Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-12-2024 10:00
Կիրա Նայթլին երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ։ Դերասանուհին ներկա է եղել «Սև աղավնիներ» սերիալի պրեմիերային, որը կայացել է Լոնդոնում։ Կարմիր գորգի վրա 39-ամյա դերասանուհին հայտնվել է «Մատրիցա» ֆիլմից ներշնչված տեսքով՝ ժանյակավոր կիսաշրջազգեստով և լաքապատ կաշվե վերարկուով։ Ամեն ինչ Chanel-ից էր, որի դեսպանն է Կիրա Նայթլին երկար տարիներ։
05-12-2024 09:58
Human Rights Watch-ը տեղեկացնում է, որ Աֆղանստանում իշխանության եկած թալիբներն այս շաբաթ փակել են աղջիկների և կանանց կրթության իրենց արգելքում առկա վերջին բացերից մեկը՝ արգելելով նրանց հաճախել բժշկական կրթություն առաջարկող հաստատություններ:
05-12-2024 09:47
Բալետի նախկին պարուհին երեքշաբթի դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ 2020 թվականին Ֆլորիդայում իրենից բաժանված ամուսնու սպանության մեղադրանքով։ WTSP հեռուստաալիքը հաղորդում է, որ Էշլի Բենֆիլդը դատապարտվել է 20 տարվա՝ կրած պատժաժամկետի հաշվարկով, որին հաջորդել է 10 տարվա պայմանական ազատազրկումը:
05-12-2024 02:55
OnlyFans-ի ամենաբարձր վարձատվող մոդելներից մեկը հավաստիացնում է, որ կույս է եւ միաժամանակ աստվածավախ քրիստոնյա։ 20-ամյա Սոֆի Ռեյնը մեկ տարում 43 մլն դոլար է վաստակել մեծահասակների համար կայքում, եւ այդ ամենն առանց սեքսի։ «Ես մինչեւ այժմ կույս եմ»,- խոստովանել է գեղեցկուհին YouTube-բլոգեր Կովսկիին։ «Ես քրիստոնյա եմ։ Ես գիտեմ, որ դա տարօրինակ է թվում... բայց ես ոչ մի ուրիշ բան չեմ անում ոչ մեկի հետ իմ OnlyFans-ում»,- հավաստիացրել է նա։
03-12-2024 11:46
Օքսֆորդի անգլերեն բառարանը տարվա բառ է ընտրել brain rot (ուղեղի քայքայում) արտահայտությունը: Այս մասին հայտնել է Oxford University Press-ի մամուլի ծառայությունը։ Brain rot-ը բառացիորեն թարգմանվում է որպես «ուղեղի քայքայում»։ Այսպես են անվանում տեղեկատվության, հատկապես առցանց բովանդակության չափից ավելի սպառման արդյունքը, որն իմաստալից արժեք չունի և բացասաբար է ազդում մարդու ճանաչողական կարողությունների վրա։ Արտահայտության կիրառման հաճախականությունը տարվա ընթացքում աճել է 230 տոկոսով։
03-12-2024 11:13
JAMA-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ վերջին տասնամյակներում երիտասարդ կանանց մահացությունը նվազել է 62 տոկոսով, ինչը բացատրվում է 2006թ. պատվաստանյութի կիրառմամբ։ Աշիշ Դեշմուկհը (հետազոտության հեղինակ) ընդգծել է, որ ՄՊՎ-ն արգանդի վզիկի քաղցկեղի գրեթե բոլոր դեպքերի պատճառն է։ Պատվաստանյութը նախատեսված էր դեռահասների համար, բայց հետագայում դրա ազդեցությունը տարածվեց նաեւ մինչեւ 45 տարեկանների վրա։ 
03-12-2024 10:55
Երկուշաբթի օրը Լոնդոնում տեղի ունեցավ Fashion Awards 2024-ի հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման հյուրերն էին շոու բիզնեսի աստղեր և նորաձևության ոլորտի ներկայացուցիչներ։ Նրանց թվում են՝ Մարիա Շարապովան, Ռիհաննան և A$AP Rocky-ն, Ալեսանդրա Ամբրոսիոն, Ալեքսա Չունգը, Աննա Վինտուրը, մոդել և Քեյթ Մոսի դուստր Լայլա Մոսսը, Ջուլիա Ֆոքսը, Ռիտա Օրան, Ջո Ջոնասը, արքայադուստր Դիանայի զարմուհին՝ Լեդի Քիթի Սփենսերը, Էշլի Գրեհեմը և շատ ուրիշներ:
03-12-2024 01:58
Նյու Յորքում կայացել է The Gothams Annual Film Awards 34-րդ մրցանակաբաշխությունը։ Կարմիր գորգի վրա են հայտնվել Անջելինա Ջոլին, Զենդայան, Յուրա Բորիսովը, Դեմի Մուրը, Նիկոլ Քիդմանը, Զոի Կրավիցը, Էլ Ֆանինգը և այլք։
03-12-2024 01:53
75-ամյա դերասանուհի Իրինա Մուրավյովան հոսպիտալացվել է, հայտնում է Mash-ը։ Ըստ լրատվամիջոցների՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի աստղը բողոքել է աղիքների սուր ցավից։ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհուն տուն են թողել միայն հիվանդանոցում բուժում անցնելուց հետո։
02-12-2024 10:55
Գիտնականները նշել են, թե ինչու չի կարելի սեղան նստել սմարթֆոնով: Դոկտոր Գարեթ Նյեն (Չեսթերի համալսարանի ֆիզիոլոգիայի դասախոս) նախազգուշացրել է, որ սմարթֆոնի վրա կարող են վնասակար միկրոբներ գտնվել, որոնք կարող են հայտնվել ճաշի սեղանին: Դրանք կարող են առաջացնել ամեն ինչ՝ սննդային թունավորումներից մինչեւ մաշկի վարակներ։
02-12-2024 10:03
Անջելինա Ջոլին կցանկանար կրկին խաղալ Մալեֆիսենտայի դերը Դիսնեյի համանուն ֆիլմերում: Նա նշել է, որ ցանկացած պահի պատրաստ է վերադառնալ դերին։ Deadline-ին տված հարցազրույցում դերասանուհին ընդգծեց, որ իր կարիերայի ընթացքում հաճախ ստիպված է եղել էկրանին պատկերել դժվարին ճակատագրով կերպարներ՝ հաճախ տառապելով հոգեկան խանգարումներով։
02-12-2024 09:58
Բելգիացի սեքսուալ աշխատողները ստացել են հիվանդության պատճառով արձակուրդ, հղիության նպաստ և կենսաթոշակ ստանալու իրավունքներ՝ աշխարհում նմանատիպ առաջին օրենքի համաձայն, գրում է The Guardian-ը։ Օրենքը, որն ուժի մեջ է մտել կիրակի օրը, սեքսուալ աշխատողների համար երաշխավորում է աշխատանքային պայմանագրերի կնքում և իրավական պաշտպանություն։
02-12-2024 09:01
Երբ էլեկտրոնային գլանակով մի շունչ եք քաշում, արյան հոսքը ձեր մարմին և ուղեղին կարող է անմիջապես դանդաղել: Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վեյփինգը, ինչպես նիկոտինով, այնպես էլ առանց դրա, արագ և վնասարար ազդեցություն է ունենում անոթների աշխատանքի վրա:
02-12-2024 01:08
60-ամյա Մոնիկա Բելուչին և նրա սիրելին՝ 66-ամյա ռեժիսոր Թիմ Բերթոնը կրկին հայտնվել են Մարոկկոյի միջազգային կինոփառատոնի կարմիր գորգի վրա։ Այս անգամ զույգը ներկա է գտնվել Շոն Փենին և կինոյում նրա ներդրմանը նվիրված միջոցառմանը։
29-11-2024 11:42
Փորձագետները նշել են առավել վտանգավոր մթերքները, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել: Այսպիսով, աղիների և ստամոքսի քաղցկեղով հիվանդանալու վտանգը մեծացնում է կարմիր վերամշակված միսը: Արտադրողները փորձում են երկարաձգել ապրանքի պահպանման ժամկետը և փոխում են համային որակները նիտրատների և նիտրիտների օգնությամբ, որոնք քաղցկեղածին են: Օրական նույնիսկ 50 գրամ վերամշակված մսի օգտագործումը բարձրացնում է աղիների քաղցկեղով հիվանդանալու վտանգը 18 տոկոսով: Չարորակ ուռուցքների գոյացման մեկ այլ գործոն է շաքարավազի օգտագործումը:
29-11-2024 11:27
Ֆրանսիացին երիտասարդները հրաժարվում են սեքսից, հայտարարել է «Էմանուել» նոր ֆիլմի ռեժիսոր Օդրի Դիվանը։ Նա նշել է, որ նոր «Էմանուելը» ֆիլմ է զգացմունքներով փորձ ձեռք բերելու մասին: «Պետք չէ սպասել, որ սա կկրկնի հին «Էմանուել»-ը։ Ֆիլմն առաջարկում է ոչ թե արագ հաճույք, այլ փորձ՝ հասկանալու համար, թե որտեղից է առաջանում հաճույքը: Որտեղ են նրա հիմքերը: Ինչո՞ւ ենք երբեմն կորցնում հաճույք ստանալու ունակությունը: Ինչո՞ւ ենք այդքան տանջվում մտքից, որ այլևս հաճույք չկա, թեև պետք է լիներ:
29-11-2024 03:58
64-ամյա Անտոնիո Բանդերասը դարձել է Մադրիդում Elle ամսագրի երեկույթի հրավիրված աստղերից մեկը։ Դերասանի հետ է եղել նրա 43-ամյա հարսնացուն՝ Նիդեռլանդներից՝ Նիկոլ Քիմփելը։
29-11-2024 03:01
Առողջական վիճակը կրկին թույլ չի տվել թագուհի Կամիլային՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կնոջը, մասնակցել պլանավորված Royal Charity Variety Show-ին, որը ցուցադրվում է բրիտանական հեռուստատեսությամբ: Թագուհու բացակայության մասին հայտնի է դարձել միջոցառման մեկնարկից ընդամենը չորս ժամ առաջ։ Բուքինգհեմյան պալատը դա բացատրել է բժիշկների խորհուրդներով. նրանք կարծում են, որ նոյեմբերի սկզբին Կամիլայի տարած հիվանդությունը սպասվածից ավելի լուրջ է։
29-11-2024 01:52
Քիմ Քարդաշյանի դուստրերը՝ Նորթը և Չիկագոն նկարահանվել են իրենց հոր՝ Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակում։ Bomb երգի տեսահոլովակում 11-ամյա Նորթը և վեցամյա Չիկագոն կիբերբեռնատարներ են վարում ապոկալիպտիկ անապատային լանդշաֆտների ֆոնի վրա՝ շրջանցելով մրցարշավային կարթերով ատամնավոր հրեշներին: Համացանցը նկատել է, որ տեսանյութում աղջիկների դեմքի արտահայտությունները անբնական են թվում և ենթադրել, որ Նորթը և Չիկագոն կարող էին չմասնակցել նկարահանումներին, և նրանց պատկերները ստեղծվել են նեյրոնային ցանցի միջոցով:
28-11-2024 13:55
Փայլուն բեժ (կամ մարմնագույն) անդրադարձնող էֆեկտով զուգագուլպաները 2000-ականների ամենահակասական միտումներից են, որոնք այսօր վերադառնում են անսպասելի հաղթանակով: Աստղերի նորաձևության փորձերի շնորհիվ, և ոչ թե պատահական, այլ ամենահայտնի (խոսքը Թեյլոր Սվիֆթի և Սաբրինա Քարփենթերի մասին է), այս աքսեսուարը կրկին թրենդների մեջ է հայտնվել։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21
Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09
Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35
«Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 868 անգամ
14.04.2026
Դիտվել է 333 անգամ
15.04.2026
Դիտվել է 287 անգամ
16.04.2026
Դիտվել է 177 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster