Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-11-2023 10:34
Հոնկոնգի կրթական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են թվային տեխնոլոգիաների ազդեցությունը երեխաների զարգացման վրա: Պարզվել է, որ էկրանի ժամանակի ավելացումը հանգեցրել է ուղեղի նախաճակատային կեղևի փոփոխությունների, որը կարևոր դեր է խաղում կատարողական գործառույթներում, ներառյալ աշխատանքային հիշողությունը, իրավիճակները պլանավորելու կամ ճկուն արձագանքելու կարողությունը: 
21-11-2023 10:28
Ջասթին Թիմբերլեյքը դիտարկում է նախկին ընկերուհու՝ Բրիթնի Սփիրսի դեմ դատական գործ հարուցել: 41-ամյա երգչուհին իր «Իմ ներսի կինը» կենսագրականում պատմել է, որ 2000-ականներին, երբ ինքն ու Թիմբերլեյքը հանդիպում էին, նա հղիացել է, սակայն ստիպված է եղել ընդհատել հղիությունը՝ երգչի ճնշումների պատճառով։
21-11-2023 04:45
Բելառուսում կարտոֆիլի հուշարձան են տեղադրել։ Բացման արարողությունը տեղի է ունեցել «Большие Бортники» գյուղատնտեսական քաղաքի բանջարեղենի պահեստի մոտ։
21-11-2023 01:47
31-ամյա Սուկի Ուոթերհաուսը Մեքսիկայում կայացած փառատոնի ժամանակ հաստատել է, որ երեխայի է սպասում Ռոբերտ Պատինսոնից։
20-11-2023 09:36
Նիկարագուան ներկայացնող 23-ամյա Շեյնիս Ալոնդրա Պալասիոս Կորնեխոն հաղթանակ է տարել «Միսս տիեզերք» 72-րդ միջազգային մրցույթում: Վիցե միսս է դարձել Թաիլանդի ներկայացուցիչ 27-ամյա Անտոնիա Պորսիլդը։
20-11-2023 09:35
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանն ամուսնացել է։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին Խոր Վիրապի եկեղեցում։ Ըմբիշի ընտրյալը Սոնա Մարտիրոսյանն է։
20-11-2023 08:40
Մեկ բաժակ թարմ քամած ցիտրուսային հյութը կարող է աշխուժացնել ոչ պակաս, քան մեկ բաժակ սուրճը, նշում են դիետոլոգները։ Կանոնավոր օգտագործման դեպքում հյութը լավացնում է իմունիտետը և ամրացնում արյան անոթները: Նրանց համար, ովքեր սիրում են թթու համեր հարմար է նարնջի, կիտրոնի և թուրինջի խառնուրդը։
20-11-2023 07:49
Բրազիլիայում Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել նրա Eras շրջագայության շրջանակներում, ողբերգություն է տեղի ունեցել. մահացել է աստղի 23-ամյա երկրպագուհի Անա Կլարա Բենիվեդեսը։
20-11-2023 07:46
HBO հեռուստաալիքի «Մեծ փոքիկ սուտ» հիթային սերիալի երրորդ սեզոնը այնուամենայնիվ կթողարկվի։ Դա հաստատել է շոուի գլխավոր դերերից մեկի կատարողն ու պրոդյուսերը՝ Նիկոլ Քիդմանը։
17-11-2023 10:35
Օհայոյում 42-ամյա Քրիստին Ֆոքսը գրիպից հետո ծանր բարդություն է տարել, որը հանգեցրել է նրա բոլոր վերջույթների անդամահատմանը։ 2020 թվականի մարտին Ֆոքսը գրիպով է հիվանդացել, որն արագ վերածվել է կյանքին սպառնացող սեպսիսի՝ առաջացնելով օրգանների անբավարարություն և պահանջելով հեռացնել ձեռքերն ու ոտքերը՝ նրա կյանքը փրկելու համար:
17-11-2023 10:21
Դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում, Շողակաթ Վարդանյանի դեբյուտային 1489  ֆիլմը արժանցել է FIPRESCI մրցանակի։
17-11-2023 09:59
Նորաձեւության խորհրդանիշ Քիմ Քարդաշյանը եւ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի հարսնացուն՝ Լորեն Սանչեսը, Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա ընթացքում տեղի ունեցած աճուրդի ժամանակ «կռվել են» Balenciaga-ի զգեստի համար։ Մրցակցությանը, սակայն, հաղթել է ընկերությունը։ «Մենք կկիսվենք»,-առաջարկել է Քիմը՝ հավելելով. «Դու մի անգամ կհագնես այն, ես էլ՝ մեկ ուրիշ անգամ։ Հրաշալի կլինի»:
17-11-2023 09:38
49-ամյա Քեյթ Մոսն ու նրա դուստր Լիլան հայտնվել են բրիտանական Vogue-ի իրենց առաջին համատեղ շապիկին։ Մոդելները կրում են միամնան սպիտակ հանդերձանք՝ 16Arlington jumpers-ից և Noel Stewart փափուկ գլխարկներ:
17-11-2023 02:35
Աննա Կուրնիկովան, ով վերջին մի քանի տարիների ընթացքում հազվադեպ էր հայտնվում հանրությանը, ներկա է եղել ամուսնու՝ 48-ամյա երգիչ Էնրիկե Իգլեսիասի համերգին։ Զույգի տեսանյութը, որը նկարահանվել է կուլիսներում, Instagram-ում հրապարակել է 42-ամյա մարզիկի ընկերուհին՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը։
16-11-2023 11:13
Դիետոլոգները որպես աշնանային ամենաօգտակար մթերքներ նշել են դդումը, ճակընդեղը և սպիտակ կաղամբը։
16-11-2023 11:09
Հայաստանի շախմատի կանանց թիմը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում: Մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի թիմի մրցակիցը Ֆրանսիան էր: Հայկական ընտրանին պարտվեց 0,5-3,5 հաշվով: Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը, իսկ Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը պարտվեցին: Kանանց մրցաշարին մասնակցում է 32 թիմ:
16-11-2023 10:51
Ճանաչված երգչուհի Մաքսիմի ինքնակոչ եղբայրը փորձել է խափանել նրա համերգը Մոսկվայում։ Նա զանգահարել է կազմակերպիչներին ու ասել, թե կպայթեցնի դահլիճը, եթե համերգը չչեղարկվի։ Տղամարդու անունը Իլյա է, նա 32 տարեկան է, ապրում է Սանկտ Պետերբուրգում։
15-11-2023 11:27
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն արժանացել է «Տարվա մարդ» տիտղոսին՝ ըստ «GQ» ամսագրի: 
15-11-2023 10:44
Ո՞վ ասաց, որ տոնական ֆիլմեր դիտելը չի կարող իրական աշխատանք դառնալ: CableTV.com-ը փնտրում է մեկին, ով 25 օրում 25 Սուրբ Ծննդյան ֆիլմ կդիտի, որի դիմաց կվճարեն 2,500 դոլար, եթե, իհարկե, կարողանաք բավարարել պահանջները:
15-11-2023 10:42
Դերասան Պատրիկ Դեմփսին People ամսագրի վարկածով արժանացել է «Ամենասեքսուալ տղամարդու» կոչմանը։ Բայց պարզվում է, որ տղամարդուն կամ կնոջը սեքսուալ դարձնող ոչ մի կոնկրետ բան չկա։ «Սեքսուալությունը նայողի աչքերում է»,- HuffPost-ին ասել է մարմնի լեզվի փորձագետ Բլանկա Կոբը՝ նշելով, որ անձնական նախապատվությունը մեծ դեր է խաղում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 465 անգամ
20.10.2026
Դիտվել է 422 անգամ
22.10.2026
Դիտվել է 326 անգամ
26.10.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster