Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-09-2017 07:50
1904 թվականին ծնված իսպանացի Ֆրանսիսկո Նունյես Օլիվերան, պաշտոնապես դարձել է աշխարհի ամենածեր բնակիչը:
06-09-2017 07:42
Թուրքիայում սեպտեմբերի 8–ից մեծ էկրան է բարձրանում հայուհու եւ թուրք երիտասարդի սիրո պատմության մասին «Կիսատ մնացած» ֆիլմը. այն պատմում է ուսման համար Ստամբուլ եկած Իսկուհի անունով հայ աղջկա եւ այստեղ նրա հետ ծանոթացած Մերթի միջեւ մեծ սիրո պատմության մասին։
06-09-2017 07:38
Ամերիկացուն, որը բռնացրել էր կնոջը սիրեկանի հետ, 15 տարվա ազատազրկում է սպառնում. Նյու Ջերսիի բնակիչը, գործածելով Find My iPhone հավելվածը փորձել է իր կորցրած գաջետը գտնել, սակայն փոխարենը գտել է իր մերկ կնոջը՝ նրա տնօրենի գրկում։
06-09-2017 04:54
ԱՄՆ-ի Օհայո նահանգի բնակչուհի Էմիլի Մյուլերը ֆոտոսեսիա է արել մեղվապարսի հետ, և այն հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում, քանի որ կինը հղի է:
05-09-2017 08:04
Չինուհին ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը երեխային գրկած և գնումների տոպրակը ձեռքին:
05-09-2017 08:00
Գիշերային հերթափոխով աշխատող մարդկանց դժվար է ազատվել ավելորդ քաշից։ Ավելին, նրանք  շաքարախտի եւ ճարպակալման զարգացման ռիսկային գոտում են, զգուշացնում են Թեխասի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները։
05-09-2017 07:56
106-ամյա աֆղանուհուն Շվեդիայից արտաքսում է սպառնում, քանի որ նրան հրաժարվել են ապաստան տրամադրել. Բիբիխալ Ուզբեկին հաշմանդամ է ու հազիվ է խոսում, նրա հարազատները մտադիր են բողոքարկել ապաստան տրամադրելու մերժումը։
04-09-2017 07:23
Բրիտանուհին սպանել է որդեգրած տղային` նրա մահվան դիմաց փոխհատուցում ստանալու համար. 52-ամյա  Արթի Դհիրն աշխատել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում և երեխա է որդեգրել Հնդկաստանից:
04-09-2017 07:19
ԱՄՆ Սան Անտոնիո քաղաքում բնակվող մաթեմատիկայի ուսուցչուհի 52-ամյա Ալբերտա Պադիլյան խոստովանել է, որ սեռական հարաբերություններ է ունեցել 17-ամյա աշակերտի հետ, այն բանից հետո, երբ նրա դուստրը այդ մասին հաղորդել է ոստիկանությանը։
04-09-2017 07:13
Amazon-ի աշխատակցուհին կորցրած ամուսնական ադամանդաշար մատանին տնից 300 կմ հեռավորությամբ է գտել. Շոտլանդիայի բնակիչ Տատյանա Ֆերնանդեսը կորցրել էր իր մատանին պատվերի փաթեթավորման ժամանակ, որում  մանկական գրքեր էին, ուղարկված Մանչեսթեր՝ ընկերության հաճախորդին։
04-09-2017 03:25
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին լայնածավալ վերադասավորումներ է իրականացրել կառավարությունում, որի արդյունքում Ինդիրա Գանդիի ժամանակներից ի վեր առաջին անգամ պաշտպանության նախարարությունը կին է գլխավորել՝ առևտրի և արդյունաբերության նախկին նախարար Նիրմալա Սիթհարամանը:
04-09-2017 02:26
Երևանում տղամարդը կնոջից 400 000 դրամ է շորթել` սպառնալով ամուսնուն հայտնել, որ աղջիկն ուրիշի հետ սեռական հարաբերություն է ունեցել ու կարել կուսաթաղանթը:
02-09-2017 09:07
Հոլանդաիդիայի Տիլբուրգի համալսարանի անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ կանայք կարող են ապրել մինչև 115.7 տարեկանը, իսկ տղամարդիկ՝ մինչև 114.1:
02-09-2017 08:57
Մանեկենների երկար ոտքերը, նրանց փոքր իրանը եւ կատարյալ կուրծքը կարող են գնորդներին վախեցնել, հատկապես այն սպառողներին, որոնց դուր չի գալիս սեփական մարմինը. սա պարզվել է UBC Sauder School of Business-ի նոր հետազոտությամբ։
02-09-2017 08:11
Նյու Յորքի անշարժ գույքի ոլորտի մեծահարուստներից մեկն իր դստերն ամուսնացրել է Ադրիատիկ ծովի ափին կազմակերպված շքեղ արարողությամբ, որին ավելի քան 400 հյուր է ներկա գտնվել. միլիարդատեր հայրը` Ջեֆ Սաթոնը, ով աշխարհի մեծահարուստների շարքում 522-րդ տեղն է զբաղեցնում, 25 մլն դոլար է ծախսել հարսանյաց արարողության համար:
02-09-2017 07:13
Գերմանացի, նիդեռլանդացի, ամերիկացի եւ ճապոնացի գիտնականները հայտնաբերել են կյանքի տեւողության որոշման պարզ եղանակ. մասնագետները փոխադարձ կապ են հայտնաբերել ազատ ապրող նեմատոդների բջիջներում միջուկների չափի եւ դրանց կյանքի տեւողության միջեւ՝ որքան փոքր է ներմիջուկային բջջային բաղադրիչի չափը, այնքան մեծ է կյանքի սպասվող տեւողությունը:
02-09-2017 06:02
Հանչժոուի առողջ սնունդի KFC ռեստորանում տեղադրված հատուկ ավտոմատները Alipay վճարային համակարգի հաճախորդներին թույլ են տալիս պատվերի դիմաց վճարել առանց բանկային քարտի, սմարթֆոնի կամ այլ սարքի. բավական է պարզապես քո հեռախոսահամարը հավաքել եւ խցիկի առջեւ ժպտալ:
01-09-2017 08:55
Փորձագետները նշում են, որ նրանք, ովքեր ակտիվ կենսակերպ են վարում, կարող են օրվա ընթացքում 4 անգամ միրգ ուտել։
01-09-2017 08:52
Մադոննան տեղափոխվել է Լիսաբոն, որպեսզի 11-ամյա որդին միանա «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբին:
01-09-2017 08:43
Արգանդում եզակի վիրահատությունը փրկել է երկվորյակ աղջիկներին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1580 անգամ
22.10.2026
Դիտվել է 448 անգամ
27.10.2026
Դիտվել է 248 անգամ
28.10.2026
Դիտվել է 179 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster