Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-02-2025 04:54
Բիանկա Սենսորին կրկին կմասնակցի սադրիչ նախագծի՝ չնայած 2025 թվականի «Գրեմմի»-ին նրա «մերկ» տեսքի պատճառով առաջացած քննարկումների փոթորկին: Բայց կարծես 30-ամյա մոդելն ու ճարտարապետը չի պատրաստվում կանգ առնել: Նա կլինի Քանյեի և նրա ստեղծագործական շրջապատի ստեղծած գեղարվեստական ֆիլմի գլխավոր աստղը։ Ըստ ինսայդերների՝ նախագիծը կկենտրոնանա կանացի մարմնի վրա, իսկ գլխավոր դերը կկատարի Բիանկան։
07-02-2025 04:31
Նորաձեւության շաբաթվա շրջանակներում Նյու Յորքում կայացել է YSL Beauty ապրանքանիշի շոուն։ Միջոցառմանը ներկա են եղել Նիկոլ Ռիչին, Քեյթ Մոսի դուստրը՝ Լիլան, բլոգեր Մերի Լիստը, մոդել Գաբրիելը, «Կուռք» սերիալի աստղ Հարի Նեֆը, երգչուհի Քեշան և այլք։
07-02-2025 04:10
Ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը հիասթափված է իր ընկերուհուց՝ դերասանուհի Բլեյք Լայվլիից՝ ռեժիսոր Ջասթին Բալդոնիի հետ սկանդալից հետո։ Ըստ Page Six-ի՝ բանն անն այն է, որ վերջերս Բալդոնիի թիմը հրապարակել է նրա նամակագրությունը Լայվլիի հետ, և դրանցից մեկում նկարչուհին իրեն համեմատել է «Գահերի խաղի» հերոսուհի Խալեսիի հետ։ Բլեյքը բացատրել է, որ ինքը, ինչպես և Դեյներիսը, ունի երկու վիշապ, որոնք պաշտպանում են իրեն։ Ռեժիսորի կողմը եզրակացրել է, որ վիշապներ ասելով հայտնի աստղը նկատի ունի իր ամուսնուն՝ Ռայան Ռեյնոլդսին և լավագույն ընկերուհի Թեյլոր Սվիֆթին։
07-02-2025 03:27
«Մատանիների տիրակալ»–ի աստղ Էլայջա Վուդը գաղտնի ամուսնացել է։ Էլայջա Վուդը պաշտոնապես գրանցել է իր հարաբերությունները 33-ամյա պրոդյուսեր Մետե-Մարի Կոնգսվեդի հետ։ Այս մասին հայտնում է TMZ-ը՝ վկայակոչելով ամուսնության գրանցման մարմնի փաստաթղթերը։
06-02-2025 11:33
Արգանդի պարանոցի քաղցկեղը հատկապես վաղ փուլում հայտնաբերելու և արդյունավետ բուժելու դեպքում հնարավոր է հասնել լիարժեք ապաքինման: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունն՝ ընդգծելով, որ Հայաստանում տարեկան հայտնաբերվում է արգանդի պարանոցի քաղցկեղի 260-265 նոր դեպք: «Դեպքերի մեծ մասը պայմանավորված է Մարդու պապիլոմավիրուսի քաղցկեղածին տեսակներով։ Արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումը' որպես առաջնային կանխարգելում, ընդգրկված է ՀՀ պատվաստումների ազգային օրացույցում»,- նշված է հաղորդագրության մեջ:
06-02-2025 11:21
Մաքգիլի համալսարանի կանադացի գիտնականները պարզել են, որ երաժշտությունը կարող է արդյունավետորեն նվազեցնել ցավը, եթե դրա տեմպը համապատասխանի մարդու բնական ռիթմին: Յուրաքանչյուր մարդ ունի իր բնական ռիթմը, որը հայտնի է որպես արտադրության ինքնաբուխ արագություն (SPR): Այս ռիթմը կապված է ցիրկադային ռիթմերի հետ եւ կարող է ազդել այն բանի վրա, թե ինչպես ենք մենք ընկալում երաժշտությունը:
06-02-2025 11:15
European Heart Journal-ում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երկվորյակների մայրերը ծննդաբերությունից հետո առաջին տարում բախվում են սիրտ-անոթային հիվանդությունների մեծ ռիսկի: Ամբողջ աշխարհում երկվորյակներով հղիությունների թիվն աճել է վերջին տասնամյակների ընթացքում՝ մասամբ պայմանավորված անպտղության բուժմամբ եւ մայրերի մեծ տարիքով:
06-02-2025 02:01
Լյուքսեմբուրգի արքայազն Ռոբերտի դուստրը հունվարին ամուսնացել է թանկարժեք մետաղների բիզնես կայսրության  արևելյան արմատներով ժառանգորդի հետ: 30-ամյա արքայադուստր Շառլոտա դե Նասաուի և 28-ամյա Մանսուր Շաքարչիի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Շվեյցարական Գստադ լեռնադահուկային հանգստավայրում։ Այստեղ էր մեկ տարի առաջ զույգը նշանադրվել։
06-02-2025 01:52
44-ամյա Ժիզել Բունդհենը երեխա է լույս աշխարհ բերել իր սիրելիից՝ Խոակիմ Վալենտեից։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Երեխայի սեռն ու անունը դեռ չի նշվում, սակայն հայտնի է, որ թոփ-մոդելն ու նորածինը իրենց լավ են զգում։
05-02-2025 15:31
Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն հայտարարել է Եվրոպայում շրջագայության մասին։ Այս մասին հայտնում է «7 Days»-ը։ Մայիսի 8-ին նա համերգով հանդես կգա Կիպրոսում՝ Լիմասոլ քաղաքում։ Արտիստի մայրը՝ երգչուհի Ալլա Պուգաչովան, ներկայումս այնտեղ է ապրում ընտանիքի հետ։ Դրանից հետո Օրբակայտեն կմեկնի Գերմանիա, Շվեյցարիա, Իսպանիա, Չեխիա և Էստոնիա։
05-02-2025 15:24
Հուսահատ Բրեդ Փիթը դրամատիկ քայլեր է անում՝ ցանկանալով վերադառնալ կամակոր որդու՝ Փաքսի կյանք... քանի դեռ ուշ չէ, գրում է RadarOnline.com-ը։ Ինչպես հայտնում է կայքը, նա դիմել է նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին, որպեսզի վերջինը թույլ տա, որ ինքը կայուն մասնակցություն ունենա տղայի կյանքին այն բանից հետո, երբ 21-ամյա երիտասարդը հերթական անգամ ավտովթարի է ենթարկվել:
04-02-2025 14:47
Երգչուհի Մարի Կրեյբրերին և բլոգեր Դավիթ Մանուկյանը (հայտնի է որպես Դավա) ծնողներ են դառնալու։ Այս մասին զույգը հայտնել է սոցցանցում՝ հրապարակելով համատեղ տեսանյութ Մալդիվյան կղզիներում հանգստից։ Տեսանյութում 32-ամյա Մարին ցույց է տվել կլորացած փորիկը, իսկ 31-ամյա Դեյվիդը նրան ամուսնության առաջարկ է արել։
04-02-2025 14:45
Լույս աշխարհ են եկել հայտնի «Էմիլին Փարիզում» սերիալի աստղ, 35-ամյա Լիլի Քոլինզի և նրա 41-ամյա ամուսինու՝ ռեժիսոր Չարլի Մակդաուելի առաջնեկը։ Նրանց դուստրը՝ Թովե Ջեյնը, ծնվել է փոխնակ մոր օգնությամբ։
04-02-2025 14:09
Լուվր թանգարանի տնօրեն Լորանս դե Կարսը հայտնել է, որ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը ներկայացնող սենյակը մտնելու համար անհրաժեշտ կլինի առանձին տոմս։ Այս մասին նա հայտարարել է France Inter ռադիոկայանի եթերում, գրում է Lenta.ru-ն։ «Լուվրի տոմսը հնարավորություն է տալիս մուտք գործել մշտական հավաքածուներ եւ ցուցահանդեսներ, բայց եթե ցանկանում եք տեսնել «Մոնա Լիզային», պետք է առանձին վճարեք»,-նշել է նա:
04-02-2025 13:48
Տևական դադարից հետո Արամոն և Էմմա Պետրոսյանը, որոնց մեծ մենահամերգին երկրպագուները երկար են սպասել, փետրվարի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան հին ու նոր երգերով, լավ տրամադրությամբ և անակնկալներով։
03-02-2025 10:36
Լոս Անջելեսում կայացել է Գրեմմիի 67-րդ մրցանակաբաշխությունը։ Հաղթող է ճանաչվել երգչուհի Բեյոնսեն, ով իր կարիերայում առաջին անգամ ստացել է լավագույն ալբոմի մրցանակը. վերջինս շնորհվել է նրա նոր սկավառակին՝ Cowboy Carter-ին։ Նա նաև արժանացել է լավագույն քանթրի ալբոմի համար մրցանակին:

03-02-2025 10:30
Դանա Ֆարբերի քաղցկեղի ինստիտուտի, Մասաչուսեթսի Բրոդի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Հարվարդի, Google-ի եւ Կոլումբիական համալսարանի հետազոտողների խումբը ստեղծել է արհեստական բանականության մոդել, որը կարող է կանխատեսել, թե որ գեներն են արտահայտված մարդու ցանկացած տեսակի բջիջում, գրել է News Medical life Sciences News-ը։
03-02-2025 10:07
Ձմռանը օրգանիզմը ենթարկվում է ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ինչպես փողոցում, այնպես էլ փակ տարածքներում, ինչը հատկապես ազդում է սրտանոթային համակարգի աշխատանքի վրա: Երբ ջերմաստիճանը բարձրանում է, արյան անոթները լայնանում են, և սրտի հաճախությունը մեծանում է, մինչդեռ ցուրտը հանգեցնում է արյան անոթների սեղմման և սրտի զարկերի դանդաղման: Մասնագետները նշում են, որ առողջ մարդկանց համար նման տատանումները սովորաբար վտանգ չեն ներկայացնում, սակայն սրտանոթային հիվանդություններով տառապողների համար դրանք կարող են հանգեցնել իրենց վիճակի վատթարացման։
03-02-2025 09:38
Քանյե Ուեսթը և նրա կինը՝ Բիանկա Սենսորին, հեռացվել են «Գրեմմի» մրցանակաբաշխությունից։ Զույգը դուրս է եկել կարմիր գորգի վրա և կեցվածք է ընդունել լուսանկարիչների համար: Սկզբում Բիանկան գորգի վրա հայտնվել է շագանակագույն մուշտակով, որն այնուհետ հանել է ու մնացել ամբողջովին թափանցիկ կարճ զգեստով, որը հագել էր մերկ մարմնին՝ առանց ներքնազգեստի։
01-02-2025 12:22
Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ զուգընկերների միջև ժպիտների համաժամանակությունը կարող է հարաբերություններից բավարարվածության ցուցանիշ լինել։ Հարաբերություններից բարձր բավարարվածություն ունեցող զույգերը ցույց են տալիս ժպիտի սինխրոնիայի ավելի բարձր մակարդակ՝ համեմատած այն զույգերի հետ, ովքեր հարաբերությունների հետ կապված դժվարություններ են ունենում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21
Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09
Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35
«Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 855 անգամ
14.04.2026
Դիտվել է 327 անգամ
15.04.2026
Դիտվել է 277 անգամ
16.04.2026
Դիտվել է 172 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster