Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-07-2016 11:33
Գիտնականների միջազգային խումբը ծրագրային ապահովում է մշակում, որը թույլ կտա սմարթֆոնը կառավարել հայացքով:
05-07-2016 11:11
Բրիտանացի թոշակառուն եւ պաշտոնաթող օդաչու Փիթեր Բրաունը եւ նրա ընկեր Մերվին Հաջեթը մեխանիկական սարք են ստեղծել, որը կարող է պատրաստել թոսթ, թերխաշ ձու, թեյ ու սուրճ:
05-07-2016 10:03
ԱՄՆ քաղաքացի Էդվարդ Մաջերչուկը իրեն մեղավոր է ճանաչել ֆիշինգ հարձակման մեջ՝ աստղերի անձնական արխիվներից ինտիմ լուսանկարներ և տեսանյութեր գողանալու նպատակով:
05-07-2016 10:02
Տոկիոյում տեղակայված ճապոնական հետազոտական կենտրոնի մի խումբ գիտնականներ սովորել են լիարժեք ատամներ ստեղծել՝ աճեցնելով դրանք ցողունային բջիջներից։
05-07-2016 09:00
Իսպանիայում մոտ 4 եվրոյով վաճառում են Իբիցայի շշալցված մաքուր օդը։
04-07-2016 09:19
Քիմ Քարդաշյանը նկարահանվել է Hype էներգետիկ ըմպելիքի գովազդում, որտեղ ընդունել է Ֆրանսիայի XVIII դարի թագուհի Մարիա Անտուանետայի կերպարը. տեսահոլովակը հրապարակվել է YouTube-ում:
04-07-2016 09:11
ճապոնական Turn Over ընկերության ստեղծած ուսապարկերը կարված են հսկայական սուշիների տեսքով ու դրանք կրողի մեջքի վրա շատ հետաքրքիր տեսք ունեն. ակնկալվում է, որ դրանք դուր կգան հատկապես ճապոնական խոհանոցի սիրահարներին:
04-07-2016 09:06
Ամենաէժան գարեջրով առաջատարը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավան է, որտեղ կարելի է 0.33 լիտր ծավալով գարեջուր խմել միջինը 1.65 դոլարով, իսկ ամենաթանկ գարեջուր վաճառվում է շվեյցարական Լոզանում՝ 9.51 դոլար:
04-07-2016 09:03
Նիդեռլանդներից գիտնականներին հաջողվել է գյուղատնտեսական 10 տարբեր կուլտուրա աճեցնել այն հողում, որը նման է Կարմիր մոլորակի վրա հայտնաբերվածին:
04-07-2016 07:17
Casper ամերիկյան ստարտափը նորարար արտադրանք է ներկայացրել ժամանցի հարմարավետության ոլորտում. ընկերությունը ներքնակ է ստեղծել, որը նախատեսված է լողավազանում հանգստանալու համար:
02-07-2016 09:59
BBC-ի ղեկավարությունը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհուց` BBC Radio 4-ով նրա մասին անհարկի կատակների համար. եթերում Ռասել Քեյնը հայտարարել է, որ 90-ամյա թագուհու կյանքում նվազագույնը 4 անգամ սեքս է եղել, քանի որ նա 4 երեխա ունի: 
02-07-2016 08:29
Չինաստանի Ցզյանսիի նահանգում 86 տարեկան կինը ճենապակուց տուն է կառուցել՝ նախագծում ներդնելով 6 մլն յուան կամ շուրջ 900 հազար դոլար: 
02-07-2016 07:28
Համացանցում հայտնվել է կատակային հոլովակ, որտեղ ամերիացի կատակերգուհի Քարմեն Լագալան պնդում է, որ ինքն է հանրահայտ Brexit տերմինի հեղինակը և դրամ է պահանջում դրա օգտագործման համար:
02-07-2016 05:26
Քլոե Մորեցն ու Բրուքլին Բեքհեմը մեկ քայլ անգամ չեն հեռանում իրարից. Դևիդ և Վիկտորիա Բեքհեմնների որդին իր ողջ ժամանակն անցկացնում է սիրելիի` 19-ամյա ամերիկացի դերասանուհի Քլոե Մորեցի հետ:
02-07-2016 04:34
Ամերիկացի հայտնի դերասանուհի Սկառլետ Յոհանսոնը. պաշտոնական տվյալներով՝ վարկանիշում դերասանուհին վաստակել է ռեկորդային քանակությամբ գումար կինեմատոգրաֆի ողջ պատմության ընթացքում:
01-07-2016 08:45
Առաջիկա 10 տարիներին ռոբոտների հետ սեքսն այնքան տարածված կլինի, որ մարդկանց համար պարզապես հետաքրքիր չի լինի ինտիմ կապի մեջ մտնել իրենց նմանների հետ․ գիտնականների կանխատեսմամբ, «ռոբոտապղծության» վտանգի կենթարկվեն հիմնականում կանայք:
01-07-2016 08:42
Նոր Զելանդիայում պարենային արդյունաբերության տեխնոլոգ Մուսթաֆա Ֆարուքը որոշել է միավորել իր սիրելի երկու մթերքները եւ մսից պաղպաղակ է ստեղծել:
01-07-2016 07:17
ԱՄՆ 49 աստղեր նկարահանվել են Օռլանդոյի 49 զոհերի հիշատակին նվիրված հոլովակում. Լեդի Գագան, Ջեյմի Լի Քերթիսը, Ջերարդ Բաթլերը և մյուսները արտահայտել են իրենց ցավակցությունը զոհվածների ընտանիքներին:
01-07-2016 06:50
Տարրական դասարանների ուսուցչի Քրիս-Շեր Գասթլեբուրին խնդրել է իր աշակերտներին նկարել իր ճերմակ զգեստի վրա և ստացվել է չքնաղ արվեստի գործ։
01-07-2016 04:16
Երգչուհի Ռիտա Օրան հոսպիտալացվել է և հայտնվել կաթիլայինի տակ, որպեսզի ուժերը վերականգնի և վերադառնա աշխատանքի, հայտնում է starslife.ru-ն:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1454 անգամ
21.10.2026
Դիտվել է 592 անգամ
22.10.2026
Դիտվել է 411 անգամ
27.10.2026
Դիտվել է 186 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster