայտնում է Science Daily-ն: Նրանք հայտնել են, որ սննդի ընդունման նման տարբերակն օգնում է զերծ մնալ նյութափոխանակության խանգարման այն խնդիրներից, որոնք հաճախ առաջանում են սննդակարգի խախտման դեպքում:
27-11-2024 13:54 Նստակյաց կենցաղը կարող է մոլորակի 1.4 միլիարդ բնակչի առողջությունը լրջորեն վտանգել, այս եզրակացության են եկել Առողջապահության միջազգային կազմակերպության մասնագետները: Ֆիզիկապես պասիվ մարդիկ կարող են սրտանոթային խնդիրներ ունենալ, 2-րդ տիպի շաքարային դիաբետով, կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղով հիվանդանալ, գրում է The Lancet Global Health պարբերականը:
27-11-2024 10:29 Համացանցում կրկին լուրեր են պտտվում Լեոնարդո Դի Կապրիոյի և մոդել Վիտորիա Սերետիի նշանադրության մասին։ Նշանադրության մասին խոսակցությունը, որը բռնկվել է DeuxMoi բամբասանքային բլոգի էլեկտրոնային նամակի պատճառով, ցնցել է երկրպագուներին, քանի որ երկար ժամանակ լուրեր են պտտվում, որ դերասանը հավատարիմ է «25 տարեկան և փոքր» սկզբունքին, երբ խոսքը վերաբերում է իր հիասքանչ ընկերուհիներին: Իսկ Սերետին արդեն 26 տարեկան է։ Այնուամենայնիվ, Page Six-ը հաղորդում է, որ չնայած առցանց աղմուկին, Լեոնարդո Դի Կապրիոն դեռևս մտադիր չէ ամուսնանալ:
27-11-2024 04:13 «Comedy Woman»-ի 53-ամյա աստղ Մարինա Ֆեդունկիվը հաստատել է վերջին լուրերն այն մասին, որ ինքն ու իր ամուսին Ստեֆանո Մեգին առաջին անգամ ծնող են դարձել։ Դերասանուհին իր առաջնեկին լույս աշխարհ է բերել բնական ճանապարհով։
27-11-2024 02:42 ԱՄՆ Մերիլենդ նահանգի բնակիչը վիճակախաղում 50 հազար դոլար շահելուց ընդամենը մեկ ամիս անց մեկ այլ վիճակախաղով 100 հազար դոլար է շահել, հայտնում է UPI-ն։ Բալթիմորցի կինը Մերիլենդի վիճակախաղի պաշտոնյաներին պատմել է, որ գնել է վիճակախաղի հինգ տոմս և շահել 100 հազար դոլար գլխավոր մրցանակը:
26-11-2024 12:00 49-ամյա Շարլիզ Թերոնն իր ընկերոջ՝ մոդել Ալեքս Դիմիտրիևիչից բաժանվելուց հետո գրանցվել է հայտնի մարդկանց ծանոթությունների Raya հավելվածում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Հավելվածում Շարլիզը չի օգտագործել իր իսկական անունը, սակայն իր պրոֆիլը կապել է Instagram-ի իր պաշտոնական աքաունթի հետ։
26-11-2024 11:40 Մելբուրնի համալսարանի, Լոնդոնի համալսարանական քոլեջի և Քեմբրիջի համալսարանի գիտնականները հայտնաբերել են կապ ներքին օրգանների վիճակի և մարդու հոգեկան առողջության միջև: Պարզվել է, որ օրգանների ոչ լիարժեք աշխատանքը, կարող են հանգեցնել ուղեղի կառուցվածքի փոփոխությունների, ինչը, իր հերթին, վնասակար ազդեցություն է ունենում հոգեկան առողջության վրա: Առողջ քունը, վարժությունները, հավասարակշռված դիետան և վնասակար սովորություններից հրաժարվելը կարող են հակադարձել անցանկալի ֆիզիկական փոփոխությունները և բարելավել հոգեկան առողջությունը:
26-11-2024 11:36 Քանյե Ուեսթը պլանավորում է Բիանկա Սենսորիի հետ հարսանեկան ուխտի երկարաձգման պիկանտ արարողություն՝ ցրելու իրենց հարաբերություններում առկա խնդիրների մասին լուրերը և ամրապնդելու իրենց ամուսնությունը, հայտնում է Blast-ը։ Քանյեն և Բիանկան ցանկանում են ուխտի երկարաձգման համարձակ և ոչ սովորական արարողություն կազմակերպել՝ զոհասեղանից իջնելով գրեթե ամբողջովին մերկ:
26-11-2024 08:03 38-ամյա Լինդսի Լոհանը նոր հարցազրույց է տվել The Sun–ին։ Նա պատմել է ամուսնու, Netflix-ի նոր ֆիլմի նկարահանման և Դուբայում կյանքի մասին: Երգչուհին բացատրել է, որ ԱՄԷ-ում ավելի խիստ օրենքների պատճառով պապարացիներն իրեն այլևս չեն անհանգստացնում, ուստի տեղափոխվելուց հետո իր կյանքը շատ ավելի հանգիստ է դարձել։ Բացի այդ, նա ինքն էլ սկսել է ձգտել խաղաղության և առողջ ապրելակերպի։
26-11-2024 01:38 Հղի Մեգան Ֆոքսը լիովին թափանցիկ զգեստով ցուցադրել է իր աճող փորիկը: 38-ամյա դերասանուհին, ով սպասում է իր երեխային Machine Gun Kelly-ից, Լոս Անջելեսի The Grove մեկնելիս ընտրել է սեքսուալ հանդերձանք:
25-11-2024 11:03 49-ամյա Անջելինա Ջոլին Թուրինի Torino Film Festival կինոփառատոնում ներկայացրել է իր նոր՝ «Առանց արյան» ֆիլմը։
25-11-2024 11:00 Լոս Անջելեսում կայացել է L'Oréal Paris ապրանքանիշի 19-րդ ամենամյա գալա երեկույթը։ Միջոցառմանը հարգանքի տուրք է մատուցվում «հանրության բարեկեցությանը նպաստ բերած կանանց»:
25-11-2024 10:51 Քիմ Քարդաշյանի՝ SKIMS ներքնազգեստով և կաթոլիկական տերողորմյա համրիչներով լուսանկարները բուռն արձագանքներ են առաջացրել համացանցում։ Չնայած տերողորմյա համրիչները ներքնազգեստի տեսքի առանցքը չէին, երկրպագուները քննադատել են ռեալիթի շոուի աստղին կրոնական խորհրդանիշները բաց հագուստի հետ խառնելու համար:
25-11-2024 09:59 43-ամյա Փերիս Հիլթոնը «The Zach Sang Show»-ի եթերում ասել է, որ երբեք մանիպուլյացիաներ չի արել կոսմետոլոգի կաբինետում իր արտաքին տեսքի հետ: «Ես շատ հպարտ եմ, որ բոլորովին բնական եմ: Ես չեմ արևահարվում: Ես երբեք ոչ մի բոտոքսի ներարկում չեմ արել, ոչ վիրահատություն եմ արել, ոչ մի բան»,- ասել է Հիլթոնը, ով 2000-ականներին գլամուր ապրելակերպի խորհրդանիշն էր:
25-11-2024 01:17 Համացանցում քննարկվում է 38-ամյա Լինդսի Լոհանի փոփոխված արտաքինը. մարդիկ կարծում են, որ նա դեմքից հեռացրել է ֆիլերները, կատարել բլեֆարոպլաստիկա և այլ միջամտություններ։ Բացի այդ, երկրպագուները նկատել է, որ դերասանուհին կորցրել է իր պեպենները, որոնք նրա այցեքարտն էին 2000-ականների ժողովրդականության տարիներին։
23-11-2024 11:41 Աշխարհի ամենաբարձրահասակ և ամենակարճահասակ կանայք հանդիպել են Լոնդոնում կեսօրից հետո թեյ խմելու՝ միասին նշելու Գինեսի ռեկորդների համաշխարհային օրը։ Ռումեյսա Գելգին, ով ունի 215,16 սանտիմետր հասակ, և Ջյոտի Ամգեն, ով ունի ընդամենը 62,8 սանտիմետր հասակ, հանդիպել են Savoy հյուրանոցում, ասվում է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի (GWR) հայտարարության մեջ:
16-04-2026 11:48 Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45 Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21 Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09 Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35 «Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: