Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2020 01:11
Սան Լուիս Պոտոսի նահանգում երկու տղա և մի աղջիկ ծնվել են կեսարյան հատումով: Պարզվել է, որ բոլոր երեք երեխաները վարակված են կորոնավիրուսով: Նշվում է, որ ծնողները չունեն կորոնավիրուսային վարակի որևէ ախտանիշ:
25-06-2020 01:06
Comment Out ծրագրի հաղորդավար Վլադիմիր Մարկոնին հայտարարել է, որ Քրիստինա Ասմուսի եւ Գարիկ Խարլամովի «ամուսնալուծության» մասին լուրը կատակ էր՝ հումորային առաջադրանք նախագծի մասնակիցների համար։
24-06-2020 09:52
Վերջին շրջանում ավելի հաճախ է հաղորդվում կանանց մասին, որոնք իրենց հղիությունը չեն կռահել: Շոտլանդական Դանդի քաղաքից Դեյզի Յանգը նրանցից մեկն է: Նա մինչ ծննդաբերությունը չգիտեր, որ հղի էր:
24-06-2020 09:01
Ներքնազգեստի Pour Moi բրենդը, վերլուծելով 300 հազար երգ տարբեր օգտատերերի փլեյլիստերից, կազմել է սեքսի համար ամենաժողովրդական երգերի ցանկը: Ամենաժողովրդական երաժիշտ է ճանաչվել The Weeknd-ը: Օգտատերերը սեքսի ժամանակ ամենից հաճախ լսում են նրա Often, Earned It, Wicked Games, The Hills և Call Out My Name երգերը:
24-06-2020 07:56
Երգչուհի Բեյոնսեն եւ ոճաբան Զերիա Ակերսը թողարկել են «Black Owned Everything» նախագիծը՝ օգնելու համար թխամորթ նախաձեռնողներին։ Համանուն հարթակում հավավքած է ապրանքնիշերի արտադրանքը, որոնք ստեղծվել են աֆրոամերիկայն հանրության ներկայացուցիչների կողմից։
24-06-2020 06:03
26-ամյա Ռիաննա Մեյերը հայտնի է ինստագրամյան շարքերով, որոնցում Ամստերդամից բլոգերը ցույց է տալիս սոցիալական ցանցերում հրապարակված շքեղ լուսանկարների իրական կողմը: Մեյերը վստահ է, որ «պետք է ցույց տալ իրականությունը և երիտասարդ աղջիկներին չենթարկել սթրեսի իդեալին հասնելու ցանկության պատճառով»:
24-06-2020 05:06
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքը փորձում է դատարանում հասնել Մերի Թրամփի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ընտանիքի մասին պատմող «Չափից շատ և երբեք բավարար չէ։ Ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն» գրքի հրատարակման արգելքին:
23-06-2020 10:31
Christian Dior ֆրանսիական նորաձևության տունը երկուշաբթի հայտարարել է, որ հուլիսից կվերսկսի նորաձևության ցուցադրությունները: Հուլիսի 22-ին Իտալիայի Լեչչե քաղաքում տեղի կունենա Cruise միջինասեզոնային շարքի պրեմիերան, որը կհեռարձակվի ուղիղ եթերով:
23-06-2020 10:23
Բրիտանական Սենտ Հելենս քաղաքից Օսբորն եւ Էդիտ Հենքոքներ ամուսինները, որոնք նշել են իրենց համատեղ կյանքի 70-ամյա տարեդարձը, հաստատում են, որ ի սկզբանե ատել են միմյանց: 
23-06-2020 10:05
Մարդու մոտ 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը կարելի է կանխատեսել դեռեւս մանկական տարիքում, պնդում են Բրիսթոլի համալսարանի գիտնականները:
23-06-2020 07:28
Նորզելանդուհի Մադլեն Քիրք-Սմիթը իր մոտ հայտնաբերել է կրծքագեղձի քաղցկեղ՝ դիտելով սեփական հարսանիքի լուսանկարները: Մադլենը ստացել է հարսանեկան լուսանկարները և դրանցից մեկում նկատել է մեծ գոյացություն կրծքավանդակի շրջանում:
23-06-2020 05:27
Ամերիկացի հեռուստահաղորդավար, դերասանուհի, գործարար Լիզա Ռինան նկարահանվել է ավստրալական Le Specs ապրանքանիշի ակնոցների գովազդային արշավում: Լուսանկարներում, որոնք Լիզան հրապարակել է Ինստագրամի իր էջում, հաղորդավարուհին ամբողջությամբ մերկ է և կրում է միայն բրենդի արևապաշտպան ակնոցները:
22-06-2020 10:30
Հայ դերասան ու ռեժիսոր Արթուր Էլբակյանի դուստրը՝ ԱՄՆ-ում հայտնի պրոդյուսեր եւ լրագրող Անուշ Էլբակյանը, հինգերորդ անգամ արժանացել է ամերիկյան հեռուստատեսային ոլորտի բարձրագույն մրցանակին՝ «Emmy Award»-ի։
22-06-2020 09:39
Բեյոնսեն անսպասելիորեն թողարկել է նոր երգ, որը կոչվում է Black Parade: Երգը համացանցում հայտնվել է հունիսի 19-ին, որը համարվում է Ամերիկայի պատմության ամենանշանակալից օրերից մեկը: Այդ օրը երկրի սևամորթ բնակչությունը նշում է Ջունթինս տոնը՝ Միացյալ Նահանգներում ստրկության վերացման օրը:
22-06-2020 09:37
Վաշինգտոնի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ  կարելի է ապրել 100 տարի, եթե ունենաք սոցիալական բարձր կարգավիճակ, ապրեք կանաչապատ տարածքում, ամեն օր զբոսնեք, ունենաք տրանսպորտային և բժշկական հասանելիություն:
22-06-2020 08:34
Jefferies ֆինանսական ընկերության վերլուծաբանները լյուքսային ապրանքների շուկայի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերել են, որ Իտալիայում, Մեծ Բրիտանիայում եւ Չինաստանում Gucci-ն 5-9 տոկոսով բարձրացրել է Dionysus եւ Zumi պայուսակների մոդելների գները:
20-06-2020 15:08
Կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի, գործարար Գվինեթ Փելթրոուն մոմեր է թողարկել իր օրգազմի բույրով: Իր օրգազմից, ըստ Փելթրոուի, գալիս է գրեյպֆրուտի, ներոլիի, սև հաղարջի և թուրքական վարդի հոտ: 47-ամյա աստղը մոմերը ստեղծել է՝ համագործակցելով Heretic օծանելիքի ապրանքանիշի հետ:
20-06-2020 14:50
62-ամյա հոլիվուդյան աստղ Դոլֆ Լունդգրենն ամուսնանում է 24-ամյա նորվեգացի ֆիթնեսի մարզչի հետ։
20-06-2020 14:45
45-ամյա Անջելինա Ջոլին խոսել է 56-ամյա Բրեդ Փիթից բաժանվելու մասին։ Այդ պահից չորս տարի անց, դերասանուհին նախկինի պես համոզված է իր որոշման ճշմարտացիության մեջ։  «Ես ամուսնուցս բաժանվել եմ հանուն իմ ընտանիքի բարեկեցության։ Դա ճիշտ որոշում էր։ Ես միշտ կենտրոնացած եմ երեխաների բարեկեցության վրա։ », - պատմել է Անջելինան։
20-06-2020 05:16
Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայն ավարտել է Օքսֆորդի համալսարանում ուսումը և գիտական աստիճան ստացել։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1531 անգամ
22.10.2026
Դիտվել է 432 անգամ
27.10.2026
Դիտվել է 225 անգամ
28.10.2026
Դիտվել է 153 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster