Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-08-2023 00:01
Անցյալ շաբաթ երգչուհի Մայլի Սայրուսի մայրը՝ 56-ամյա մենեջեր և պրոդյուսեր Թիշ Սայրուսը, ամուսնացել է «Փոխուստ» սերիալի աստղ, 53-ամյա դերասան Դոմինիկ Փերսելի հետ։ Vogue ամսագիրը լուսանկարներ է հրապարակել հանդիսությունից։
29-08-2023 00:00
Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Առաջին շրջանում լեհ թենիսիստուհին մրցեց աշխարհի 86-րդ ռակետ, շվեդ Ռեբեկա Պետերսոնի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:0, 6:1։ Իգա Շվյոնտեկի մրցակիցը երկրորդ շրջանում կլինի աշխարհի 322-րդ ռակետ, ավստրալացի Դարյա Սեւիլի հետ։
28-08-2023 11:09
Անգամ մեկ շիշ գարեջրի կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել լյարդի հիվանդության: Տղամարդկանց և կանանց համար վնասակար չափաբաժինները տարբեր են: Առաջինների համար սա օրական 60-80 գրամ մաքուր էթանոլ է, այսինքն՝ 800 միլիլիտր գարեջուր։ Կանանց մոտ այս ցուցանիշները երկու անգամ ավելի ցածր են, ուստի նույնիսկ 500 միլիլիտր գարեջրի մեկ շիշը, եթե պարբերաբար օգտագործվի, կարող է հանգեցնել լյարդի հիվանդությունների։
28-08-2023 11:04
Մաստակ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել դրա բաղադրությանը՝ բացասական հետևանքներից խուսափելու համար։ Ըստ մասնագետների՝ պետք է ընտրել առանց շաքարի մաստակներ, որոնք պարունակում են այնպիսի բաղադրիչ, ինչպիսին է քսիլիտոլը, ինչը զերծ կպահի ատամների էմաը վնասումից և կարիեսի զարգացումից։ Կան նաև հատուկ մաստակներ՝ կալցիումով, որոնք օգնում են կանխել կարիեսը։
28-08-2023 10:58
Ռոզա Լինը շարունակում է պատվով ներկայանալ համաշխարհային բեմահարթակներում։ Էդ Շիրանի հետ համատեղ ելույթներից զատ՝ հայ երգչուհին համերգներով շրջագայեց Young the Giant եւ Milky Chance ռոք խմբերի հետ, մասնակցեց Lollapalooza փառատոնին, եւ հատկանշականն այն է, որ յուրաքանչյուր անգամ բեմ բարձրանալիս նա իր հետ վերցնում էր նաեւ Հայաստանի ու Արցախի դրոշները։ 
28-08-2023 05:15
Մեգան Մարքլը պատրաստվում է վերադառնալ սոցիալական ցանցեր և գումար աշխատել գովազդային ինտեգրացիաների վրա։ Նշվում է, որ նրա մեկ գրառուման արժեքը կկազմի 1 մլն դոլար։
28-08-2023 02:21
Բրիթնի Սփիրսը հայտնվել է պապարացիների խցիկների առջև սնվելու համար Թաուզանդ Օուքս կատարած  գիշերային այցի ժամանակ։ Նա եղել է անհայտ տղամարդու ընկերակցությամբ։ Շատերը ճանաչել են այն նույն տղամարդը, ում հետ Սփիրսը հանդիպել էր անցյալ շաբաթ: Այժմ աստղի երկրպագուները կասկածում են, որ նա նոր սիրավեպ ունի, որը սկսվել է ամուսնու՝ Սեմ Ասգարիից բաժանվելուց ընդամենը մեկ շաբաթ անց։
25-08-2023 11:20
Որոշ դիետոլոգներ կարծում են, որ կաթով սուրճն անառողջ է, սակայն ոչ բոլորն են համաձայն նման պնդումների հետ։ Կարծիք կա, որ սուրճի և սպիտակուցային կազեինի համադրությունը կաթում առաջացնում է որոշակի նյութ, որը վատ է ներծծվում և բացասաբար է անդրադառնում մարսողական համակարգի վրա:
25-08-2023 03:36
Քանյե Ուեսթի կնոջ մերկ կերպարները բարկացրել են իտալացիներին. Ֆլորենցիայի բնակիչները վրդովված են. նրանք այլևս չեն կարողանում նայել Բիանկիի թափանցիկ վերնազգեստներին ու զուգագուլպաներին, ինչպես նաև այն, ինչ նրանց տակ չի թաքցվում։ «Հուսով եմ՝ իշխանությունները նրանց դուրս կշպրտեն»,- այսպես են արձագանքում տեղի բնակիչները։
25-08-2023 02:17
«Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը երկրորդ անգամ հայր է դարձել: ԱՄՆ-ում ծնվել է Ռոլանդի ու Գայանե Հովհաննիսյանի դուստրը:
25-08-2023 01:13
Մոնիկա Բելուչին հայտնվել է Harper`s Bazaar Spain-ի շապիկին։ 58-ամյա իտալացի դերասանուհին գլամուրային կերպարում ապշեցուցիչ տեսք ունի։
24-08-2023 10:32
Մադոննան ցանկանում է, որ Բրիթնի Սփիրսը միանա իր «Տոնակատարությունների տարեդարձի» համաշխարհային շրջագայությանը: Նախկինում շրջագայությունը հետաձգվել էր Մադոննայի հոսպիտալացման պատճառով, սակայն 65-ամյա երգչուհին վերադարձել է փորձերին։ Մադոննան ցանկանում է վերամիավորվել 41-ամյա Սփիրսի հետ՝ նշելու իրենց համատեղ հիթի՝ Me Against the Music-ի, առաջիկա 20-ամյակը 2023 թվականի հոկտեմբերին:
24-08-2023 10:12
Վերքը սպիրտով մշակելու ավանդական մեթոդով մաշկը կոշտանում է և հետաձգվում է ապաքինումը, զգուշացնում են է վիրաբույժները։ Ալկոհոլ պարունակող ըմպելիքներն ագրեսիվորեն են ազդում մաշկի վնասված հատվածի վրա, խաթարում են միկրոֆլորան և խանգարում բուժմանը։ Միայն մակերեսային (15 միլիմետրից պակաս) և արյունահոսող վերքերը կարող են ինքնուրույն բուժվել։ Եթե մարդը վիրավորվել է ժանգոտված մեխից կամ այլ կեղտոտ սուր առարկայից, պետք է դիմել բժշկի:
24-08-2023 05:40
37-ամյա Իրինա Շեյքը «տպավորված է Թոմ Բրեյդիով», - վկայակոչելով իր աղբյուրներին նշում է People-ը․ «Նա նրա երազանքների տղան է: Նա սիրում է հանդիպել նրա հետ»,- գրում է ամսագիրը հավելոլով, որ եթե ամառը մոտենում է ավարտին, ապա նրա ու Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու  սիրավեպը, որը սկսվել է ոչ այնքան վաղուց, միայն թափ է հավաքում։
24-08-2023 03:29
Դերասանուհի Հոլլի Բերին 8 տարվա դատական պայքարից հետո պաշտոնապես բաժանվել է երրորդ ամուսնուց՝ Օլիվիե Մարտինեսից։ Հոլլի Բերին և Օլիվիե Մարտինեսը երկու տարվա ամուսնությունից հետո հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին 2015 թվականի հոկտեմբերին։ Մեկ տարի անց դատավարությունը դադարեցվել է, քանի որ նախկին ամուսինները չեն կարողացել լուծել իրենց ընդհանուր որդու՝ 9-ամյա Մատեոյի խնամակալության հարցերը։
24-08-2023 02:26
Լեոնարդո Դի Կապրիոն լուսանկրել են իտալացի մոդել Վիտտորիա Սերետիի հետ զբոսնելիս։ 48-ամյա դերասանն ու 25-ամյա մոդելը շրջել են Սանտա Բարբարայում ու պաղպաղակ կերել։
23-08-2023 10:32
Ավստրալիայի 148 կիլոգրամ կշռող բնակչուհին դիետայի շնորհիվ կորցրել է իր քաշի կեսը: Նիհարելու համար Օլգա Բաբացանին սկսել է կանոնավոր քայլել, ինչպես նաև հետևել 1:1 սննդակարգին։ Կինը սահմանափակել է իր սննդի կալորիականությունն օրական 800-ով: Բացի այդ, նա հրաժարվել է արագ սննդից և սկսել ուսումնասիրել առողջ սննդակարգի էությունը:
23-08-2023 10:26
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ վեյփ ծխող երիտասարդների մոտ բրոնխիտի և շնչառության պակասի հավանականությունը մեծանում է։ Վերջին 30 օրվա ընթացքում էլեկտրոնային ծխախոտ ծխողների մոտ բրոնխիտի ախտանիշների առաջացման վտանգը կրկնակի բարձր է եղել, իսկ շնչահեղձությունը՝ 78%-ով։
23-08-2023 10:17
Լույս աշխարհ է եկել Ալեքսիս Օհանյանի ու թենիսի լեգենդ Սերենա Ուիլյամսի երկրորդ երեխան. զույգը դուստր է ունեցել, որին անվանել են Ադիրա Ռիվեր։
23-08-2023 07:39
41-ամյա բրիտանա-ամերիկացի դերասանուհի Սիեննա Միլլերը հղի է։ Այս մասին հայտնի է դարձել People հրատարակությունից, որի թղթակիցներն աստղին լուսանկարել են իսպանական Իբիցայի լողափերից մեկում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.04.2026
Դիտվել է 611 անգամ
14.04.2026
Դիտվել է 391 անգամ
15.04.2026
Դիտվել է 364 անգամ
16.04.2026
Դիտվել է 230 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster