01-02-2025 12:19 Ֆինն գիտնականները պարզել են, որ սնվելու սովորությունները կարող են ազդել կենսաբանական ծերացման արագության վրա արդեն երիտասարդ տարիքում։ Հետազոությունը, որն իրականացվել է Յուվյասկյուլի համալսարանում եւ Գերոնտոլոգիայի հետազոտական կենտրոնում, ցույց է տվել, որ ֆասթֆուդի, կարմիր եւ մշակված մսի, ինչպես նաեւ քաղցր գազավորված ըմպելիքների բարձր պարունակությամբ դիետաներն արագացնում են օրգանիզի ծերացումը, մինչդեռ բանջարեղեններով եւ մրգերով հարուստ սնունդը, հակառակը, դանդաղեցնում է այդ գործընթացը։
31-01-2025 12:15 «Ոսկե գլոբուս» և BAFTA մրցանակների կրկնակի հավակնորդ Թահիր Ռահիմը «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել է «Սեզար» մրցանակի «Մսյո Ազնավուր» ֆիլմում Շառլ Ազնավուրի դերակատարման համար: «Սեզար» 50-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում 2025 թվականի փետրվարի 28-ին։ «Մսյո Ազնավուր»-ը նաև առաջադրված է «Լավագույն զգեստներ», «Լավագույն արտադրության ձևավորում» և «Լավագույն հատուկ էֆեկտներ» անվանակարգերում:
31-01-2025 11:46 Բլոգեր և դիմահարդար Գոհար Ավետիսյանը պարտք է Ռուսաստանի դաշնային հարկային ծառայությանը (FTS), հայտնում է Super-ը։ Ավետիսյանի «Բյութի ակադեմիա» ՍՊԸ-ում հայտնաբերվել են 1,9 մլն ռուբլու հարկերի, տուրքերի և տուգանքների գծով պարտքեր։ 2023 թվականի ապրիլին Ավետիսյանն ընդգրկվել է 32 միլիոն հետևորդ ունեցող բլոգերների ցուցակում, որոնց պատրաստվում էին ստուգել Ռուսաստանի իրավապահ մարմինները՝ փողերի լվացման և հարկերից խուսափելու համար։ Նրանց թվում էին նաև Դարիա Զոտեևան (Инстасамка), Ռեգինա Տոդորենկոն, Եգոր Կրիդը, Վիկտորիա Բոնյան, Օքսանա Սամոյլովան, Դինա Սաևան, Անաստասիա Միրոնովան, Եկատերինա Ուսմանովան, Վերոնիկա Խացկևիչը, Ելենա Բլինովսկայան և Վալերիա Չեկալինա (Լերչեկ):
31-01-2025 11:33 Աշխարհում մարդկանց հուզական վիճակի վերաբերյալ հետազոտություն անցկացնող «Gallup» ընկերությունը հրապարակել է 2024-ի զեկույցը։ Զեկույցում առանձնացված են աշխարհի ամենասթրեսային երկրները։ Ըստ ermenihaber.am-ի՝ ցանկը գլխավորում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը, որտեղ սթրեսի մակարդակը կազմում է 65%։ 2-րդ տեղում Իսրայելն է (62%), 3-րդում 59%-ով Նիգերիան է, իսկ 4–ում՝ Թուրքիան (58%)։ Վերջինիս հաջորդում են Տանզանիան, Լիբանանը, Հունաստանը և Եգիպտոսը 58%-ով։
31-01-2025 10:39 Թողարակվել է Netflix-ի «Ընձառյուծը» պատմական սերիալի թրեյլերը, որտեղ գլխավոր դերերում են 20-ամյա Դևա Կասելը և նրա 25-ամյա սիրելի Սաուլ Նանին։ Գործողությունները տեղի է ունենում Սիցիլիայում՝ տարբեր իշխանությունները մեկ թագավորության մեջ միավորելու ժամանակ։ Սյուժեն կենտրոնանում է Դոն Ֆաբրիցիո Սալինայի վրա, ով նոր ժամանակների պատճառով ստիպված է պայքարել իր սկզբունքների համար:
31-01-2025 09:44 Լոնդոնում մահացել է 60-ականների խորհրդանիշ, բրիտանացի երգչուհի և դերասանուհի, The Rolling Stones-ի մուսա և Միք Ջագերի նախկին սիրուհի Մարիաննա Ֆեյթֆուլը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նա մահացել է 79 տարեկան հասակում, իր տանը՝ սիրելիներով շրջապատված։
31-01-2025 02:12 Բրազիլիայում պոռնոաստղը երկու տղամարդկանց հետ մեծահասակների համար ֆիլմ նկարահանելիս ընկել է հյուրանոցի պատշգամբից և մահացել, հայտնում է Daily Mail-ը։ Աննա Բեատրիզ Պերեյրա Ալվեսին, ով համացանցում հայտնի է որպես Աննա Պոլլի, մահացած են հայտնաբերել Նովա Իգուաչուում գտնվող հյուրանոցի բակում: Ենթադրվում է, որ OnlyFans մոդելը, որը ըստ տեղական ԶԼՄ-ների 23 տարեկան էր, ընկել է երկու տղամարդկանց հետ մեծահասակների տեսարաններ նկարահանելիս:
30-01-2025 11:49 Ֆլորիդայից նկարչուհի Քիմբերլի Մարասկոն դատական հայց է ներկայացրել երգչուհի Թեյլոր Սվիֆթի պրոդյուսերական ընկերության դեմ՝ հեղինակային իրավունքի ենթադրյալ խախտման համար։ Այս մասին գրում է Radar Online-ը։ Բողոքարկման պատճառ է դարձել Սվիֆթի The Eras Tour ֆիլմը, որտեղ նկարչուհին տեսել է իր աշխատանքին նման «կրեատիվ տարրեր»։
30-01-2025 11:44 Արքայադուստր Բեատրիսը և նրա ամուսին Էդոարդո Մապելի Մոցցին երկրորդ անգամ են ծնողներ դարձել։ Զույգը դուստր է ունեցել, ում անվանել են Աթենա Էլիզաբեթ Ռոուզ։ «Թագավորն ու թագուհին տեղեկացված են և հիացած են նորությամբ: Նորին թագավորական մեծությունը և նրա դուստրը առողջ են և իրենց լավ են զգում», - ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:
30-01-2025 11:25 Օրական 160 միլիգրամ ասպիրին ընդունելը կրկնակի իջեցրել է քաղցկեղի կրկնության վտանգը հաստ աղիի քաղցկեղ ունեցող պացիենտների մոտ՝ PI3K գենի մուտացիայով պայմանավորված, հայտնել են գիտնականները 2025թ. Սան Ֆրանցիսկոյում Աղեստամոքսային քաղցկեղի կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան ընկերության սիմպոզիումում:
30-01-2025 01:41 Փարիզում Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Elie Saab նորաձեւության տան նոր կուտյուր հավաքածուն։ Շոուին ներկա են եղել՝ Եվա Լոնգորիան, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Օլգա Կուրիլենկոն, Պոպի Դելևինը, ով հղի է իր առաջնեկով, և այլ հյուրեր։
30-01-2025 00:52 Երգչուհի Սաթի Կազանովան երեք ամսական երեխայի և ամուսնու՝ լուսանկարիչ Ստեֆան Տիոցցոյի հետ մեկնել է Իտալիա։ Աստղն իր անձնական բլոգում գրել է, որ դստերը ներկայացրել է ամուսնու հարազատներին և նրանց հետ լուսանկար հրապարակել սոցցանցերում։
29-01-2025 11:32 Ռուս կինը ծննդաբերել է Գրենլանդիայի երկնքում թռչող ինքնաթիռում։ Սկզբում անձնակազմը սկսել է խուճապի մատնվել, սակայն հետո նրանց հաջողվել է բժիշկների գտնել ուղևորների մեջ և օգնել մորն ու երեխային։ Այս մասին հայտնում է Life.ru-ն։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի վրայով Նյու Յորք թռչող ինքնաթիռում հղի կնոջ մոտ երկունքի ցավեր են սկսվում։ Բորտուղեկցորդուհիները սկսում են բժիշկներ փնտրել ուղևորների մեջ և գտնում եմ միանգամից երկուսին՝ մանկաբարձուհու և վիրաբույժի։
29-01-2025 11:09 Կանայք, ինչպես տղամարդիկ, նախընտրում են ավելի երիտասարդ զուգընկերներին։ Տղամարդկանց և կանանց գրավում են ավելի երիտասարդ սեռական զուգընկերները, անկախ նրանից՝ նրանք դա գիտակցում են, թե ոչ: Այս եզրակացությանն է հանգել 4500 կույր ժամադրություն անցկացրած ամերիկյան ուսումնասիրությունը:
29-01-2025 11:07 Արյան փորձարարական հետազոտությունը կարող է արդյունավետ եւ ճշգրիտ հայտնաբերել հաստ աղիի քաղցկեղը միջին տարիքի եւ տարեց մարդկանց մոտ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Oncology ամսագրում:
29-01-2025 03:22 Տիկտոկեր Դանյա Միլոխինը «Ճշմարտություն՝ փողի դիմաց» շոուի ժամանակ պատմել է, որ մտերիմ հարաբերություններ է ունեցել «Սառցե դարաշրջան» շոուի իր զուգընկերոուհու՝ Եվգենիա Մեդվեդևայի հետ, ում հետ իրեն կասկածում էին սիրավեպի մեջ։ Նախագծում նրանց «զույգը» ևս երկար կյանք չունեցավ։ Բլոգերը հանկարծ հայտարարեց, որ հոգնել է և լքեց նախագիծը, ինչը քննադատությունների փոթորիկ առաջացրեց՝ ուղղված իր հասցեին։ Մեդվեդևան պետք է շտապ նոր զուգընկեր գտներ, իսկ ավելի ուշ ասաց, որ վիրավորված է Դանիայից։
29-01-2025 01:19 Փարիզում Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Armani Prive կուտյուրի հավաքածուն։ Շոուի աստղային հյուրերի թվում էին Լետիտիա Կաստան, Քրիստինա Ռոմանովան, Մերի Լիստը, դերասանուհիներ Դիանա Ագրոնը, Վալերիա Գոլինոն ու Ալբա Ռորվախերը, Քեյթ Մոսի նախկին սիրեցյալ Նիկոլայ ֆոն Բիսմարկը և այլք:
28-01-2025 11:16 Փարիզի նորաձևության շաբաթը մեկնարկել է Schiaparelli նորաձեւության տան նոր հավաքածուի ցուցադրությամբ։ Շոուի աստղային հյուրերի թվում էին Նատալյա Վոդյանովան, Կարլա Բրունին, Քրիստինա Ռոմանովան, Իդա Գալիչը, Ֆարիդա Խելֆան, «Էմիլին Փարիզում»–ի աստղ Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Քելլի Ռադերֆորդը և Աննա Դելո Ռուսսոն:
28-01-2025 11:02 20 տարի շարունակ կինն ապրել է՝ ականջի մեջ խաղալիքի կտորով, օտար մարմինը հեռացրել են Կեմերովոյի մարզի Պրոկոպեւսկ քաղաքի հիվանդանոցում։ Կինը դիմել է քիթ-կոկորդ-ականջաբանին՝ գանգատվելով լսողության կորստից: Պարզվել է, որ երբ նա 10 տարեկան է եղել, ձախ ականջի մեջ լեգոյի կտոր է հայտնվել։ Պացիենտը պատմել է, որ դեպքը թաքցրել է ծնողներից եւ մինչեւ առաջին լուրջ գանգատները չի դիմել բժշկի։
28-01-2025 10:44 Դերասանուհի Եվա Զոհրաբյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին: Եվան ուրախալի լուրով կիսվել է ինստագրամյան իր էջում: Դերասանուհին հայտնել է, որ 2024-ին չէր հասցրել կիսվել իր կյանքի կարեւորագույն իրադարձությամբ, ինչն անում է այս պահին:
16-04-2026 11:48 Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45 Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21 Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09 Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35 «Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: