Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026

Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

Գիտականորեն ապացուցված փաստ է, որ սիրելիի կողմից դավաճանությանը կարող է գրեթե նույնքան դժվար լինել դիմանալ, որքան նրա կորուստին։ Սակայն որքան շատ բան իմանանք վտանգի մասին, այնքան ավելի հեշտ է հաղթահարել այն։ Պատրաստել ենք երեք կարևոր փաստ հարաբերությունների ամենացավոտ և դժվար կողմերի մասին, բայց հուսով ենք, որ դրանք օգտակար կլինեն ձեզ համար միայն տեսականորեն։

Փաստ №1. Տղամարդիկ և կանայք հավասարապես հաճախ են դավաճանում

Ընդհանուր առմամբ ընդունված է, որ տղամարդիկ ավելի հաճախ և հեշտությամբ են դավաճանում, մինչդեռ կանանց շատ լուրջ պատճառներ են պետք իրենց զուգընկերներին դավաճանելու համար: Սակայն ահա թե ինչ արդյունքներ են արձանագրվել Ինդիանայի համալսարանի Քինսիի ինստիտուտի սոցիոլոգների կողմից 2013 թվականին անցկացված լայնածավալ ուսումնասիրության ընթացքում.

փակ հարաբերություններում իրենց զուգընկերներին դավաճանող տղամարդկանց և կանանց թիվը գրեթե հավասար է՝ տղամարդկանց շրջանում՝ 23%, կանանց շրջանում՝ 19%։

Փաստ №2. մենք դավաճանությունը տարբեր կերպ ենք ընկալում

300x400

Ի՞նչն է ամենակարևորը տղամարդու համար դավաճանության մեջ։ Թարմ, առանց արգելքների սեքսը։ Կանանց համար, ընդհակառակը, միշտ կարևոր է հուզական բաղադրիչը, նույնիսկ, եթե դա արտամուսնական կապ է. մեզ առաջին հերթին անհրաժեշտ է օքսիտոցինի՝ կապի հորմոնի ալիք։

Ահա թե ինչու տղամարդու համար դավաճանությունը հաճախ «պարզապես սեքս է, ոչինչ անձնական, ոչինչ լուրջ», մինչդեռ կնոջ համար դա զգացմունքների փոթորիկ է, որի մեջ նա գլխապտույտ սուզվում է ՝ չկարողանալով տարբերակել «հարաբերությունները» «կողմնակի սիրավեպից»։

Փաստ №3. անհավատարմությունը տղամարդկամց և կանանց տարբեր կերպ է խոցում

300x400

Ավելի ճշգրիտ՝ մենք պատրաստ ենք միմյանց ներել բոլորովին տարբեր տեսակի դավաճանություններ։ Սա հաստատվում է Archives of Sexual Behavior-ում հրապարակված ուսումնասիրության արդյունքներով։

Մասնակիցներին (ընդհանուր առմամբ 63,000) խնդրվել է ընտրել, թե հետևյալ երկու իրավիճակներից որն իրենց ավելի շատ կվշտացնի.

• պարզվել է, որ զուգընկերը սեռական հարաբերություն ունի ուրիշի հետ, բայց սիրո մասին խոսք չկա,

• պարզվել է, որ զուգընկերը սիրահարվել է ուրիշի, բայց սեռական հարաբերություն չի եղել:

Անկախ եկամտի մակարդակից, ներկայիս հարաբերությունների կարգավիճակից, երեխաների առկայությունից կամ բացակայությունից և պահարանում թաքցված գաղտնիքներից, կարծիքները հետևյալն են եղել. տղամարդկանց ավելի շատ է վրդովվեցնում սեռական անհավատարմությունը (այս փաստով կվրդովվեր տղամարդկանց 54%-ը, կանաց՝ 35%-ը), մինչդեռ կանանց համար շատ ավելի անընդունելի է այն միտքը, որ իրենց տղամարդը սիրահարվել է մեկ այլ կնոջ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 651 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Ինչպես ճանաչել խելացի մարդուն. 6 նշան

09.12.2025
Այս նուրբ բացահայտիչների օգնությամբ դուք կարող եք «ճանաչել» մտավոր բարձր կարողություններով մարդուն՝ առանց նրա դիպլոմին նայելու։

Վտանգավոր կապեր. կենդանակերպի նշաններ, որոնք հակված են սիրահարվել իրենց զուգընկերոջ ընկերներին

19.11.2025
Հաճախ, մեկ ուրիշի սիրահարվելը սկսվում է, երբ ուշադրության, նորույթի կամ մտերմության պակաս կա։ Իսկ այս նշանների մոտ դա բավականին հաճախ է պատահում։

Ինչպես սեր ներգրավել ձեր կյանք. փորձված եղանակներ

31.10.2025
Նույնիսկ լիակատար ցինիկները, մոլի կարիերիստները և պրագմատիկ անհատները, որոնք խուսափում են սենտիմենտալությունից, ձգտում են մտերմության: Ինչպե՞ս կարող եք սեր ներգրավել ձեր կյանք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-02-2026 11:40
24-ամյա չինացի կինը Սինցզյան-ույղուրական ինքնավար մարզից հաջող ծննդաբերել է Ուհանի «Չժուննան» հոսպիտալում եւ հնգյակ է ունեցել՝ մեկ տղա եւ չորս աղջիկ։ Ինչպես գրել է «Ժենմին ժիբաո» թերթը, հնգյակի բնական բեղմնավորման հավանականությունը կազմում է մեկը 60 մլն դեպքերից։
27-02-2026 02:28
Լոնդոնում տեղի ունեցավ «Հարսնացուն» ֆիլմի պրեմիերան, և գլխավոր դերասաններն անցան կարմիր գորգով։ Տեսախցիկների առջև հայտնվեցին 51-ամյա Պենելոպե Կրուսը (բաց դեկոլտեով զգեստով), Ջեսի Բաքլին, Քրիստիան Բեյլը կնոջ հետ և Ջեյք Ջիլենհոլը ընկերուհու հետ։
27-02-2026 01:31
Միլանում անցկացվող Նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի  ունեցավ Prada-ի ցուցադրությունը։ Միջոցառմանը ներկա էին Քերի Մալիգանը, Ելենա Պերմինովան, միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինի ընկերուհի Քրիստինա Ռոմանովան, Օլգա Կարպուտը, Գաբրիելը, Սառա Փիջոնը, հայտնի «Սիրո պատմություն» սերիալի աստղ Օքսանա Բոնդարենկոն, Քիարա Ֆերանյին, Ռենատա Պիոտրովսկին և ուրիշներ։
27-02-2026 00:35
29-ամյա մոդել և կատակերգու Փիթ Դևիդսոնի ընկերուհի Էլսի Հյուիթը Elle-ին պատմել է, որ որոշել է կրծքով չկերակրել իրենց նորածին դստերը։  «Կրծքով կերակրումը ինչ-որ կերպ հագեցված է հսկայական բարոյական ենթատեքստով։ Այն ներկայացվում է որպես մի բան, որը դուք «պետք է» անեք՝ որպես ոսկե չափանիշ։ Այո, կրծքի կաթը երեխային ապահովում է հակամարմիններով, անգերազանցելի սննդարար նյութերով և մոր հետ ամուր հուզական կապով։ Բայց ի՞նչ գնով», - հարցնում է Էլսին՝ նշելով, որ կերակրման այս տեսակը ամենամեծ բեռը դնում է միայն մեկ մարդու վրա՝ մոր, ով «արդեն իսկ կրել և ծննդաբերել է երեխա ու անցնում է հետծննդյան դժվար վերականգնման միջով»։
27-02-2026 00:09
39-ամյա Լինդսի Լոհանը լուսանկարվել է Vogue Arabic-ի համար: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Լուսանկարչական նկարահանումների մի մասը տեղի է ունեցել Դուբայի շենքերից մեկի տանիքին: Լինդսին պառկել է եղել հատակին՝ Stella McCartney-ի զգեստով՝ ընդգծված դեկոլտեով և երկար թևքերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.02.2026
Դիտվել է 838 անգամ
25.02.2026
Դիտվել է 252 անգամ
26.02.2026
Դիտվել է 173 անգամ
27.02.2026
Դիտվել է 125 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster