Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-12-2020 00:04
Իտալական Valentino ապրանքանիշը գործարկել է գլոբալ «ֆլեշ-մոբ»՝ աշխարհի ամենագեղեցիկ աղջիկների մասնակցությամբ. Թինա Կունակին, Զենդայան, Ջիլդա Ամբրոզիոն արդեն մի քանի օր անընդմեջ իրենց  ինստագրամում ցուցադրում են նոր՝ Roman Stud պայուսակը:
07-12-2020 00:02
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին մի քանի շաբաթվա ընթացքում կստանա կորոնավիրուսի պատվաստանյութ:
05-12-2020 11:35
Ոստիկանության ամենաթողության եւ ռասայական խտրականության դեմ Black Lives Matter շարժումը դարձել է արվեստի ամենաազդեցիկ երեւույթը 2020 թվականին ArtReview ամսագրի վարկածով:
05-12-2020 07:39
Գործվածքից բազմակի օգտագործման պաշտպանիչ դիամկների սխալ կիրառումը կարող է նվազեցնել դրանց արդյունավետությունն ու խոցելի դարձնել օդակաթիլային վարակների նկատմամբ: Մասնագետները խորհուրդ են տալիս նետել դիմակը, եթե ռեզինները մաշվել են:
05-12-2020 02:12
Victoria`s Secret-ի 25-ամյա հոլանդացի թոփ մոդել ու շոուի աստղ Ռոմի Սթրեյդը առաջին անգամ մայր է դարձել: Ռոմին և նրա սիրելին՝ Լորենս վան Լիուվեն դուստր են ունեցել, որին անվանակոչել են Մինթ:
04-12-2020 13:17
Ջենիֆեր Լոպեսը համաճարակի պատճառով երկու անգամ հետաձգել է Ալեքս Ռոդրիգեսի հետ իր  հարսանիքը. «Մենք շտապելու տեղ չունենք»:
04-12-2020 13:07
Սելենա Գոմեսը քննադատել է Facebook-ը և Instagram-ը՝ նացիստական գրառումների համար. «Ինչպե՞ս եք հանդուրժում այս ատելությունը»:
04-12-2020 13:02
Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Տարվա երեխային»: Դա Կոլորադոյից 15-ամյա Գիտանջալի Ռաոն է: Նա գտել է արագ միջոց՝ պարզելու, թե արդյոք խմելու ջրի մեջ կապար կա: Նրա մշակումներից մեկը Kindly կոչվող ծառայությունն է, որը, հիմնվելով արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի վրա, ի վիճակի է ինտերնետում հայտնաբերել ահաբեկման փաստեր:
04-12-2020 05:20
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ում տեղադրել է լուսանկարների շարք, որոնցում նա կեցվածք է ընդունել  իր դեմքի պատկերով կարճ զգեստով:
04-12-2020 04:10
25-ամյա Ջիջի Հադիդը դստեր լույս աշխարհ գալուց երկու ամիս անց վերադարձել է աշխատանքի:
03-12-2020 10:58
ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել աղջիկ, որը բեղմնավորվել էր 1992 թվականին։ Բեղմնավորված սաղմը սառեցված վիճակում պահվել է 27 տարի, ինչից հետո աղջնակը լույս աշխարհ է եկել անպտուղ զույգի ընտանիքում, գրում է BBC-ն։
03-12-2020 10:56
Իտալիայի Լոմբարդիա հյուսիսային մարզի Արդենո փոքրիկ քաղաքի բնակչուհի Մարիա Օրսինգերը, որի 101-ամյակը լրացել է հուլիսին, արդեն երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, բայց, չնայած դրան, իրեն լավ է զգում:
03-12-2020 10:55
Երեք շաբաթ ֆիլմերն առցանց եղանակով ներկայացնելուց հետո հայտարարվել է 26-րդ CINEMANIA-ի հաղթողների ցանկը: Ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին արժանացել է կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը:
03-12-2020 10:47
87 տարեկանում մահացել է ռուս դերասանուհի Նինա Իվանովան։ Մահը վրա է հասել դեկտեմբերի 1-ին երկարատեւ հիվանդությունից հետո։ Նինա Իվանովային հրաժեշտ կտան դեկտեմբերի 4-ին։
03-12-2020 10:36
ISRIB փորձարարական դեղամիջոցի ընդամենը մի քանի դեղաչափը օգնել է մկների մոտ հետ շրջել հիշողության եւ այլ կոգնիտիվ ֆունկցիաների տարիքային նվազումը՝ կասեցնելով ուղեղի ծերացումը։ Այս մասին հայտնում են Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները, որոնց հետազոտությունը ներկայացվել է eLife ամսագրում։
02-12-2020 10:35
Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Պրոուքս Սենեկալ պարային զույգն այժմ մարզվում է Կանադայի Մոնրեալ քաղաքում: Գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նրանք պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա հունվարի 25-31-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում:
02-12-2020 08:50
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է ֆուտզալի կանանց բաց առաջնություն։ Այն անցկացվելու է երեք՝ մինչև 12, մինչև 15 և 15-ից բարձր տարիքային խմբերի համար։ Առաջնությունը կմեկնարկի դեկտեմբերի 13-ին' ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
02-12-2020 07:55
«Պատերազմի ավարտից անմիջապես հետո այցելեցի Արցախ։ Ծանոթանալով ստեղծված իրավիճակին՝ ինձ պարզ դարձավ, որ ընդհատում եմ բուժումս և տեղափոխվում ապրելու Արցախ»,-իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը։
02-12-2020 05:05
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների հետ շփում ունեցած անձանց կարանտինի տևողությունը կկրճատվի մինչև 10 օր, իսկ բացասական թեստի դեպքում պարտադիր կարանտինի ժամկետը կկազմի ընդամենը մեկ շաբաթ։
02-12-2020 02:03
Ճապոնիայում կորոնավիրուսի անվճար պատվաստման մասին օրենք է ընդունվել: Բացի այդ, նոր օրենսդրությամբ պետությունը կհոգա բոլոր այն մարդկանց բժշկական ծախսերը, որոնց մոտ պատվաստումից հետո ի հայտ կգան խնդիրներ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1477 անգամ
22.10.2026
Դիտվել է 420 անգամ
27.10.2026
Դիտվել է 190 անգամ
28.10.2026
Դիտվել է 130 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster