Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-12-2020 10:30
Ֆրանսուհի Ստեֆանի Ֆրապպարը կդառնա ՉԼ պատմության առաջին կին-մրցավարը, որը խաղ կդատի։ Ֆրապպարը նշանակում է ստացել «Յուվենտուս»-«Դինամո» Կիև խաղին։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ կանայք երբեք չեն աշխատել տղամարդկանց Չեմպիոնների լիգայի խաղերին։
01-12-2020 10:24
Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, երկրպագուների դատին է հանձնել «Օրոր» ստեղծագործությունը: Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:
01-12-2020 10:18
SARS-CoV-2 կորոնավիրուսը քթի միջոցով կարող է ուղեղի մեջ ընկնել, ինչպես ցույց է տվել նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Nature Neuroscience ամսագրում: Այս բացահայտումը կօգնի բացատրել COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքում նյարդաբանական ախտանիշների առաջացումը եւ գտնել դրանց դեմ պայքարի ձեւը:
01-12-2020 07:41
32-ամյա երգչուհի Ռիհաննայի և 32-ամյա ռեփեր A $ AP Rocky-ի սիրավեպի մասին ամիսներ շարունակ շրջանառվող լուրերից հետո, աստղերին մոտ կանգնած աղբյուրը վերջապես հաստատե է, որ նրանք հանդիպում են:
01-12-2020 07:36
Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվել է 3000 տարեկան մի ուլունք: Այս մասին հայտնել է The Jerusalem Post- ը: Ինը տարեկան Բենիամին Միլտը գտել է փոքրիկ, ծաղկաձեւ գլան՝ բաղկացած չորս փոքրիկ ոսկե գնդիկներից:
30-11-2020 10:07
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Facebook-յան էջում հայտնել է «Թաքնված ճանապարհ նախաձեռնության» «Holiday Backpacks for Artsakh» նախաձեռնության մասին, որի նպատակն է տոնական տրամադրություն փոխանցել Արցախում պատերազմի հետեւանքով տեղահանված երեխաներին։
30-11-2020 09:56
Ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականի խաղացող Նենսի Ավեսյանը մայր է դարձել: ԱՄՆ-ում բնակվող մարզուհու առաջնեկն աղջիկ է: Երեխային անվանակոչել են Ջաննա Ամորա:
30-11-2020 09:19
Շանհայի 24-րդ միջազգային կինոփառատոնը (SIFF) տեղի կունենա 2021 թվականի հունիսի 11-20-ը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով փառատոնի կայքին:
30-11-2020 03:22
Ջորջ Քլունին խոստովանել է, որ ինքը և Ամալը չեն մտածել ամուսնության կամ երեխաների մասին:
30-11-2020 02:04
«Մանկական Եվրատեսիլ 2020»-ի հաղթող է դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան իր J'imagine երգով: Հայաստանն այս տարի չի մասնակցել մրցույթին, բայց երգչուհի Մալենան, որը պետք է լիներ մրցույթում մեր երկրի այս տարվա «դեսպանը», երեկ թողարկել է Why երգը, որով էլ պետք է ներկայացներ Հայաստանը:
28-11-2020 11:49
Կորոնավիրուսը կարող է վտանգավոր լինել ատամների համար․ որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել լնդերի հիվանդությունների բարդության եւ անգամ ատամների ընկնելուն։ Այս մասին հայտնել է New York Times պարբերականը՝ վկայակոչելով COVID-19-ից ապաքինված պացիենտներին եւ մասնագետներին։
28-11-2020 11:43
Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը երեխայի է սպասում: Այդ մասին 26-ամյա մարզուհին հայտնել է ռուսական Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ընթացքում:
28-11-2020 06:46
Անգլիայում զայրացած կինը կոտրել է ալկոհոլով լի մոտ 500 շիշ: Միջադեպը տեղի է ունեցել Սթիվենեջում Aldi սուպերմարկետում: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է կինը սայթաքում եւ ընկնում կոտրված շշերի վրա:  Արդյունքում կնոջը ձերբակալել են: Նա 130 000 դոլարի վնաս է հասցրել:
28-11-2020 02:34
Մահացել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Հասմիկ Չարենցը: Այս մասին տեղեկանում ենք «Մագաղաթ» մշակութային հայրենագիտական հարթակից:
27-11-2020 11:13
Դիսֆագիան (դժվարություններ կերակուր կամ հեղուկ կլլելիս) կարող է վկայել թոքերի քաղցկեղի մասին, պնդում են Ռոյ Քասթլի թոքերի քաղցկեղի ֆոնդի փորձագետները։
27-11-2020 10:36
Օրգանիզմում վիտամին D-ի պակասը կարող է հանգեցնել մի շարք տհաճ հետեւանքների՝ պնդում են բրիտանացի մասնագետները: Այդ վիտամինի պակասը կարող է հանգեցնել օսթեոմալյացիայի, լինել կոնքի, գոտկատեղի, ոտքերի, ազդերերի եւ կողոսկրերի սուր ցավի պատճառ, ինչը վտանգավոր է տարեցների համար, քանի որ նրանց մոտ դա կարող է հանգեցնել կոտրվածքների եւ օսթեոպորոզի: 
27-11-2020 05:06
Վուվես ձիթապտղի ծառը Կրետե կղզում, որն աճել է դեռևս մեր թվարկությունից առաջ և ավելի քան 2000 տարեկան է, շարունակում է պտուղ տալ։ Ինչպես պատմել է հնեաբան Թիսիա Վերվեերն իր Twitter- ում, այս ծառը կանգնած էր այստեղ, երբ Հռոմն այրվում էր մ.թ. 64 թվին, իսկ Պոմպեյը թաղվեց հրաբխային մոխրի հաստ գորգի տակ 79 թվականին:
27-11-2020 03:58
20 մասնագիտություն, որ պանդեմիայի պատճառով պահանջված չի լինի 2021 թվականին. Աուդիոլոգ, Միջոցառումների համակարգող, Ապրանքների ներկայացուցիչներ ստենդներում, Օպտիկ, Խոհարար, Կառավարչի օգնական, Գեղեցկության խորհրդատու, Հյուրանոցի աշխատող, Ոճաբան, Դասընթացավար, Բրենդի դեսպան, Կենդանիների խնամքի կենտրոնի աշխատակից, Ֆիզիոթերապևտ, Պրոֆեսոր, Կադրերի մասնագետ, Վճարման մասնագետ, Ընդունելության մասնագետ, Հրահանգիչ, Վաճառքի մենեջեր, Հաշվապահ:
27-11-2020 03:44
Warner Bros ստուդիա պաշտոնապես որոշել է «Ֆանտաստիկ արարածներ»-ի երրորդ մասում գլխավոր չարագործին փոխարինելու մասին: Ջոնի Դեփին այժմ պաշտոնապես կփոխարինի դանիացի դերասան Մադս Միկելսոնը, որը նախկինում պատմվածքի նախորդ երկու մասերում խաղում էր կախարդ Գրինդելվալդին:
26-11-2020 11:25
ԱՄՆ-ի արվեստի և գիտության ձայնագրման ազգային ակադեմիան հրապարակել է «Գրեմմի 2021»-ի հավակնորդների անունները: 9-ը անվանակարգում ներկայացված է Բեյոնսեն, վեցական անվանակարգերում՝ Թեյլոր Սվիֆթը, ռեփեր Ռոդի Ռիչը և Դուա Լիպան:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1480 անգամ
22.10.2026
Դիտվել է 422 անգամ
27.10.2026
Դիտվել է 194 անգամ
28.10.2026
Դիտվել է 133 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster