Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-08-2020 04:02
Ֆրանսիացի լուսանկարիչ Ֆեիյադ դե Շովեն Ֆրանսուա Ռեջի Դիոնիսը Զարիֆա Մգոյանից, որը հայտնի է որպես երգչուհի Զառա, 150 հազար ռուբլի փոխհատուցում է պահանջել սոցցանցերի երգչուհու էջերում լուսանկարներ հրապարակելիս հեղինակային իրավունքները խախտելու համար:
08-08-2020 02:11
Շիհ-ցու տեսակի շունը երգչուհի Լեդի Գագայի հետ նմանության շնորհիվ հազարավոր հետևորդներ է ձեռք բերել Instagram սոցկայքում: Հնգամյա Բոնտենմարուն, որին անվանակոչել են ճապոնացի սամուրայի պատվին, ապրում է Տոկիոյում: Նա դարձել է համացանցի աստղ և Instagram սոցկայքում ունի ավելի քան 22 000 հետևորդ:
08-08-2020 01:20
ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նունե Եսայանը օգոստոսի 5-ին նշել է ծննդյան օրը։ Երգչուհին դարձավ 51 տարեկան։ Ծննդյան օրը երգչուհին ու ամուսինը՝ Ավո Խալաթյանը, պսակադրվել են եկեղեցում՝ ստանալով Աստծո օրհնությունը։ Միջոցառմանը ներկա են գտնվել միայն մտերիմները:
07-08-2020 10:17
Forbes ամսագիրը կազմել է TikTok-ի այն օգտատերերի ցուցակը, որոնք ամենաշատն են վաստակել հավելվածի միջոցով: 1-ին տեղը զբաղեցրել է ԱՄՆ Լուիզիանա նահանգից 19-ամյա Էդիսոն Ռեյ Իսթեռլինգը, ով 12 ամսվա ընթացքում TikTok-ի միջոցով մոտ 5 միլիոն դոլար է վաստակել։ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնում են Չարլի և Դիքսի Դ`Ամելիո քույրերը (Լոս Անջելես, Կալիֆոռնիա): Առաջինը վաստակել է 4 միլիոն դոլար, երկրորդը` 2.9 միլիոն դոլար:
07-08-2020 10:00
Նիդեռլանդների Արքայական ֆուտբոլային միությունը թույլ է տվել ֆուտբոլիստուհիներին հանդես գալ տղամարդկանց թիմում: 2020/21 մրցաշրջանում 19-ամյա Էլեն Ֆոկեման կխաղա չորրորդ դիվիզիոնում ելույթ ունեցող «Ֆորաուտ» սիրողական ակումբի կազմում: Համաձայն նրա ելույթների մակարդակի՝ KNVB-ն կկայացնի վերջնական որոշում:
07-08-2020 09:52
Այսօր Գարեջրի միջազգային օրն է: Վերջին տարիներին Գարեջրի միջազգային օրն ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն է վայելում. ամենամյա ոչ պաշտոնական տոն`այս խմիչքի բոլոր սիրահարների եւ արտադրողների համար, որը նշվում է օգոստոսի առաջին ուրբաթ օրը:
07-08-2020 09:49
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հաստատել է նոր ընկերուհի ունենալու մասին շշուկները: «Հիմնական բանը, որ ես ուզում եմ կիսել ձեզ հետ, այն է, որ ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել»,-մասնավորապես նշել է Արոնյանը։
07-08-2020 02:14
Էմանուելա Կինայսերը ծննդաբերելիս է եղել, երբ Բեյրութի հիվանդանոցի պատերը ցնցվել են, իսկ պատուհանները՝ կոտրվել: Սարսափելի պահը արձանագրել է նրա ամուսինը՝ Էդմոնդը: Նրանց որդին՝ Ջորջը, լույս աշխարհ է եկել ապահով և առողջ:
06-08-2020 10:18
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի կանադացի գիտնականները պարզել են, որ կանայք ավելի արագ են ձեռք բերում լրացուցիչ կիլոգրամներ, եթե նրանք քիչ սոցիալական կապեր ունեն և միայնակ են: Տղամարդկանց պարագայում ճիշտ հակառակն է:
06-08-2020 10:15
Ամուսնության առաջարկը կարող էր ողբերգությամբ ավարտվել Անգլիայի հյուսիսում գտնվող Շեֆիլդ քաղաքում: Հրդեհը սկսվել է այն ժամանակ, երբ փեսան հարյուրավոր մոմեր է վառել եւ դուրս է եկել փողոց՝ հարսնացուին բերելու: Երբ զույգը եկել է բնակարան, այն արդեն կրակի մեջ է եղել:
06-08-2020 10:13
Կրծքի կաթի միջոցով մանկիկների՝ կորոնավիրուսով վարակման վտանգը չափազանց փոքր է, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս դադարեցնել կրծքով կերակրելն այն դեպքում, եթե մոր մոտ կորոնավիրուսի հարուցած հիվանդություն՝ COVID-19 է հայտնաբերվել:
06-08-2020 10:11
Kuleana ստարտափի հիմնադիր Յացեկ Պրուսը ցանկանում է զբաղվել հում թունա պատրաստելով, որի որակը կհամապատասխանի ամենաշքեղ սուշի-բարերին: Եվ սա միայն սկիզբն է՝ ժամանակի ընթացքում նա ցանկանում է ընդլայնել բիզնեսը եւ արտադրել սաղմոնի եւ այլ արժեքավոր ձկների ու խեցեմորթների բուսական նմանակներ։
06-08-2020 09:33
Մոսկվայի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության ինստիտուտում բժիշկները երեխայի ստամոքսից բանալիների մի կապ են հանել: Կապում երկու բանալի է եղել: Վիրահատությունն առանց բարդությունների է անցել։
05-08-2020 11:45
Ձմերուկը շատ օգտակար է կանանց օրգանիզմի համար․ այն պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր, այդ թվում՝ А և В խմբի վիտամիններ, սիլիցիում, երկաթ, կալիում, ցինկ ու մանգան։ 
05-08-2020 11:40
Մասնագետը նշել է սննդամթերքի լավագույն տեսակները, որոնք օգնում են նվազեցնել օրգանիզմում խոլեստերինի մակարդակը. յուղոտ ձկնատեսակներ, բուսայուղեր, ընկույզներ, ամբողջական հացահատիկներ, ավոկադո։
05-08-2020 11:09
Հայտնի 22-ամյա միլիոնատեր և գործարար Քայլի Ջենները նկարահանվել է Vogue Hong Kong ամսագրի համար: Ֆոտոշարքում, որն իրականացրել է լուսանկարիչ Գրեգ Սվոլսը, Քայլին կրում է YSL բրենդի լատեքսային զգեստ:
05-08-2020 11:05
Թուրքական Snob Magazin պարբերականը հրապարակել է ուկրաինացի մոդել Դարյա Կիրիլյուկի մասնակցությամբ միջադեպի տեսագրությունը Չեշմե հանգստավայրում։ Ավելի վաղ Կիրիլյուկն հայտնել էր, որ Մոմո լողափին դարձել է անվտանգության աշխատակիցների զոհը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ չորս աղջիկ է ծեծի ենթարկվել։
05-08-2020 11:02
Reddit կայքի համահիմնադիր եւ գործադիր նախագահ Ալեքսիս Օհանյանը CNN-ի հետ զրույցում խոսել է դստեր՝ Օլիմպիայի ապագայի մասին։ Եթե Օլիմպիան որոշի զբաղվել ծրագրավորմամբ ու աշխատել տեխնոլոգիաների ոլորտում, Օհանյանը խոստացել է նրա գիտելիքները ուղղել ճիշտ հուն, օգնել խորհուրդներով։ Իսկ եթե նա գնա մայրիկի՝ աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկի՝ Սերենա Ուիլյամիս հետքերով, նրան ուղղություն ցույց կտա մայրիկը։
04-08-2020 10:29
Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարաբերությունները սկսվել են 2005 թվականին «Միսթեր և միսիս Սմիթ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Հաղորդվում է, որ տեսարաններից մեկի ժամանակ, որում Անջելինան պետք է նկարահանվեր մարմնագույն ներքնազգեստով, դերասանուհին գաղտնի հանել է այն և Փիթի հետ էրոտիկ տեսարանին մասնակցել է լիովին մերկ:
04-08-2020 10:24
Մարդիկ, ովքեր օրվա ընթացքում հաճախ են ծիծաղում, հեշտ են տանում սթրեսը, եւ այդ դեպքում ծիծաղի ինտենսիվությունը նշանակություն չունի: Նման եզրակացության են եկել Բազելի համալսարանի մասնագետները:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1517 անգամ
22.10.2026
Դիտվել է 425 անգամ
27.10.2026
Դիտվել է 215 անգամ
28.10.2026
Դիտվել է 151 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster