ՄԵԿ ՏՈՂՈՎ 29-11-2023 10:21 Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող վրացի երգիչ և դերասան Կախա Աբուաշվիլին, նույն ինքը՝ Կաբուն, դատարանի որոշմամբ 10 հազար լարի գրավի դիմաց ազատ կարձակվի: Գումարը վճարելուց հետո Աբուաշվիլին կլքի քրեակատարողական հիմնարկը:
29-11-2023 10:21 Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող վրացի երգիչ և դերասան Կախա Աբուաշվիլին, նույն ինքը՝ Կաբուն, դատարանի որոշմամբ 10 հազար լարի գրավի դիմաց ազատ կարձակվի: Գումարը վճարելուց հետո Աբուաշվիլին կլքի քրեակատարողական հիմնարկը:
28-11-2023 09:35 Հոգեբանները պարզել են, որ մարդիկ հակված են միայնակ կանանց ավելի լավ ընկալել, քան միայնակ տղամարդկանց: Միայնակ կանայք ավելի քիչ են ենթարկվում խտրականության, քան միայնակ տղամարդիկ:
28-11-2023 08:44 Օտտավայի համալսարանը (ԱՄՆ) չորս խորհուրդ է տվել, թե ինչպես կենտրոնանալ աշխատանքի վրա: Առաջին խորհուրդը հարմարավետ աշխատանքային տարածք ստեղծելն է: Երկրորդ բանը, որն օգնում է կենտրոնանալ, գործիքային երաժշտություն լսելն է։ Երրորդ խորհուրդը շեղումներից խուսափելն է: Կարող եք փորձել նաև լոլիկի մեթոդը․ պետք է աշխատել կարճ փուլերով՝ 25 րոպե աշխատանք, ապա հինգ րոպե ընդմիջում, որի ընթացքում ակտիվության ամբողջական փոփոխություն է անհրաժեշտ։
28-11-2023 05:52 Ամերիկացի դերասաններ եւ նախկին ամուսիններ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի որդեգրած որդին՝ Փաքս Թիենը, հորը անվանել է «համաշխարհային կարգի ապուշ», որի ներկայությամբ նրա երեխաները «դողում են վախից»:
28-11-2023 03:01 Մայամիի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դավաճանել է կնոջը՝ Անտոնելա Ռոկուցոյին։ Այս մասին հայտնում է բրազիլական Direto Do Miolo հրատարակությունը։ Հրատարակության համաձայն՝ Մեսսին և Ռոկուցոն ապրում են «ամենամեծ ճգնաժամը»՝ կապված այն բանի հետ, որ արգենտինացի հարձակվողը իբր սիրավեպ է ունեցել արգենտինացի լրագրող Սոֆյա Մարտինեսի հետ։ Ենթադրվում է, որ դրա պատճառով զույգի ամուսնությունը փլուզման եզրին է։
28-11-2023 02:57 Բժիշկները նշում են, որ թոքաբորբն առաջանում է իմունիտետի թուլացման պատճառով։ Գրեթե յուրաքանչյուր մարդ թոքաբորբի բակտերիայի կրող է։ Երբ մարդը մրսում է, իմունային համակարգը թուլանում է, և այդ ժամանակ թոքաբորբը կարող է ակտիվանալ:
27-11-2023 09:25 Բլուզը, որն Ուելսի արքայադուստր Դիանան հագել է իր նշանադրությանը 1981 թվականին, ընդգրկվել է հայտնի հագուստի աճուրդում։ Զգեստը, որի արժեքը գնահատվում է $80,000-ից մինչև $100,000, ստեղծվել է դիզայներներ Դեյվիդ և Էլիզաբեթ Էմանուելների կողմից, որոնք նույն տարի նախագծել են նաևԴիանայի հարսանյաց զգեստը այն ժամանակվա Ուելսի արքայազն Չարլզի հետ ամուսնության համար։
27-11-2023 07:54 Դերասանուհի, երգչուհի և մոդել Փերիս Հիլթոնը սոցցանցերում հայտարարել է, որ կրկին մայր է դարձել։ 2021 թվականի նոյեմբերին Փերիս Հիլթոնն ամուսնացավ գործարար Քարթեր Ռեյումի հետ։
27-11-2023 07:33 Կրծքավանդակի ցավը կարող է տարբեր հիվանդությունների ախտանիշ լինել։ Ավելին, ըստ վիճակագրության, յուրաքանչյուր 14-րդ կինը բախվում է կրծքագեղձի քաղցկեղի հետ։ Առավել հաճախ կրծքավանդակի՝ տարբեր բնույթի և ինտենսիվության ցավը, որը ուժեղանում է սպասվող դաշտանից մի քանի օր առաջ, բնորոշ է մաստոպաթիայի ցրված ձևերին: Մաստոպաթիան կաթնագեղձերի հիվանդությունների մեծ խմբի ընդհանուր անվանումն է, որոնք առաջանում են հորմոնալ խանգարումների ֆոնի վրա։
27-11-2023 03:50 Սյուզան Սարանդոնի որդին՝ Մայլս Ռոբինսը, դերասանուհու երկրպագուներին խնդրել է դադարեցնել ajn տեսանյութի տարածումը, որում Սյուզանy նկարահանվել է մազերը հարդարելիս, ուսերը մերկացրած խալաթով և կիսաթափանցիկ կրծկալով:
27-11-2023 02:44 «Совкомбанка»-ի համահիմնադիր միլիարդատեր Վասիլի Կլյուկինի նախկին կինը՝ Աննա Կլյուկինան, պաշտպանել է իր իրավունքները գույքի բաժանման հարցում և դատարանով նախկին ամուսնուց պահանջել 244 միլիոն ռուբլի։
23-11-2023 08:55 Ականջակալը չի կարելի օգտագործել 3 ժամից ավելի, առավել վտանգավոր են փոքր ականջակալները, նշում են բժշկակնները։
23-11-2023 08:51 Ըստ Նիդեռլանդների միջդիսցիպլինար ժողովրդագրական ինստիտուտի հոգեբաններների՝ վաղ տարիքում միայնակ լինելը կարող է հանգեցնել կյանքից բավարարվածության և ինքնաիրացման ավելի բարձր մակարդակի։
23-11-2023 08:49 Տրանսպորտի էկոլոգիական արդիականացումը կարող է յուրաքանչյուր 100,000 մարդու համար ապահովել շուրջ 60 տարի ավելի կյանք, ընդ որում ամենամեծ օգուտը կբերի քայլելը, հեծանիվ քշելը և հասարակական տրանսպորտից օգտվելը:
23-11-2023 07:01 Տեխասի Հյուսթոնի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ սպառնալիքներով և ահաբեկումներով երեխաներին մեծացնելը մեծացնում է հասուն տարիքում տագնապային խանգարումների զարգացման հավանականությունը:
23-11-2023 02:09 Նեշվիլ քաղաքում վաճառքի է հանվել մի տուն, որը վարձակալել է երգչուհի Ադելը, Էդ Շիրանը, որտեղ Aerosmith խումբը գովազդ է նկարահանել, աշխատել են «Նեշվիլ» հեռուստասերիալի վրա և ելույթ են ունեցել այնպիսի երաժիշտներ, ինչպիսին Փոլ Սայմոնն է, Շերիլ Քրոուն և ուրիշներ։ Տան գինը 13,5 միլիոն դոլար է։
22-11-2023 10:23 Սթրեսը կարող է հանգեցնել անպտղության, և այդ կապը գիտականորեն ապացուցված է։ Ըստ սեքսապաթոլոգների՝ ուժեղ սթրեսը հանդիսանում է հղիության լուրջ խոչընդոտ․ բարձրանում է գոնադոտրոպին-ընկճող հորմոնի (GnIH) քանակը, ինչը հանգեցնում է տղամարդու և կնոջ պտղաբերության տևական իջեցման:
22-11-2023 10:00 Կան մարդիկ, որոնց մոտ կարմիր գինի խմելը, թեկուզ փոքր քանակությամբ, գլխացավեր է առաջացնում, սովորաբար ընդամենը մի փոքր բաժակ խմելուց հետո՝ 30 րոպեից երեք ժամ հետո: Ըստ Scientific Reports ամսագրում հրապարակված արդյունքների՝ մեղավորը, ըստ երևույթին, կվերցետին է՝ ֆլավանոլ, օրգանական նյութ, որը հայտնաբերվում է մրգերի և բանջարեղենի մեջ:
21-11-2023 10:39 Անքնության պատճառը կարող է լինել ոչ թե հավելյալ մեկ բաժակ սուրճը, այլ քնելուց առաջ չիպսեր կամ աղի ընդեղեն ուտելը, զգուշացրել են սոմնոլոգները։ Աղի մթերքները կարող են առաջացնել անքնություն, թեև դա այնքան էլ ակնհայտ չէ, որքան շաքար պարունակող մթերքների դեպքում: Եթե չեք կարող քնել կամ խորը քնել, ապա աղը կարող է պատճառ լինել: Աղով հարուստ սնունդը պահպանում է ջուրը, բարձրացնում արյան ճնշումը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27 Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։ 26-10-2026 12:24 Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։ 26-10-2026 12:20 Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին: 22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։ 22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026 Դիտվել է 465 անգամ 20.10.2026 Դիտվել է 422 անգամ 22.10.2026 Դիտվել է 326 անգամ 26.10.2026 Դիտվել է 182 անգամ