Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-06-2020 05:39
Բիպ, Պիպ եւ Միպ անունով երեք բադեր են ծնվել այն ձվերից, որոնք բրիտանուհին գնել է սուպերմարկետների Waitrose ցանցում։
15-06-2020 09:16
Ամենակատարյալ կանանց եռյակն՝ ըստ կենդանակերպի նշանների. Ցուլ, Կարիճ, Ջրհոս:
15-06-2020 09:09
Կնոջ ո՞ր արարքները կարող են նյարդայնացնել տղամարդուն. Այն պահը, երբ կինն ուտում է տղամարդու մասնաբաժինը։, աղջիկը մշտապես ուշանում է, սեքսն օգտագործում է կեղծելու եւ շողոքորթելու համար։, մշտապես հեռախոսով է խոսում, չի կարողանում հասկանալ հաճոյախոսությունները, կարծում է, որ տղամարդը կարդում է նրա մտքերը, «Լավ» բառն իրականում աղետ է, շատ նեղացկոտ է, ծուղակ-հարցեր։
15-06-2020 08:31
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը Disney-ի իր բաժնետոմսերը նվիրել է ոստիկանության գործողությունների հետևանքով մահացած աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի 6-ամյա դստերը։
15-06-2020 05:29
Հանրաճանաչ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն գնել է շքեղ առանձնատուն Լոս Անջելեսում: 10 հազար քմ մակերեսով առանձնատան արժեքը 13.7 միլիոն դոլար է:
15-06-2020 02:26
Անգլիացի դերասան և հաղորդավար Ջեյմս Քորդենի The Late Late շուոի Carpool Karaoke էպիզոդների շրջանակում 18-ամյա հանրաճանաչ երգչուհի Բիլի Այլիշը ցույց է տվել տունը, որտեղ ապրում է ծնողների հետ:
13-06-2020 13:08
2,5 հազար դոլար վարսահարդարների և 7,5 հազար դոլար կեղծամների համար․ The Sun պարբերականը բացահայտել է, թե ամսական որքան գումար են ծախսում Քարդաշյան քույրերը:
13-06-2020 13:04
Բրիտանացի գրող, սցենարիստ և պրոդյուսեր Ջոան Ռոուլինգը խոստովանել է, որ 20 տարեկանում նա սեռական բռնության է ենթարկվել: Ըստ նրա՝ նա շատ խոցելի է եղել, իսկ տղամարդն «օգտվել է իր իրավիճակից»:
13-06-2020 12:59
Ամերիկյան կինոակադեմիան 2021 թվականից ի վեր փոխում է «Օսկար» մրցանակաբաշության գլխավոր անվանակարգում առաջադրվելիք թեկնածու ֆիլմերի թվերի կանոնները։ Նախկինում մրցանակի կարող էին հավակնել 5-10 կինոնկար, այժմ կինոակադեմիան կներկայացնի միայն 10-ը։
12-06-2020 12:09
Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր Բեյոնսեն պատրաստվում է պայմանագիր կնքել Disney-ի հետ: Ինչպես հաղորդում է The Sun-ը, պայմանագիրը նախատեսված կլինի 80 միլիոն ֆունտ սթեռլինգի համար: Հիշեցնենք, որ երգչուհին կատարել է «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի սաունդթրեքը, ինչպես նաև հնչյունավորել է Նալային:
12-06-2020 12:04
Ինդոնեզացի 31-ամյա տղամարդն ամուսնալուծվել է հարսանիքից 2 օր անց՝ պարզելով, որ «կինն» իրականում տղամարդ է: Մուհը մեկ ամիս առաջ էր Facebook-ով ծանոթացել Միթայի հետ:
12-06-2020 11:47
2020 թվականի սկզբից կորոնավիրուսի համավարակի ֆոնին համակարգչային խաղեր օգտագործողների թիվն աշխարհում աճել է գրեթե 50 տոկոսով:
12-06-2020 11:44
Մարդիկ սիրահարվելով միանգամից հայտնվում են մի քանի զգացմունքների ազդեցության տակ՝ ձգտման, տենչանքի եւ կապվածության: Մարդաբան Հելեն Ֆիշերը նշում է, որ ամեն մեկին հատկանշական են կարգավորող հորմոնների սեփական համադրումները:
12-06-2020 02:59
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ տեսազանգ է կատարել՝ իր թագավորական պարտականությունների իրականացման համար: 94-ամյա թագուհին և նրա դուստրը՝ արքայազդուստր Աննան, տեսաժողով են վարել խնամքի կենտրոնների աշխատակիցների հետ:
11-06-2020 12:15
Ամերիկացի մասնագետները խորհուրդ են տալիս  զարկերակային ճնշման հետ կապված խնդիրների դեպքում հիմնական սննդակարգում ներառել հավկիթ։
11-06-2020 12:07
Բրիտանական Լեսթերշիր կոմսության Մելթոն-Մոուբրեյ քաղաքի բնակչուհի Հաննա Քասլդայնը նիհարել է 63 կգ: Սակայն նիհարելուց հետո բրիտանուհին ունի 6.3 կգ ավելորդ մաշկ: Սիրելիից բաժանվելուց հետո 31-ամյա Հաննան սթրեսային իրավիճակում է եղել, և նրա քաշը հասել է 165 կիլոգրամի:
11-06-2020 11:57
Դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան Instagram-յան էջում տխուր նորություն է հայտնել. 87-րդ տարում կյանքից հեռացել է նրա մայրը՝ Աիդա Ավետիսովան։
11-06-2020 11:21
«Ես ստանձնում եմ այդ սխալների ամբողջ պատասխանատվությունը»․ Աննա Վինտուրը ներողություն է խնդրել Vogue-ում սևամորթներին մեծ տեղ չհատկացնելու համար:
11-06-2020 03:00
ԱՄՆ-ում Ցինցինատիի համալսարանի գիտնականները քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկի՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման նոր մեթոդ են առաջարկել։ Այն հիմնված է համադրված թերապիայի վրա:
10-06-2020 09:21
2019թ. օգոստոսի 12-ին, բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Արմավիրի մարզի անչափահաս բնակչուհին ծննդաբերել է: Համաձայն դատագենետիկական փորձաքննության եզրակացության՝ նորածնի հայրը հանդիսանում է անչափահաս աղջկա հայրը: 1973թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1531 անգամ
22.10.2026
Դիտվել է 432 անգամ
27.10.2026
Դիտվել է 225 անգամ
28.10.2026
Դիտվել է 153 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster