Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-02-2023 13:03
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շների տերերի բնավորությունը նման է իրենց ընտանի կենդանիների խառնվածքին: Պարզվել է, որ ընտանի կենդանիների հանդեպ անկեղծ հոգատարությունը դրական է ազդում նրանց վրա: Նման կենդանիները լի են էներգիայով, ունեն բարձր ինտելեկտ, ավելի շփվող են, հնազանդ եւ ընկալունակ սովորելու համար։
18-02-2023 12:58
հի
18-02-2023 12:16
հի
18-02-2023 12:12
Գիտնականները պարզել են, որ վեգանությունը կարող է ավելի վնասակար լինել կլիմայի համար, քան մսակերությունը։ Սոյայի արտադրանքներից շատերը, որոնք վեգաններն օգտագործում են բավարար քանակությամբ սպիտակուցներ ստանալու համար, արտադրում են սպառողից հեռու: Ամենից հաճախ ՝ Հնդկաստանում, Մալայզիայում եւ Նիգերիայում: Դրա համար անտառների մեծ հատվածներ են հատվում։ Բացի այդ, ապրանքների փոխադրումն ինքնին կապված է ջերմոցային գազերի արտանետման հետ։
16-02-2023 14:05
Forbes ամսագիրը հրապարակել է շոու բիզնեսի 2022 թվականի ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը։ Ամենաբարձր վարձատրվող խումբը ճանաչվել է բրիտանացի երաժիշտ Genesis-ը, որը 12 ամսում վաստակել է 230 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում արտիստ Սթինգն է՝ 210 միլիոն դոլարով։ Լավագույն եռյակը եզրափակում է դերասան, ռեժիսոր և սցենարիստ Թայլեր Փերին, ով վաստակել է 175 միլիոն դոլար։
16-02-2023 14:00
Իսպանիա, ութսունամյա պատերազմի ժամանակաշրջան։ Հերոսներ, որոնք երազում են շահավետ ամուսնության, սիրո և վայելքների մասին: Այս ամենին է անդրադառնում Ջոն Ֆլեթչերի և Ֆրենսիս Բոմոնթի «Ամուսնացիր և սանձիր կնոջդ» պիեսի համանուն բեմադրությունը, որը փետրվարի 17-ին կբարձրանա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմ:
16-02-2023 13:43
82 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի, 1960-ականների միջազգային սեքս խորհրդանիշ Ռաքել Ուելչը, ում հաճախ վերագրում են հոլիվուդյան ֆիլմերում ժամանակակից մարտաֆիլմերի հերոսուհիների ստեղծումը։
16-02-2023 13:40
Թահար Ռահիմը, ով «Մարգարեն» եւ «Մավրիտանացին» ֆիլմերում գլխավոր դերերի համար ստացել է BAFTA եւ «Ոսկե գլոբուս» անվանակարգեր, կմարմնավորի ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրին: Կենսագրական ֆիլմը, որը վերնագրված է «Միսյե Ազնավուր», կնկարահանեն պոետ-ռեժիսոր Մեհդի Իդիրը եւ Grand Corps Malade-ն:
16-02-2023 01:11
39-ամյա դերասանուհի Դարիա Մորոզի անձնական կյանքում մեծ փոփոխություններ են տեղի ունենում։ Ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովից բաժանվելուց հետո նրա համակրանքները երկար ժամանակ կարելի էր միայն կռահել։ Բայց սերիալի հաջորդ սեզոնի պրեմիերային դերասանուհին հայտնվել է 38-ամյա ակորդեոնահար Փիթեր Դրանգի ընկերակցությամբ։ Դրանից հետո լուրեր էին պտտվում նրա նոր սիրավեպի մասին։
15-02-2023 10:39
Հետազոտողները պարզել են, որ օրական մեկ անգամ մեկ ընկերական զրույցը բարձրացնում է երջանկության մակարդակը եւ նվազեցնում է սթրեսի մակարդակը։ Որքան շատ են լինում խոսակցությունները օրվա ընթացքում, այնքան բարձր է երջանկության ցուցանիշները։
15-02-2023 02:51
Ռոսբիոտեխը ստեղծել է պանիր՝ հանգստացնող ազդեցությամբ, որը պայմանավորված է պրովանսյան խոտաբույսերի՝ խնկունու, ռեհանի, եղեսպակի, ուրցի, ծոթորի, խնկածաղկի եւ սուսամբարի պարունակությամբ: Պանիրը պատրաստված է բնական կաթից՝ առանց լատեքսի եւ արհեստական ներկանյութերի։
15-02-2023 01:02
Վալենտինի օրվա առթիվ երգչուհի Անի Լորակը նոր սիրեցյալի հետ ֆոտոշարք է հրապարակել։  Նոր ընտրյալը Իսահակ Վիջրակուն է Բարսելոնայից։ Նա աշխատում է որպես հոգևոր պրակտիկ և «դրական կարմա ստեղծող»։
15-02-2023 00:06
Pirelli-ն համացանցում հրապարակել է լուսանկարներ նոր՝ 49-րդ The Cal 2023 օրացույցից։ Կադրերից մեկում երևում է, ռուս մոդել Սաշա Պիվովարովան` մաքսի երկար զգեստով կեցվածք ընդունած ծաղկեփնջերի մեջ, իսկ մյուս կադրում մոդել Բելլա Հադիդն է, որը կրում է ծովախեցգետիններով կիպ զգեստ:
14-02-2023 11:32
Շուրջ երկու տարի տուն փնտրելուց հետո Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը վերջապես կանգ են առել Լոս Անջելեսի Pacific Palisades հեղինակավոր շրջանում յոթ ննջասենյակ ունեցող, տասներեք լոգասենյակ ունեցող առանձնատան վրա: Զույգի նոր տունը ներառում է կինոթատրոն, մարզադահլիճ, լողավազան, գինու մառան, սպա և առողջարանային կենտրոն և վեց մեքենաների ավտոտնակ: Լոպեսն ու Աֆլեքը կալվածքի համար վճարել են 34,5 մլն դոլար։
14-02-2023 10:53
Քորը կարող է նախազգուշացնել մահացու հիվանդության՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին։ Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը նախազգուշացնող ախտանշաններ չունի, քանի դեռ ուռուցքը շատ չի մեծացել։ Այն բավականին դժվար է բուժվում եւ ունի մահացության բարձր մակարդակ, ուստի կարեւոր է հետեւել ձեր մարմնի ազդանշաններին: Ըստ բժիշկների՝ կախված քաղցկեղի տեղակայումից՝ քոր կարող է առաջանալ նույնիսկ հիվանդության վաղ փուլերում։
14-02-2023 10:27
Ժասմին Հոփերի սկեսուրը որդու հարսանիքին նփրկայացել է սպիտակ զգեստով և զայրացրել հարսին։ Աղջիկը պատմել է, որ փեսայի մայրն օգնել էր իրեն ընտրել հարսի շորը, ուստի գիտեր, թե ինչ մոդել է ինքը կրելու տոնակատարության ժամանակ։ Սակայն, չնայած այս հանգամանքին, կինը տոնակատարությանը ներկայացել է նմանատիպ սպիտակ մաքսի զգեստով։
14-02-2023 07:37
Ժերար Պիկեի ծնողները, ովքեր ապրում են Շակիրայի հարեւանությամբ, դժգոհում են նախկին հարսի տանը չդադարող խնջույքներից։ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժոան Պիկեի հայրը և նրա մայրը՝ Մոնսերատ Բեռնաբեուն լրջորեն մտածում են տեղափոխվելու մասին։
14-02-2023 01:15
Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը փետրվարի 13-20-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքի շրջանակում Կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 17-ին և 20-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում 2 ընկերական հանդիպում կանցկացնի՝ մրցելով Լիտվայի ընտրանու հետ։
13-02-2023 10:06
Տեառնընդառաջը (Տրնդեզ) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո: Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից' տեսնելու' ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:
13-02-2023 10:04
Ռիհաննայի ներկայացուցիչը հաստատել է, որ երգչուհին սպասում է երկրորդ երեխային: Երգչուհու կարգավիճակի մասին խոսակցությունները սկսվել են Super Bowl-ի կիսաեզրափակչին նրա ելույթից հետո:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 768 անգամ
21.10.2026
Դիտվել է 488 անգամ
20.10.2026
Դիտվել է 436 անգամ
22.10.2026
Դիտվել է 336 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster