Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-07-2020 10:33
Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, մեղադրվում են իրենց չպատկանող փողերն ապօրինի կերպով տնօրինելու մեջ, ինչն արքայազն Ուիլյամն իր թագավորական Royal Fondation ֆոնդից նվիրաբերել է Սասեքսի դուքսերի Sussex Royal ֆոնդին: Գումարը կազմում է 290 հազար ֆունտ:
24-07-2020 10:59
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արվեստասերներին հնարավորություն կտա առցանց դիտելու Ժորժ Բիզեի և Ռոդիոն Շչեդրինի «Կարմենսյուիտ» բալետային ներկայացումը: Բեմադրությունը թատրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում կներկայացվի հուլիսի 24-ին՝ ժամը 20։00-ին: Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։
24-07-2020 10:54
Տավուշի մարզի Չինչին սահմանամերձ գյուղում եռյակ է ծնվել, նրանք ծնողի առաջին ծնունդն են: Ընտանիքը փայտամշակման արտադրամաս ունի, եռյակների մայրը Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ուսուցչուհի է աշխատում:
24-07-2020 10:43
Հեռավոր նահանգից աֆղանացի դեռահաս աղջիկը`15-ամյա Կամար Գյուլը, սպանել է «Թալիբան» շարժման երկու գրոհայինների, որոնք գնդակահարել են իր ծնողներին:
24-07-2020 10:30
Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով մարդկանց շրջանում աերոբիկայի ծանրաբեռնվածության առավելությունները պակաս արտահայտված կլինեն, քան սովորաբար: Այսպիսի եզրակացություն են կատարել Ջոսլին դիաբետիկ կենտրոնի գիտնականները:
24-07-2020 02:56
Բրիտանացի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, որոնք Լոս Անջելեսում են բնակվում, դատի են տվել պապարացիներին՝ իրենց որդու լուսանկարները վաճառելու համար:
23-07-2020 13:57
Իտալացի պանրագործները գերազանցել են համաշխարհային ռեկորդը․ Սարդինիա կղզում պատրաստվել է 600կգ կշռող պանիր։ 
23-07-2020 13:50
Շվեդական ABBA երաժշտական խումբը հաջորդ տարի կներկայացնի հինգ նոր երգ՝ չնայած որ ի սկզբանե որոշվել էր ընդամենը երկուսը ներկայացնել:
23-07-2020 13:29
Brunello Cucinelli իտալական ապրանքանիշը գործարկել է Brunello Cucinelli for Humanity նախաձեռնությունը եւ ստեղծել «խորհուրդ՝ ի աջակցություն մարդկության», որի խնդիրն է օգնել կարիքավորներին ամբողջ աշխարհում՝ տարածել եւ նվիրել հագուստ, որը մնացել համաճարակի պատճառով փակված բրենդային խանութներում:
23-07-2020 12:52
Միջինվիճակագրական տղամարդու ուղեղը միջինվիճակագրական կնոջ ուղեղից ավելի քիչ է տարբերվում, քան երկու առանձին մարդկանց ուղեղները՝ անկախ նրանց սեռից:
23-07-2020 03:55
Նկարչուհի Ալեքսանդրա Գրանտը' հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզի ընկերուհին, դատի է տվել դերասանի երկրպագուհուն: Հաղորդվում է, որ Ռիվզի 67-ամյա մոլի երկրպագուհին սկսել է հետապնդել Գրանտին։ Նա հետևել է նկարչուհուն տարբեր միջոցառումների ժամանակ։
22-07-2020 11:33
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը պաշտոնանկ է արել միգրացիայի, աշխատանքի և անվտանգության հարցերով նախարար Իեն Լիս Գալոուեյին, քանի որ բացահայտվել է, որ պաշտոնյան սիրային կապի մեջ է եղել աշխատակազմի անդամներից մեկի հետ:
22-07-2020 11:30
Իսպանացի սննդաբան Այթոր Սանչեսն անվանել է ամենապարզ և մատչելի մթերքը, որը սննդակարգում ընդգրկելու դեպքում կարող եք արագ նիհարել: Ըստ Սանչեսի՝ դա ձուն է: Մասնագետը շեշտել է, որ չնայած ձուն չունեի ճարպ այրող հատկություններ, մեծ քանակությամբ սպիտակուցներն օգնում են երկար ժամանակ հագեցած մնալ:
22-07-2020 11:23
Netflix սթրիմինգային ծառայությունը չեղարկել է թուրքական «If Only» («Եթե միայն») սերիալի նկարահանումները, որում համասեռամոլ հերոս կա, հայտնում է Financial Times-ը։
22-07-2020 11:18
«АлоэВера» խմբի վոկալիստ Վերա Մուսայելյանին շանտաժի են ենթարկում ապագա ամուսնու վերաբերյալ սեքս-կոմպրոմատով։ Երգչուհին սրանից խնդիր չի սարքել՝ նշելով, որ ապագա ամուսինը «համակրելի» է եւ դեռ փետրվարին հայտարարված հարսանիքը չի չեղարկել։ 
22-07-2020 02:28
Դերասանուհի Էմիլիա Քլարքին նկատել են նոր ընկերոջ հետ զբոսնելիս: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, «Game of Thrones» հեռուստասերիալի աստղը հարաբերությունների մեջ է ռեժիսորի օգնական Թոմ Թերների հետ:
21-07-2020 11:07
Ամերիկուհի Քրիստինա Բատիստան իր փեսացուի դավաճանության պատճառով կորցրել է 60 կիլոգրամ և կիսվել է քաշը կորցնելու գաղտնիքով: 25 տարեկանում նա կշռում էր 140 կգ, իսկ այժմ նրա քաշը 61 կիլոգրամ է:
21-07-2020 11:03
Երկարատեւ արձակուրդը դրականորեն է ազդում նյարդային համակարգի վրա եւ նպաստում է երկարակեցությանը. նման եզրահանգման են եկել Ֆինլանդիայի գիտնականները:
21-07-2020 10:52
Կենդանական ճարպերը բուսականից ավելի արդյունավետորեն են նպաստում ծերանալուն զուգահեռ կմախքային մկանների պահպանմանը: Ուստի չարժե, որ տարեցները հրաժարվեն կենդանական սպիտակուցից, հայտնում են Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները:
21-07-2020 02:29
Էմբեր Հերդը ցուցմունք է տվել Ջոնի Դեպի դեմ․ «Ես վախենում էի, որ նա ինձ կսպանի»։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1520 անգամ
22.10.2026
Դիտվել է 425 անգամ
27.10.2026
Դիտվել է 215 անգամ
28.10.2026
Դիտվել է 151 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster