Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-08-2017 05:07
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում հարբած աղջիկը «կուլ է տվել» ձկնորսի խայծը. 22-ամյա Ալեքսանդրիա Թերները լողալով մոտեցել է տղամարդուն, որը ափին կանգնած ձուկ էր որսում, ոչ գրական, հայհոյական բառերով ատամներով բռնել է ձկնորսական թելը ու այդպես նորից լողալով հեռացել։
19-08-2017 03:17
Apple ամերիկյան կորպորացիայի iPhone 7 մակնիշի սմարթֆոնը 2017 թվականի երկրորդ եռամսյակում շարունակել է գլխավորել ամենավաճառվող սմարթֆոնների ցուցակը. այս սարքի համաշխարհային մատակարարումների ծավալը կազմել է 16,9 միլիոն հատ:
18-08-2017 09:09
Նիդերլանդների իշխանություններն արտաքսել են Ամերսֆորտ քաղաքի փախստականների ճամբարում 9 տարի բնակվող Արմինե Համբարձումյանին առանց իր երկու երեխայի.12-ամյա Հովիկն ու 11-ամյա Լիլին ևս կարող են արտաքսվել: 
18-08-2017 08:57
Կանադուհին 13 տարի անց գտել է իր կորցրած ամուսնական մատանին այգում, գազարի վրա. Գրամսն ադամանդյա մատանին կորցրել էր 2004-ին, երբ հողն էր փխրեցնում պարտեզում։
18-08-2017 07:15
Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ «Գահերի խաղի» ժողովրդականության գլխավոր պատճառը հերոսների երկխոսություններն են․ նրանք պսակազերծել են այն առասպելը, թե սերիալում միլիոնավոր հեռուստադիտողների գրավում են բռնության եւ Էրոտիկայի տեսարանները։
18-08-2017 06:01
Մեծ հասակում  ակտիվ ծխելը մոտ 60 տոկոսով բարձրացնում է ոսկորների ծերունական փխրունության զարգացման հավանականությունն ու ոսկորների կոտրվածքների հաճախությունը։
18-08-2017 03:12
Մոսկվաբնակ սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը վարչական պատիժ կկրի Ռուսաստանի Դաշնության Տվեր քաղաքի գրադարաններից մեկում:
16-08-2017 10:01
Ըստ գիտնականների՝ կանայք ծրագրված են ամուսնական անհավատարմության` պոլիգամիան կանանց արյան մեջ է․ այս եզրակացությունն արվել է աշխարհի 62 երկրներում կատարված ուսումնասիրությունների հիման վրա՝ առաջին դավաճանությունը տեղի է ունենում միջինում ամուսնությունից 4 տարի անց:
16-08-2017 09:43
Ուկրաինան երկրից արտաքսել է Համառուսական պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ընկերության հատուկ թղթակից Թամարա Ներսեսյանին. հայազգի լրագրողուհուն գիշերով հեռացրել են երկրից ու միայնակ թողել սահմանին:
16-08-2017 09:35
Իլինոյսում մատուցողուհի Սամանթա Հիթոնին հաճախորդը թեյավճար չի թողել նրա դաջվածքի պատճառով. աղջիկը լրատվամիջոցներին պատմել է, որ տղամարդը կտրոնի վրա գրել էր․ «Չեմ կարող թեյավճար թողնել նրան, ով չի սիրում Հիսուսին։ Վատ դաջվածք է»։
16-08-2017 09:33
Կիրակի օրը երգչուհի Սիրուշոն տեսահոլովակ է նկարել Վերնիսաժում. ողջ օրը տեսանկարահանող խումբն աշխատել է այստեղ՝՝ երգչուհին երգել-պարել է Վերնիսաժի առեւտրականների հարեւանությամբ։
16-08-2017 03:58
Հնդկաստանում փշոտ թփուտներում լքված նորածին աղջկա են հայտնաբերել, որին, հավանաբար, ծնողներն են լքել. երեխային հայտնաբերել են Գուջարաթ նահանգի Ունա քաղաքում, փոքրիկը պատված է եղել վերքերով ու քերծվածքներով:
15-08-2017 10:21
Հոլանդացի նախկին կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Դենիս Վերնաասը դարձել է մոխրոտի տղամարդ մարմնավորումը, ամունանալով մալայզիական ամենազդեցիկ սուլթանի դստեր, այքայադուստր Տունկու Տուն Ամինախի հետ:
15-08-2017 10:16
Բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ Քլոե Քարդաշյանի սիրավեպն ակներեւաբար հարսանիքով կավարտվի, չնայած հայուհին հայտարարում է, որ սիրեցյալի հետ ամուսնությունն իր համար ինքնանպատակ չէ:
15-08-2017 04:40
Կանադական Վանկուվերում «Դեդփուլ-2» ֆիլմի նկարահանման ժամանակ կին կասկադյորը զոհվել է. կինը մահացել է մոտոցիկլետի վրա հնարք կատարելիս:
15-08-2017 03:26
4.6 մլրդ դոլար. Բիլ Գեյթսն արել է 2000թ. ի վեր խոշորագույն նվիրատվություն` ահռելի գումարը ստացողի ինքնությունն անհայտ է:
15-08-2017 02:32
«Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթը աղջիկների համար» համաշխարհային մրցույթի «Կրթություն» անվանակարգի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել Արագածոտնի մարզի Կարբի գյուղի դպրոցի «One Step Ahead» թիմը՝ իր «Armenian Sign Language» բջջային հավելվածով:
14-08-2017 09:50
Թուրք երգչուհի Սեզան Աքսուի (Ֆաթմա Սեզան Յըլդըրըմ) մենահամերգի ժամանակ թուրքական երգչախումբը, Վարդնանց հայկական երգչախմբի և Դիարբեքիրի մանկական երգչախմբի հետ միասին կատարում են Էրեբունի-Երևան երգը: (Տեսանյութ)
14-08-2017 09:21
Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգի Հանտար գյուղում փրկել են հսկայական աղբամանում լքված նորածնին. երեխային հայտնաբերելուց հետո նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել:
14-08-2017 09:19
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը մտադիր է հրաժարվել գահից՝ հօգուտ իր որդու` արքայազն Չարլզի:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1574 անգամ
22.10.2026
Դիտվել է 445 անգամ
27.10.2026
Դիտվել է 239 անգամ
28.10.2026
Դիտվել է 177 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster