Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-10-2022 11:04
Հայաստանից ամերիկյան կինոակադեմիայի «Оսկար» 95-րդ մրցանակաբաշխությանը ներկայացվող վավերագրական անիմացիոն «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան կկայանա Լոս Անջելեսի «Animation Is Film» կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ին, Հոլիվուդի պատմական TCL չինական թատրոնում, որին կհաջորդի հարց ու պատասխան ռեժիսոր Իննա Սահակյանի հետ:
11-10-2022 10:54
Քրիստիան Բեյլի եւ Մարգո Ռոբիի մասնակցությամբ «Ամստերդամ» կատակերգական դետեկտիվը ձախողվել է կինովարձույթում եւ ԱՄՆ-ում հավաքել ընդամենը 6,5 միլիոն դոլար։ Ռեժիսոր Դեւիդ Օ. Ռասելի նկարահանած ֆիլմի արտադրությունն արժեցել է 80 մլն դոլար։ Ժապավենը տարվա ամենատապալված նախագծերից մեկը դառնալու վտանգի տակ է։
11-10-2022 10:44
Ամերիկյան UC Berkeley համալսարանն ուսանողներին առաջարկել է դասընթաց՝ Նիկի Մինաժի մասին. այն կոչվում է «Նիկի Մինաժ: Սեւամորթ բարբի ֆեմիսիստն ու հիփ հոփ ֆեմինիզմը»։ Համալսարանում կարծում են, որ այն նախընտրելի կլինի նրանց համար, ովքեր «հետաքրքրված են Մինաժի եւ նրա արտադրանքի վերաբերյալ քննադատական մոտեցմամբ՝ ավելի լայն պատմա-սոցիալական կառույցների եւ հիփ-հոփ ֆեմինիզմի համատեքստում։
11-10-2022 01:14
Թագավորական կենսագիր, «Դիանայի քրոնիկները» և «Պալատական փաստաթղթերի»-ի հեղինակ և Tatler-ի ու Vanity Fair-ի նախկին խմբագիր Թինա Բրաունն ասել է, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը «չափազանց աղքատ» են Հոլիվուդի համար: Նրանց 16 միլիոն դոլար արժողությամբ ինը ննջասենյակ ունեցող Մոնտեչիտո առանձնատունը, թեև ոչ այնքան համեստ է, այնուամենայնիվ շատ հետ է մնում իրենց աստղային հարևանների տներից:
10-10-2022 10:24
Երեխաների մեջ նախաձեռնելու ջիղ դաստիարակելու 3 կանոն․ 1. ընտրության ռացիոնալ ազատություն, 2. մտադրությունների խրախուսում, 3.  այլընտրանք: 
10-10-2022 10:02
«Մատանիների տիրակալը. իշխանության մատանիներ» ֆիլմի երկար սպասված թողարկումից անցել է մեկ ամիս, եւ այժմ Amazon Studios-ի ղեկավար Ջենիֆեր Սալկեն հայտարարել է, որ սերիալն ընդհանուր առմամբ արդեն 100 միլիոն դիտող ունի։
10-10-2022 05:45
Ոստրեներն ու փաթեթավորված պատրաստի աղցանները կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը, գտնում են ամերիկացի գաստրոէնտերոլոգները։ Ոստրե ուտելը կարող է վերածվել սննդային թունավորման, քանի որ դրանք «կենդանի ֆիլտր» են և «իրենց մեջ հավաքում են ամեն ինչ», այդ թվում՝ բակտերիաներ: Բժիշկները նաև խորհուրդ են տալիս դադարեցնել չեփած կոտլետներով, սուշիով և բողբոջած հացահատիկով բուրգերներ ուտելը։
10-10-2022 02:40
Լյուքսեմբուրգում կայացել է ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության B լիգայի առաջին խմբի որակավորման փուլի Վրաստան-Հայաստան հանդիպումը, որտեղ մեր ընտրանին խոշոր՝ 3:0 հաշվով հաղթել է մրցակցին: Հոկտեմբերի 10-ին մեր հավաքականը որակավորման փուլի վերջին հանդիպմանը ուժերը կչափի Լյուքսեմբուրգի ընտրանու հետ։
10-10-2022 01:52
Քանյե Ուեսթի Instagram-ի էջի վրա սահմանափակումներ են մտցվել՝ սոցցանցում նրա բազմաթիվ ոչ պատշաճ արտահայտությունների պատճառով։ Ռեփերը վերադարձել է Twitter, սակայն այնտեղ նույնպես գրաքննության է ենթարկվել։
09-10-2022 10:00
5 մթերք, որոնք բարելավում են արյան շրջանառությունը եւ բարձրացնում լիբիդոն. ոստրեներ, միս, Սաղմոն, ընկուզեղեն եւ արեւածաղիկ, խնձոր:
09-10-2022 09:56
Williamson Pink Star հազվագյուտ ադամանդը Հոնկոնգի Sotheby's աճուրդում 57,7 միլիոն դոլարով է վաճառվել: Ադամանդի քաշն ինքնին 11,15 կարատ է, այն պատված է ավելի փոքր չափի ադամանդներով եւ գտնվում է վարդագույն ու սպիտակ ոսկուց օղակի մեջ։
08-10-2022 15:08
Ֆրանսիացի գրող Էննի Էռնոն արժանացել է գրականության 2022 թվականի Նոբելյան մրցանակի։ Էռնոն մրցանակը ստացել է «իր խիզախության և կլինիկական ճշգրտության համար, որով նա բացահայտում է օտարման ակունքները և անձնական հիշողության հավաքական սահմանափակումները»։
08-10-2022 15:02
Լրատվամիջոցներում ենթադրություններ են եղել Դանիայի թագավորական ընտանիքի անդամների միջեւ լարվածության մասին։ 53-ամյա արքայազն Յոահիմը սիրահարված է իր եղբոր՝ 54-ամյա թագաժառանգ Ֆրեդերիկին կնոջը։ Անցյալ շաբաթ Դանիայի թագուհի Մարգրեթը հայտարարեց իր թոռներին թագավորական կոչումներից զրկելու որոշման մասին, խոսքը Յոահիմի երեխաների մասին է։
08-10-2022 10:28
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը կկայանա մայիսին Լիվերպուլում: Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 9-ին, երկրորդը՝ մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին։ Եվրատեսիլը Մեծ Բրիտանիայում կանցկացվի արդեն 9-րդ անգամ։
08-10-2022 07:32
Նռան տերեւի էքստրակտ ու նռան հյութ խմելը կարող է մեծացնել հագեցվածության եւ բավարարվածության զգացումը, ինչ իր հերթին նվազեցնում է ուտելու ցանկությունը'նպաստելով քաշի կորստի։
07-10-2022 10:28
Բելառուսի Բրեստ քաղաքում անցկացված «Բելայա վեժա» XXVI միջազգային փառատոնի շրջանակում ռեժիսոր, դերասանուհի, Համազգային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի բեմադրությամբ «Գոմեշը» արժանացել է փորձագետների բարձր գնահատականին և մրցանակ ստացել «Լավագույն մոնոներկայացում» անվանակարգում:
07-10-2022 10:11
ԱՄՆ-ում հայտնի են դարձել BET Hip Hop Awards 2022-ի հաղթողները: Տարվա արտիստ է ճանաչվել ռեփեր Քենդրիկ Լամարը։ Կատարողը հաղթել է հինգ այլ անվանակարգերում՝ «Տարվա ալբոմ», «Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ», «Լավագույն կատարում», «Տարվա երգ» եւ «Տարվա ռեժիսոր»: Տարվա խումբ ճանաչվել է EarthGang-ը:
07-10-2022 07:35
Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն առաջարկ է ստացել գրել ֆիլմի երաժշտություն, որում հնարավոր է խաղան Կատրին Դենյովն ու Սկարլետ Յոհանսոնը։
07-10-2022 02:16
Քանյե Ուեսթը Քարդաշյանների ընտանիքին մեղադրել է իր դստերը՝ Չիկագոյին ծննդյան օրվա ժամանակ «փախցնելու» մեջ, իսկ Քլոե Քարդաշյանը որոշել է պաշտպանել քրոջը՝ Քիմ Քարդաշյանին եւ ռեփերին հորդորել է «դադարել քանդել նրա հոգեկանը»։ Նա նաեւ խնդրել է, որ Քիմին ու իր երեխաներին հանգիստ թողնի, որպեսզի նրանք ապրեն երջանիկ եւ խաղաղ։
07-10-2022 01:41
Բրեդ Փիթի խոսնակը հայտարարություն է տարածել Անջելինա Ջոլիի մեղադրանքների վերաբերյալ։ Խոսքը 2016 թվականին մասնավոր ինքնաթիռում տեղի ունեցած կոնֆլիկտի մասին է։ Ջոլին պնդում է, որ երբ ինքը և Փիթն ամբողջ ընտանիքով Ֆրանսիայից թռել են ԱՄՆ, դերասանը ֆիզիկական բռնություն է կիրառել իր և երեխաների նկատմամբ։ Փիթի խոսնակը մեղադրանքները կեղծ է անվանել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.04.2026
Դիտվել է 1188 անգամ
15.04.2026
Դիտվել է 396 անգամ
16.04.2026
Դիտվել է 256 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster