Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-12-2017 07:35
Ռումինիայում կանգնեցրել են Ձմեռ Պապի շոկոլադե արձանը․ այն 1,2 մետր է, կշռում է 40 կիլոգրամ և պատրաստվել է Ստեֆանու-Գեորգե քաղաքում՝ Choco Pack խանութի կողմից։ 
11-12-2017 07:33
Նյուքասլի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցածրկալորիական սննդակարգը (քաղցաբուժությունը) կարող է բուժել ինսուլինաանկախ շաքարախտը:
11-12-2017 07:32
Հարրի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի ձեռագիրը Լոնդոնում աճուրդի է դրվել 160 հազար դոլարով:
09-12-2017 12:42
Մասնագետները հաշվարկել են, թե տարեկան միջինում քանի լիտր են խմել 38 երկրի բնակիչները. «ալկոհոլային» աղյուսակի առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի՝ Բելգիա (12,6 լիտր՝ մեկ մարդու համար), Ֆրանսիա (11.5 լ), Գերմանիա (11.03 լ), Հունգարիա (10.88 լ), Լեհաստան (10.71 լ), Մեծ Բրիտանի (10.66 լ), Ռուսաստան (10.12 լ), Ավստրալիա (9.7 լ), Դանիա (9.64 լ), Հարավային Կորեա (9.33 լ):
09-12-2017 12:38
 Կալկաթայում կինը լույս աշխարհ է բերել «միաձուլված» ոտքերով երեխայի. այս անոմալիան, որն անվանում են «ջրահարսի համախտանիշ», բացահայտվել է միայն ծննդատանը։
09-12-2017 11:08
Uber Eats-ի բրիտանական մասնաճյուղը Սուրբ Ծննդյան տոների ընթացքում հաճախորդներին կկերակրի «հակախումարային նախաճաշով». այն կոչվում է Fix Up Feast եւ բաղկացած երկու ձվի ձվածեղից՝ երկու շերտ բեկոնով, սնկերով, լոբիով, ավոկադոյով եւ թարմ սպանախով:
09-12-2017 11:05
Ժնեւի իշխանությունները հրամանագիր են ստորագրել, ըստ որի քաղաքային ջրավազաններում արգելվում է լողալ փակ հագուստով, ինչպես նաեւ կիսամերկ:
08-12-2017 08:22
Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրանք է առաջադրվել անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեջ:
08-12-2017 08:02
Աշխարհի մակարդակով մինչև 1 տարեկան 17 մլն երեխա թունավոր օդ է շնչում, օդն աղտոտող նյութերը կարող են հավերժ վնաս հասցնել նրանց զարգացող ուղեղին․այս մասին նախազգուշացրել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը։ 
07-12-2017 08:13
ԱՄՆ-ում կանայք սկսել են դիմել պլաստիկ վիրահատությունների՝ արքայազն Հարիի հարսնացու Մեգան Մարքլին նմանվելու համար։
07-12-2017 07:59
Անգլիական New Musical Express ամսագրի քննադատներն ու ընթերցողները կազմել են կինեմատոգրաֆիայի պատմության մեջ 20 ամենաձանձրալի ֆիլմից կազմված ցանկը. այնգլխավորել է «Մոխրագույնի հիսուն երանգը» էրոտիկ մելոդրաման, որն էկրան է բարձրացել 2015-ին։
07-12-2017 07:57
Սիերա Լեոնեի հսկայական չմշակված ադամանդը Նյու Յորքի աճուրդում 6,5 մլն դոլարով վաճառվել է: 709 կարատանոց ադամանդը, որրին «Աշխարհի ադամանդ» են անվանել, գտնվել է աշխարհի ամենաաղքատ շրջաններից մեկում` Կորիարդում:
07-12-2017 07:51
ՌԴ Վոլգոգրադի մարզի Դուբովսկի շրջանի բնակչուհին քննիչներին բռնաբարության մասին դիմում է ներկայացրել, սակայն հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ այդ քայլին է դիմել օրալ սեքսի հանդեպ վախից:
07-12-2017 05:15
Գործվածքե եւ տրիկոտաժե իրեր արտադրող բուլղարական ընկերությունը ներկայացրել է հսկայական շարֆ, որի մեջ ամբողջությամբ տեղավորվում է մարդը. շարֆի լայնությունը 2,5 մետր է։
06-12-2017 08:05
Դերասանուհի Քրիսթեն Բելն հաջորդ տարվա հունվարին առաջին անգամ վարելու է ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության արարողությունը:
06-12-2017 08:04
Հոնկոնգի 22-ամյա բնակչուհին ավելի քան 30 պլաստիկ վիրահատություն է կատարել իր ընկերոջը տպավորելու համար:
06-12-2017 08:01
Եվրոպական խորհրդի տվյալներով՝ Հայաստանը մայրական մահացության մեծ ցուցանիշ ունեցող երկրների շարքում է:
06-12-2017 07:57
Google-ի մասնագետները բայեսյան օպտիմիզացիա են օգտագործել ավելի համեղ շոկոլադե թխվածքաբլիթի բաղադրատոմս ստանալու համար. 2 ամսվա փորձերից հետո մասնագետները հիլով բաղադրատոմսն են ընտրել:
06-12-2017 07:54
Մեծ Բրիտանիայի բնակչուհին մայրական ֆորումներից մեկում բողոքել է հարեւաններից, ովքեր Սուրբ Ծնունդին եղեւնու փոխարեն սեքս տիկնիկ են զարդարել:
05-12-2017 08:01
Չինաստանի իշխանությունները փակել են մասնավոր ինստիտուտ, որը սովորեցնում էր կանանց հնազանդվել եւ առանց առարկության ենթարկվել տղամարդկանց:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7257 անգամ
27.04.2026
Դիտվել է 571 անգամ
24.04.2026
Դիտվել է 195 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster