Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-09-2023 04:05
Միրանդա Քերը հայտարարել է, որ հղի է. 40-ամյա մոդելը տեղեկացրել է, որ սպասում է չորրորդ որդուն։ Նա կլորացած փորով լուսանկար է հրապարակել Snapchat մեսենջերում, որի հիմնադիրը ամուսինն է՝ 33-ամյա միլիարդատեր Էվան Շպիգելը։
02-09-2023 02:47
Աշխարհի առաջին ռակետ Իգան Շվյոնտեկը դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին երրորդ շրջանում մրցեց աշխարհի 145-րդ ռակետ, սլովենացի Կայա Յուվանի հետ եւ առավելության հասավ ընդամենը 49 րոպեում, 6:0, 6:1 հաշվով։
01-09-2023 11:23
Դիետոլոգների կարծիքով՝ խաղողի օգտագործումը կօգնի պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը, ինչպես նաև բարելավել մարդու ճանաչողական կարողությունները։ Խաղողը պարունակում է ավելի քան 1600 օգտակար միացություններ։ Մարմնի համար անհրաժեշտ նյութերով ամենահարուստն են խաղողի կորիզներն ու կաշին։ Խաղողի հակաօքսիդանտ միացությունները օգնում են նվազագույնի հասցնել ուղեղի օքսիդատիվ սթրեսը, որը պաշտպանում է նրան տարիքի հետ ճանաչողական անկումից և հիշողության կորստից։
01-09-2023 11:18
Սեպտեմբերի 1-ն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նշում են որպես Գիտելիքի միջազգային օր։
01-09-2023 11:12
Մեկ տարի առաջ Քլոե Քարդաշյանը եւ Տրիստան Թոմփսոնը փոխնակ մոր օգնությամբ որդի ունեցան։ Ծնվելուց անմիջապես հետո Քլոեն եւ Տրիստանը չգիտեին, թե ինչ անվանել երեխային, ուստի ծննդյան վկայականում նրա անունը նշված էր որպես «Baby Kardashian»: Բայց անցել է ավելի քան մեկ տարի (մասնավորապես՝ 13 ամիս), եւ Քլոեն պաշտոնապես փոխել է որդու անունը։ Հիմա նա Տատում Թոմփսոն է։
01-09-2023 05:30
Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամն ամուսնալուծության շեմին են։ Ամուսինների հարաբերությունները վատացել են այն բանից հետո, երբ արքայազնը մասնակցել է գիշերային ակումբում խնջույքի, իսկ Քեյթը, հանդիպել է նրա ենթադրյալ սիրուհու հետ: 2019 թվականին ինսայդերները հայտնել են, որ ապագա թագավորը դավաճանել է Քեյթին, երբ նա հղի էր իր երրորդ երեխայով՝ արքայազն Լուիով։
01-09-2023 01:36
38-ամյա դերասանուհի Մարիա Կոժևնիկովան սպասում է չորրորդ երեխային։ Իր հղիության մասին դերասանուհին հայտնել է սոցիալական ցանցերում։
31-08-2023 10:09
Դիետոլոգները նշել են փայլուն և երիտասարդ մաշկի համար նախատեսված մթերքները. առողջ մաշկ ունենալու համար պետք է ավելի շատ ուտել օմեգա-3-ով հարուստ մթերքներ: Այս չհագեցած ճարպաթթուներն առկա են յուղոտ ձկներում, ընկույզում, կտավատի սերմերում և ջրիմուռներում: Առաջարկվում է վերահսկել երկաթի մակարդակը, քանի որ դրա պակասը կարող է հանգեցնել մաշկի չորության և քորի, ինչպես նաև մազաթափության։ Պետք է ուտել ավելի շատ կարմիր միս և կանաչ բանջարեղեն՝ երկաթի մակարդակը նորմայի վրա պահելու համար:
31-08-2023 10:06
Իսպանական կապույտ պանիր Cabrales-ը գերազանցել է երբեւէ ամենաթանկ պանրի ռեկորդը: Այն վաճառվել է ավելի քան 32,000 դոլարով տեղական պանրի փառատոնում: 
31-08-2023 09:51
Մեծ Բրիտանիայի 100-ամյա բնակչուհին պատմել է երկարակեցության պարզ գաղտնիքների մասին: Պոլին Պրենտիսը աշխատել է որպես քարտուղար եւ ակտիվ սոցիալական կյանք է վարել աշխատանքից դուրս։ Տարիներ շարունակ գրանցվել է որպես Bridge Club-ի եւ Women`s Institute կանանց կազմակերպության անդամ: Նաեւ միշտ սիրում էր երգել, պարել, խաչբառեր լուծել եւ թերթեր կարդալ: 27 տարեկանում կինն ամուսնացել է և 64 տարի ապրել է երջանիկ ամուսնության մեջ։
31-08-2023 02:23
42-ամյա Նատալի Պորտմանն ամուսնուց բաժանվելուց հետո առաջին անգամ կեցվածք է ընդունել ֆրանսիական Vanity Fair-ի համար, որը թողարկվում է ամսագրի տասնամյակի կապակցությամբ։ Դերասանուհին երկար տարիներ համագործակցում է Dior նորաձեւության տան հետ։ Այդ իսկ պատճառով ոճաբանները նկարահանումների համար ընտրել են հագուստներ բացառապես այս ֆրանսիական ապրանքանիշից։
31-08-2023 01:31
53-ամյա Կլաուդիա Շիֆերը հանգստանում է Հունաստանում, որտեղ և նշել է իր ծննդյան տարեդարձը։ Շիֆերը հանգստից լողազգեստով լուսանկարներ է հրապարակել Instagram-ում։  Կադրերում  սուպերմոդելը գունագեղ լողազգեստով կեցվածք է ընդունել ծովափին։
30-08-2023 12:12
Forbes-ը հոդված է նվիրել Rosa Linn-ին: Forbes-ին տված հարցազրույցում հայ երգչուհին խոսել է Եվրատեսիլի, «Lay Your Hands Upon My Heart» EP-ի վրա Նոուելսի հետ աշխատանքի՝ Սթիվի Նիքսի քավեր մասին։
30-08-2023 08:02
Վենետիկի ծովածոցի Լիդո կղզում մեկնարկում է Վենետիկի 80-րդ միջազգային կինոփառատոնը, որին ներկա կգտնվեն բազմաթիվ կինոաստղեր․ ոմանք էլ, սակայն, չեն կարողանա գալ՝ ԱՄՆ-ում դերասանների և սցենարիստների գործադուլի պատճառով:
30-08-2023 07:58
Վիկտորյա Բոնյան հպարտանում է իր արտաքինով և չի պատրաստվում բավարարվել միայն նրանով, ինչ իրեն շնորհել է բնությունը։ Ամառվա վերջին նա մեկնել է ԱՄՆ՝ հանդիպելու Բելլա Հադիդի վիրահատությունը կատարած վիրաբույժին։ Ռուսուհին այժմ կունենա նույն հայտնի «աղվեսի աչքերը»: Վիկտորյան մոտ մեկ ամիս սպասել է իր հերթին, բայց արդյունքն արժեր։ Նույնիսկ վիրահատության տպավորիչ գինը չի կանգնեցրել 43-ամյա հայտնիին։ Նա քառորդ միլիոն դոլար կվճարի արտաքինը փոխելու համար։
30-08-2023 02:20
67-ամյա Քիմ Քեթրոլը հայտնվել է Vogue-ի շապիկին: Դերասանուհին հարցազրույց է տվել, որում պատմել է, թե ինչ խնդիրների են բախվում ժամանակակից կանայք։
30-08-2023 01:48
Backstreet Boys խմբի երգիչ Նիկ Քարթերին մեղադրել են ևս մեկ այլ անչափահաս աղջկա բռնաբարության մեջ։ Երաժիշտը կտրականապես հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները։
29-08-2023 00:24
Հիպերտոնիայով և հիպոթենզիայով հիվանդները ամռանը շատ դժվար ժամանակ են ունենում, քանի որ բարձր ջերմաստիճանը մեծ սթրես է առաջացնում սրտանոթային համակարգի վրա։ Ըստ մասնագետների՝ շոգ օրերին սրտանոթային համակարգը գտնվում է ահռելի սթրեսի մեջ. հաճախանում են սրտի աշխատանքը և շնչառությունը, որոշ դեպքերում առաջանում է շնչահեղձություն, օդի պակասի զգացում, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, արյան ճնշման նվազում կամ բարձրացում։
29-08-2023 00:21
«Հայ կովբոյուհի» Լաուրա Զարուգյանը թողարկել է իր դեբյուտային «Նաիրի» ալբոմը՝ հայկական արմատների եւ ատլանտյան դաստիարակության նուրբ համադրություն, գրում է Mid Hudson-ը։
29-08-2023 00:03
Աշխարհի ամենահայտնի 35-ամյա plus-size մոդել Էշլի Գրեհեմը դարձել է գերմանական Vogue-ի նոր համարի հերոսուհին։ Գրեհեմի «մարմինը հասարակական-քաղաքական հայտարարություն է», իսկ նրա հաջող կարիերան խորհրդանիշն է այն բանի, թե ինչ է տեղի ունեցել հագուստի չափսի հետ պոդիումի վրա և դրանից դուրս վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, ինչպես նաև՝ «ցավալի հիշեցում, որ հագուստի չափսերի վերաբերյալ դեռևս հակասություններ կան»։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.04.2026
Դիտվել է 501 անգամ
14.04.2026
Դիտվել է 387 անգամ
15.04.2026
Դիտվել է 360 անգամ
16.04.2026
Դիտվել է 225 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster