Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-07-2016 08:54
Վիետնամի Հոշիմին քաղաքում վախճանվել է 123-ամյա Նգուեն Թհի Չուն, որին մոլորակի ամենատարեց բնակչուհին էին համարում:
14-07-2016 08:51
Mattel ընկերությունը նոր Բարբի-նախագահ է ներկայացրել, ընդ որում, տիկնիկի տեղակալը ոչ թե Քենն է, այլ եւս մեկ Բարբի. տիկնիկից կազմված հավաքածուն հասանելի է 8 տարբերակով, որոնք միմյանցից տարբերվում են մաշկի գույնով:
14-07-2016 07:04
Բաստիան Շվայնշտայգերը և Անա Իվանովիչն ամուսնացան. Իվանովիչը, ով համաշխարհային վարկանիշում գրավում է 25-րդ տեղը, իր կարիերայի ընթացքում նվաճել է WTA մրցաշարերի 15 տիտղոս, այդ թվում՝ հաղթել է «Ռոլան Գարոսում»:
14-07-2016 07:01
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Թերեզա Մեյին նշանակել է վարչապետ:
14-07-2016 05:58
Ջենիֆեր Գարների և Բեն Աֆլեքի ամուսնալուծության գործընթացի սկսվելուց մեկ տարի է անցել, սակայն զույգը մինչ օրս այդ գործընթացը ավարտին չի հասցրել. փաստացիորեն ամուսինները որոշել են դադարեցնել ամուսնալուծության մասին խոսակցությունները:
13-07-2016 09:11
«Անդունդ» եւ «Ամերիկյան գիշեր» ֆիլմերից հայտնի դերասանուհի Ժակլին Բիսեթն այս գիշեր ժամանեց Երեւան. բրիտանացի դերասանուհին այս տարվա «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրն է:
13-07-2016 05:21
Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների ազգային թիմը դուրս եկավ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի եզրափակիչ:
13-07-2016 04:17
Հարրի Փոթերի երկրպագուն որոշել է իր տան ճաշասենյակը նմանեցնել Հոգվարթսի ճաշասենյակին․ դրա համար Շառլոթ Կիրիակուն 18 ամիս, 13 հազար ֆունտ սթեռլինգ է ծախսել։
13-07-2016 03:23
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը հանրությանը ներկայացել է ոճային սպիտակ պայուսակով. լրագրողները նշում են, որ այդ պայուսակը դքսուհու ընկերուհի Վիկտորյա Բեքհեմի հավաքածուից է:
13-07-2016 02:25
Մի քանի ամիս առաջ Ադրիանա Լիման և Ջո Ինդալջին կրքոտ համբուրվում էին Կաննի պարահանդեսում, իսկ հիմա 35-ամյա գեղեցկուհին ոչինչ չի ցանկանում լսել ընկերոջ մասին: Բրազիլուհին լքել է իր մարզված հսկային։
12-07-2016 08:55
Քիմ Քարդաշյանին նոր տիտղոս են շնորհել՝ Forbes ամսագրի շապիկի դեմք. այդ հարցում նրան օգնել է Kim Kardashian: Hollywood բջջային հեռախոսների համար նախատեսված խաղը՝ ամսագիրը վստահ է, որ Քիմը կլրացնի այն երջանիկների ցուցակը, ովքեր 200 մլն դոլար են վասատակել digital-ծառայություններով:
12-07-2016 08:45
Շաբաթական մեկ անգամ սեքսով զբաղվելը երկարացնում է արական սեռի կյանքի տեւողությունը, պարզել են թայվանցի գիտնականները։
12-07-2016 08:42
Հուլիսի 12-ին մասնագիտական տոնն են նշում քաղավիացիայի ուղեկցորդները եւ ուղեկցորդուհիները. այս բարդ մասնագիտությունը գոյություն ունի արդեն ավելի քան 80 տարի:
12-07-2016 07:51
Կանանց մոտ ամենատարածված առողջական խնդիրներից մեկը ցիստիտն է. որպես բուժման ամենաարդյունավետ միջոց առաջարկվում է կաթը։
12-07-2016 06:49
Չեմ ընտրել ինչ-որ մեկի սիրուհին լինելու և որևէ կնոջ ցավեցնելու ուղին. Գաբի Գալոյան
11-07-2016 09:02
Մեկնարկել է «Ոսկե Ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը․ բացման ֆիլմից առաջ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի առջև, բացվեցին կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, ռեժիսոր Էդմոն Քեոսայանի և ռեժիսոր Դմիտրի Կեսայանցի աստղերը:
11-07-2016 08:55
Հունգարացի ռեժիսոր Սաբոլչ Գայդայի «Ընտանեկան երջանկություն» ֆիլմը արժանացել է Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնի գլխավոր` «Բյուրեղապակե գլոբուս» մրցանակին:
11-07-2016 08:51
Գերմանիայի մայրաքաղաքում հանրային սննդի արտասովոր օբյեկտ է բացվել. «Eaterie» անվանումով ռեստորան` մերկերի համար:
11-07-2016 08:48
Մեծ Բրիտանիայի Միացյալ բարեփոխական եկեղեցին (URC) կողմ է քվեարկել իր տարածքներում նույնասեռական զույգերի պսակադրության արարողություն կատարելու թույլտվությանը:
11-07-2016 05:57
Լեհ քանդակագործուհի Մալգորզատա Չոդակովսկան բրոնզից ստեղծում է գեղեցիկ շատրվան արձաններ, որտեղ ամբողջ կառուցվածքում ջուրը կազմում է էական մաս։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1463 անգամ
21.10.2026
Դիտվել է 592 անգամ
22.10.2026
Դիտվել է 412 անգամ
27.10.2026
Դիտվել է 187 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster