Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2018 08:27
ԱՄՆ նախագահի տիկնոջ՝ Մելանյա Թրամփի, մոմե արձանը հայտնվել է Մադամ Տյուսոյի թանգարանի նյույորքյան  մասնաճյուղում։
27-04-2018 08:24
Աշխարհի տարբեր երկրների 11 կանայք հասել են մեր մոլորակի ամենահյուսիային կետին. միջազգային ակցիայի գլխավոր նպատակն է երկխոսություն հաստատել կանանց միջեւ։
27-04-2018 08:22
Ամերիկացի կենսաբանները պարզել են, որ մեծ քանակությամբ շոկոլադի օգտագործումը կարող է վերականգնել և նույնիսկ բարելավել տեսողությունը:
27-04-2018 08:09
Նորիսթաունում (Փենսիլվանիա) դատարանը հայտնի ամերիկյան կոմիկ Բիլ Կոսբիին մեղավոր է ճանաչել իր ծանոթ կնոջ հանդեպ թմրանյութերի կիրառմամբ սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքի բոլոր 3 կետերով. դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին:
27-04-2018 02:18
Ֆլորիդայում 55-ամյա տղամարդը մեղադրվում է իր ընկերուհուն այրելու փորձի մեջ` Ռուզվելտ Քիթչենին մահափորձի մեղադրանք է ներկայացվել. պարզվել է, որ նախօրեի երեկոյան Քիթչենը եւ իր ընկերուհին ալկոհոլ են խմել եւ թմրանյութեր օգտագործել:
26-04-2018 08:37
Իտալացի ականավոր նկարիչ Ամեդեո Մոդիիլյանի «Պառկած մերկ կինը (ձախ կողքին)» Sotheby՚s-ի՝ մայիսին Նյու Յորքում կայանալիք աճուրդում կդրվի ռեկորդային գնով՝ 150 միլիոն դոլարով:
26-04-2018 08:20
Ուշ երեկոյան ի՞նչ մթերքներ է կարելի ուտել. ձուկ, թռչնամիս, բանջարեղեն, կաթ։
26-04-2018 05:32
Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Բայկալսկում տեղի է ունեցել լողազգեստներով ավանդական վայրէջքը լեռից.  հարյուրավոր մարդիկ են սահել դահուկներով եւ սնոուբորդներով։
26-04-2018 03:35
Հնդկաստանի Ջոդպուր քաղաքի դատարանը 77-ամյա գուրու Ասարամ Բապուին ցմահ ազատազրկման է դատապարտել՝ 2013-ին դեռահաս աղջկա բռնաբարության մեղադրանքով. գուրուի զոհն է դարձել իր հետևորդներից մեկի դուստրը, որին նա իր մոտ էր կանչել՝ չար ոգիներին քշելու պատրվակով:
26-04-2018 02:30
Թոքերի կրկնակի փոխպատվաստման շնորհիվ Քեթլին Շտրուբե-Բոգաթիին կարողացել է կազմակերպել իր երազանքի հարսանիքը:
25-04-2018 08:37
Չինաստանի բնակչուհին հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա վրա շուն է ընկել. կինը մոտեցել բնակելի շենքի մուտքին, երբ վերեւից նրա գլխին շուն է ընկել:
25-04-2018 08:34
«Օսկար» կինոմրցանակի հաջորդ մրցանակաբաշխությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 24-ին Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) Dolby թատրոնում: 
25-04-2018 08:33
Կանայք կարող են ծաղկեցնել ասիական երկրների տնտեսությունները՝ 4.5 տրիլիոն դոլարի եկամուտ բերելով:
25-04-2018 08:29
Քիմ Քարդաշյանy Twitter-յան իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին.՝գրառման մեջ ասվում է. «Այսօր նշվում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը, երբ սպանվեց 1.5 միլիոն հայ: Թուրքիան մինչ օրս ժխտում է, որ ցեղասպանություն է տեղի ունեցել»:
25-04-2018 08:23
Արհեստական քաղցրացնող նյութերը եւս դիաբետ ու ճարպակալում են առաջացնում. հետազոտություն:
21-04-2018 12:57
Մեքսիկայում դատարանն արգելել է հայտնի մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի տեսքով «Բարբի» տիկնիկի վաճառքը երկրում, ինչը պայմանավորված է նկարչուհու հարազատների բողոքով:
21-04-2018 12:38
ԱՄՆ-ում 3-ամյա աղջիկը պատահաբար կրակել է հղի մորը:
21-04-2018 11:40
Հայաստանում 2016-ին գրանցված էր 2․5 հազար ՄԻԱՎ վարակակիր, որոնցից 1․1 հազարը Ռուսաստանի տարածքում է բացահայտվել:
21-04-2018 10:01
Ամերիկացի դերասանուհի Շառլիզ Թերոնը պատմել է, թե ինչպես է քաշ հավաքել դերի համար. 42-ամյա արտիստուհուն հարկ է եղել ավելի քան 20 կիլոգրամ գիրանալ «Թալլի» կինոնկարին մասնակցելու համար, որի ռեժիսորը Ջեյսոն Ռայթմանն է:
20-04-2018 07:57
Ըստ Time ամսագրի՝ Ջենիֆեր Լոպեսը դարձել է ամենաազդեցիկ կանանցից մեկը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-10-2026 12:23
Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14
Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19
«Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1640 անգամ
27.10.2026
Դիտվել է 269 անգամ
28.10.2026
Դիտվել է 218 անգամ
29.10.2026
Դիտվել է 145 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster