Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025

Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։ Բոլորը ցանկանում են ավարտել գործերը, թողնել ամեն ինչ անցյալում և պատրաստվել տոներին։ Այնուամենայնիվ, տարվա վերջին ամիսը կարող է լինել ամենասթրեսայինը և դժվարը։ Ներկայացնում ենք, թե ինչից և որ օրերին յուրաքանչյուր նշան պետք է հատկապես զգույշ լինի՝ վերջին մի քանի օրերին ամեն ինչ չկորցնելու և նոր տարի հաջողությամբ մտնելու համար։

Խոյ

Դեկտեմբերը Խոյերի համար շատ արագ կանցնի։ Նախ, դուք ստիպված կլինեք զբաղվել կուտակված գործերով, կատարել խոշոր տոնական գնումներ և մեկնել երկար ժամանակ հետաձգված ուղևորության։ Դուք բավարար էներգիա կունենաք ամեն ինչ միաժամանակ կարգավորելու համար։ Այնուամենայնիվ, դեկտեմբերի 5-ից սկսած կարող են առաջանալ խոչընդոտներ և ուշացումներ։ Բայց մի անհանգստացեք. սրանք միայն ժամանակավոր դժվարություններ են։

Դեկտեմբերի 15-ից հետո ամսվա տրամադրությունը կփոխվի։ Մարսը՝ ձեր գլխավոր կառավարիչը, կտեղափոխվի երկրի տարերքի մեջ, և ձեր էներգիան կկենտրոնանա գործնական արդյունքների հասնելու վրա՝ աշխատանքում, կարիերայում և կոնկրետ ձեռքբերումներում։

Դեկտեմբերին Խոյերի համար ամենակարևորը էներգիան չվատնելն է, որպեսզի Նոր տարվա տոներին լիովին սպված չլինեն։ Եթե իմաստուն կերպով կառավարեք ձեր էներգիան, ապա ամսվա վերջը ձեզ կպարգևատրի պարտավորությունները հաջողությամբ կատարելու զգացումով։

• Բարենպաստ օրերը՝ 1, 3, 15, 16, 23, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 7, 9, 18, 22, 26, 30

Ցուլ

Ցուլերի համար դեկտեմբերը կանցնի հանգիստ՝ պահի վայելելքով։ Այս ամիսը ձեզ կսովորեցնի գնահատել պարզ բաները և այն, ինչ է տեղի ունենում այստեղ և հիմա։ Ինչ-որ պահի ձեր հանգիստը կխախտվի, և դուք ստիպված կլինեք նախաձեռնություն ցուցաբերել։

Դեկտեմբերի 9-12-ի օրերը մի փոքր քաոսային կլինեն՝ խառնաշփոթ գործերում, գերծանրաբեռնված գրաֆիկ, հիասթափություն ինչ-որ մեկից, բայց ամեն ինչ կհաթահարվի, եթե չափազանց շատ բան չպահանջեք ձեզնից։

Դեկտեմբերի 19-ից կսկսվի հանգստի և հարմարավետության շրջան։ Կարող եք ժամանակ հատկացնել ձեր տանը, տոնածառ տեղադրելուն և սիրելիների համար նվերներ պատրաստելուն։ Այս ժամանակահատվածում ձեր երջանկությունը կախված կլինի սիրելիների հետ շփվելու ձեր կարողությունից։ Փորձեք պահպանել ներքին հավասարակշռություն և խուսափել ավելորդ սթրեսից։

• Բարենպաստ օրերը՝ 7, 8,14, 21, 22, 30, 31
• Անբարենպաստ օրերը՝ 1, 2, 18, 25, 29

Երկվորյակ

Դեկտեմբերը Երկվորյակների համար կլինի շփման և ակտիվության մարաթոն։ Ձեր հեռախոսն անընդհատ կզանգի, սոցիալական ցանցերը ողողված կլինեն ծանուցումներով, իսկ գործընկերներն ու ընկերները կսպասեն ձեզ՝ Նոր տարվա տոնակատարությունը կազմակերպելու համար։ Ձեր գլխավոր խնդիրն է պահպանել վերահսկողությունը, անկախ նրանից, թե որքան դժվար լինի դա։

Կարևոր բանակցություններ և փաստաթղթերի ստորագրումներ տեղի կունենան մինչև դեկտեմբերի 12-ը։ Այնուհետև կլինի կարճատև ընդմիջում՝ մարտկոցները լիցքավորելու և մտքերը կարգի բերելու համար։

Դեկտեմբերի 12-ից հետո ձեր կյանք կմտնի պատահականության հաճելի տարր։ Ծանոթություններ, զուգադիպություններ, անսպասելի զրույցներ։ Այս ամենը կարող է հանգեցնել ինչ-որ մեծ բանի։ Երկվորյակներից ոմանք հենց այս շրջանում կհանդիպեն մեկի, որի հետ անմիջապես կկապվեն։

• Բարենպաստ օրերը՝ 1, 2, 11, 12, 15, 16, 28
• Անբարենպաստ օրերը՝ 7, 9, 20, 23, 26, 30

Խեցգետին

Ամսվա սկզբին տոնական եռուզեռը կանցնի Խեցգետինների կողքով։ Մինչ գործընկերները խելահեղորեն ավարտում են ծրագրերը, իսկ ընտանիքի անդամները արդեն պլանավորում են, թե ինչպես անցկացնել Նոր տարվա տոները, դուք կընտրեք կողքից դիտորդի դեր։ Հնարավոր է՝ սա լավագույնն է, քանի որ իրավիճակն արմատապես կփոխվի ամսվա երկրորդ կեսին։

Իրադարձությունները կարագանան, ամսվա վերջին տնային գործերը կշատանան, և ռիսկ կա, որ բոլորի գործերը ձեզ վրա կվերցնեք։ Խուսափեք այս թակարդից և անպայման նախապես պլանավորեք ամսվա գործերը՝ ձեզ համար գոնե մի փոքր անձնական տարածք թողնելու համար։

Դեկտեմբերի 15-ից հետո Խեցգետինները կարող են հաճելի անակնկալներ ակնկալել աշխատանքի վայրում՝ նվերներ ղեկավարից, տարեկան պարգևատրում, պաշտոնի բարձրացման մասին լուրեր կամ սրտանց հանդիպումներ գործընկերների հետ։

• Բարենպաստ օրերը՝ 8, 12, 17, 18, 21, 22
• Անբարենպաստ օրերը՝ 2, 3, 27, 29

Առյուծ

Դեկտեմբերն Առյուծների համար այն ժամանակն է, երբ պետք է գործի դնել ներքին առաջնորդին: Առաջին երկու շաբաթների ընթացքում ակտիվորեն կպատրաստվեք Նոր տարվան, հատկապես աշխատանքի վայրում: Փորձեր, հեռախոսազանգեր, նվերների գնումներ և կորպորատիվ միջոցառման համար հյուրեր հավաքագրում՝ շատ բան կընկնի ձեր ուսերին։

Որքան էլ գայթակղիչ լինեն դեկտեմբերին Առյուծներին տրվող առաջադրանքները, մի փորձեք ամեն ինչ միանգամից անել: Ամսվա կեսին ձեր ծրագրերը կարող են խափանվել հյուրերի ժամանման, մոռացված մանկական ցերեկույթի կամ մանր տնային գործերի պատճառով։

Տարվա վերջին օրերը կլինեն վառ և հաջողակ: Տոները դուք կդիմավորեք ուրախությամբ՝ կենտրոնացած և վստահ, կարծես թափառելուց հետո վերջապես գտել եք գլխավոր ճանապարհը:

• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 10, 11, 15, 16, 28
• Անբարենպաստ օրերը՝ 8, 9, 22, 25, 30

Կույս

Դեկտեմբերին Կույսերը կշահեն իրենց պերֆեկցիոնիզմից և պլանավորման հմտություններից: Առաջին տասը օրերը կլինեն կազմակերպված և արդյունավետ: Կունենաք հիանալի տարեվերջյան արդյունքներ, կավարտեք ձեր բոլոր նախագծերը և կստանաք շրջապատի հավանությունը:

Դեկտեմբերի 15-ից հետո կարգուկանոնը կարող է խաթարվել: Օրինակ՝ գործընկերը կարող է ձեր օգնության կարիքը ունենալ, կարևոր զեկույցի հետ կապված սարքավորումները կարող են խափանվել, կամ ինչ-որ մեկը կարող է չեղարկել պայմանագիրը: Մնացեք հավատարիմ ինքներդ ձեզ, խուճապի մի՛ մատնվեք, և արագ կվերահսկեք իրավիճակը:

Ամսվա երկրորդ կեսին տունը կլինի Կույսերի համար գերակա թեմա: Հավանաբար օրակարգում կլինեն վերանորոգումները, վերադասավորումը, տոներից առաջ լիարժեք մաքրությունը և կենցաղային տեխնիկայի գնումը: Դուք կարող եք նույնիսկ ցանկանալ թարմացնել ձեր ինտերիերը: Եվ դա լավ է: Տարածքը պետք է ոգեշնչի:

• Բարենպաստ օրերը՝ 4, 6, 17, 18, 31
• Անբարենպաստ օրերը՝ 1, 10, 11, 23, 27

Կշեռք

Դեկտեմբերը Կշեռքների համար հարթ և ներդաշնակ կլինի։ Գործերը լավ կընթանան, հաճախորդներն ու գործընկերները կես խեսքից ձեզ կհասկանան, գործընկերները թիմային աշխատանքի կլծվեն. ի՞նչ կարելի է ավելին ցանկանալ։

Եթե ցանկանում եք որևէ բան գնել կամ ձևակերպել, արեք դա մինչև դեկտեմբերի 10-ը, քանի որ այս ժամանակահատվածում տեխնոլոգիաների, տրանսպորտի և կրթության հետ կապված գործարքները հատկապես հաջող կլինեն։

Ամսվա երկրորդ կեսից սկսած՝ կլինեք ուշադրության կենտրոնում։ Մարդիկ ձեզ կդիմեն աշխատանքային խորհրդատվության համար, կխնդրեն օգնել լուծել հակամարտությունները կամ ձեզ ղեկավար պաշտոն կվստահեն։

Ամսվա վերջին օրերը կանցկացնեք տանը՝ ընտանիքի հետ։ Հնարավոր է՝ այս ընթացքում հաճելի անակնկալներ և նվերներ ստանաք այն մարդկանցից, որոնցից ամենաքիչն էիք սպասում։

• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 8, 11, 23, 24, 27
• Անբարենպաստ օրերը՝ 13, 16, 18, 30

Կարիճ

Ամսվա սկիզբը դժվար կլինի Կարիճների համար։ Աշխատանքը, ֆինանսական խնդիրները և անձնական հարցերը կկուտակվեն։ Սակայն, մինչ մյուսները կփշրվեն այս ամենի ծանրության տակ, Կարիճները, ընդհակառակը, կամրանան։

Դեկտեմբերի 15-ից հետո շեշտադրումները զգալիորեն կփոխվեն։ Կդադարեք միայնակ գործել և կսկսեք ռազմավարական կապեր հաստատել։ Այս օրերին հանդիպած մարդիկ կարող են կարևոր դեր խաղալ ապագայում որպես ընկերներ, դաշնակիցներ կամ գործընկերներ։

Ամսվա վերջին հաջողությամբ կկարգավորեք ձեր բոլոր գործերը և կկարողանաք սկսել գալիք տարվա համար ծրագրեր կազմել։ Ավելին, դեկտեմբերը ձեզ համար առանձնահատուկ ամիս կլինի։

Կարիճների համար դեկտեմբերը կնշանավորվի որպես մեծ շրջափուլի սկիզբ, չնայած դուք դեռ կարող եք դա չզգալ։

• Բարենպաստ օրերը՝ 8, 9, 13, 18, 22, 26, 27
• Անբարենպաստ օրերը՝ 3, 5, 7, 24, 25, 31

Աղեղնավոր

Դեկտեմբերին Աղեղնավորները վերջապես կկարողանան թեթև շունչ քաշել և հանգստանալ։ Ամիսներ շարունակ ձգձգվող խնդիրները կլուծվեն, և կարևոր գործարք կամ համաձայնագիր կնքելու հնարավորություն կառաջանա։ Այս նշանի ներկայացուցիչները կորոշեն կարևոր քայլ կատարել, որի համար վաղուց տատանվում էին, և կստանան սիրելիների աջակցությունը։

Դեկտեմբերի 5-12-ն ավելի մեծ համբերություն կպահանջվի։ Հին պարտքերը կարող են կրկին ի հայտ գալ, ընտանեկան խնդիրներն ու անհամաձայնությունները կարող են սրվել, կամ կարող է ստիպված լինեք լուծել հետաձգված հարցեր։

Ամսվա երկրորդ կեսին մթնոլորտը կբարելավվի, և կկարողանաք կենտրոնանալ ձեր ծրագրերի վրա կամ խոշոր գնում կատարել։ Այնուամենայնիվ, աստղերը խորհուրդ են տալիս զգույշ լինել ձեր խոսքերի հետ։ Խուսափեք մարդկանց հետ վիճելուց, հատկապես, եթե նրանք ձեզանից մեծ են։

Դեկտեմբերի վերջին ձեզ սպասվում է կարևոր զրույց հաճելի մթնոլորտում, որից հետո նոր լույսի ներքո կտեսնեք ձեր ապագան։ Հնարավոր է՝ սա լինի ռոմանտիկ երեկո ձեր սիրելիի հետ, ով ձեզ ամուսնության առաջարկ կանի։ Կամ գուցե զրույց ձեր ղեկավարի հետ՝ պաշտոնի բարձրացման մասին։

• Բարենպաստ օրերը՝ 1, 2, 10, 12, 17, 25, 30
• Անբարենպաստ օրերը՝ 6, 9, 18, 19, 26, 28

Այծեղջյուր

Դեկտեմբերին Այծեղջյուրները լիովին կլանված կլինեն աշխատանքի մեջ և նույնիսկ չեն նկատի, որ ձմեռն արդեն այստեղ է, և 2025 թվականը մոտենում է ավարտին։

Մինչև ամսվա կեսը ձեր ամբողջ ուշադրությունը կկենտրոնանա գործնական հարցերի, հաշվետվությունների և բոլոր նախագծերի ավարտման վրա։ Փորձեք չշեղվել։ Հանգիստ և առանց աղմուկի ավարտեք այն, ինչ անհրաժեշտ է անել՝ հաջորդ տարվա հզոր մեկնարկի հիմքը դնելու համար։

Մինչև դեկտեմբերի 15-ը դուք հոգնածություն կզգաք, այնպես որ կարճատև ընդմիջում վերցրեք և վերականգնվեք։ Այնուամենայնիվ, եթե այս ժամանակահատվածում պլանավորել էիք կարևոր փաստաթղթեր ստորագրել, ավելի լավ է չփոխեք պայմանավորվածությունները։

Ամսվա վերջում պատրաստվեք հաճախակի ընտանեկան այցելությունների և տնային հավաքույթների։ Շատերը կցանկանան տեսնել ձեզ, խոսել և, հնարավոր է, նույնիսկ լուծել որոշ կարևոր հարցեր։ Կազմեք ժամանակացույց և հստակ կառավարեք ձեր ժամանակը, հակառակ դեպքում ուրիշները կսպառեն ձեր ողջ էներգիան, որը ձեզ ավելի ուշ պետք կգա։

• Բարենպաստ օրերը՝ 8, 11, 19, 21, 22
• Անբարենպաստ օրերը՝ 4, 13, 17, 26

Ջրհոս

Դեկտեմբերին Ջրհոսները կվայելեն իրենց տարվա աշխատանքի պտուղները: Ամսվա սկզբին կունենաք կյանքի կարևոր վերլուծություն, որը կօգնի ձեզ որոշել, թե ուր գնալ հաջորդիվ: Այս ընթացքում հատկապես կենտրոնացած եղեք և մի շեղվեք ձեր շուրջ ձևավորված աղմուկից:

Դեկտեմբերի 8-12-ը դուք պետք է զգույշ լինեք ղեկին և ուշադիր՝ փաստաթղթեր ստորագրելիս: Սա աննշան, բայց նյարդայնացնող մանրուք է, որը կարող է ձեզ շեղել ձեր ռիթմից:

Ամսվա երկրորդ կեսին պարզություն կգա. սիրելիները վերջապես կկիսվեն իրենց ծրագրերով Նոր տարվա տոների հետ կապված, իսկ ձեր ղեկավարը կհայտարարի, թե արդյոք ձեզ կպարգևատրի՞: Քանի որ ձեր ծրագրերում պարզություն կմտնի՝ կհաստատվի հանգստության զգացում: Դուք ավելի շատ ժամանակ կանցկացնեք տանը՝ վայելելով տոնական տրամադրությունը:

• Բարենպաստ օրերը՝ 1, 8, 10, 22, 29, 30
• Անբարենպաստ օրերը՝ 3, 9, 15, 18, 27, 28

Ձկներ

Դեկտեմբերին Ձկները կստանան երկար սպասված ճանաչում իրենց նվաճումների համար: Ձեզ կառաջարկվի ղեկավար պաշտոն կամ նոր աշխատանք, որն ավելի լավ կհամապատասխանի ձեր հմտություններին: Միակ խոչընդոտը կարող է լինել ձեր վերահսկողության կիրքը։

Դեկտեմբերին հաջողությունը կգտնի նրանց, ովքեր վստահել գիտեն: Թույլ տվեք, որ իրադարձությունները զարգանան ըստ նախատեսվածի, և ամեն ինչ ավելի հեշտ ու բնական կզարգանա։

Ձկների համար վերջին շաբաթը կատարյալ ժամանակ է թուլանալու և սիրելիների հետ հանգստանալու համար: Աստղերը նաև խորհուրդ են տալիս Նոր տարին նշել հանգիստ մթնոլորտում՝ միայն ձեզ հեշտությամբ հասկացող ամենամտերիմ ընկերների հետ, և խուսափել աղմկոտ երեկույթներից:

• Բարենպաստ օրերը՝ 3, 4, 8, 9, 18, 19, 23
• Անբարենպաստ օրերը՝ 6, 7, 13, 14, 17, 25:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4142 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

Ամսվա աստղագուշակ․ հոկեմբեր 2025 թ․

01.10.2025
Առաջին երկու շաբաթները կանցնեն նահանջող Պլուտոնի գերիշխանության ներքո, և դրանք մարտահրավերներով լի կլինեն։ Սակայն հոկտեմբերի երկրորդ կեսը դրական շրջադարձ կբերի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-03-2026 12:13
Սննդաբաններն ամբողջական հացահատիկից պատրաստված հացերը նպաստում են աղիքների և սրտանոթային առողջությանը՝ իրենց բարձր մանրաթելային պարունակության շնորհիվ։ Մյուս կողմից, թթխմորով հացն ավելի հեշտ է մարսվում: Մաքրված ալյուրից պատրաստված սպիտակ հացն ունի ավելի քիչ սննդարար նյութեր և կարող է արյան մեջ շաքարի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել։ Նշվում է, որ անհրաժեշտ չէ հացը բացառել սննդակարգից, այն պարզապես պետք է ուտել քիչ քանակությամբ։
10-03-2026 12:01
Ֆրանսիացի մոդել և դիզայներ Թիլան Բլոնդոն, որի մականունը մանկուց «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն» է եղել, հայտարարել է իր նշանադրության մասին: Նրա ամուսինը ֆրանսիացի դիջեյ Բեն Աթտալն է: Երեք տարեկանում նրան հայտնաբերել է լեգենդար նորաձևության դիզայներ Ժան-Պոլ Գոտիեի գործակալը Շանզ-Էլիզեում, որից հետո նա առաջին անգամ հայտնվել է ցուցադրության մեջ։ Թիլեյն Բլոնդոն չորս տարեկանում մասնակցել է Գոտիեի ցուցադրությանը, իսկ տասը տարեկանում դարձել է Vogue Paris-ում հայտնված ամենաերիտասարդ մոդելը։ Այդ ժամանակ նա արժանացել էր «աշխարհի ամենագեղեցիկ աղջկա» հեղինակավոր տիտղոսին։
10-03-2026 11:51
Բրիթնի Սփիրսը զգալի սթրես է ապրում հոր՝ Ջեյմի Սփիրսի հետ հնարավոր հաշտեցման մասին խոսակցությունների պատճառով: Աստղին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ ընտանիքի վերամիավորման թեման չափազանց զգայուն է արտիստի համար։ Երգչուհու Լոս Անջելեսի ծանոթը Page Six-ին ասել է, որ Բրիթնին պարբերաբար կապի մեջ է ընկերների և ընտանիքի անդամների հետ, սակայն հոր մասին քննարկումները անհանգստացնող են: «Նա բառացիորեն նյարդայնացած է Ջեյմիի՝ իր կյանքում կրկին հայտնվելու մտքից»,-ասել է աղբյուրը։
10-03-2026 08:00
Դժվար է հավատալ, բայց հիասքանչ Շերոն Սթոունը նշում է իր 68-ամյակը։ Նա քրտնաջան մարզվում է, կատակում է անձնական կյանքի անհաջողությունների մասին և չի վախենում խոսել տարած կաթվածի մասին։ «Այն միտքը, որ միայն երիտասարդությունն է գեղեցիկ և գրավիչ, բացարձակապես սխալ է։ Ես չեմ ուզում լինել անմահ գեղեցկուհի։ Ես ուզում եմ լինել մի կին, որը իր տարիքում որքան հնարավոր է գեղեցիկ տեսք ունենա», - ասել է աստղը։ Շարոնը սեր է փնտրում և սիրում է իր դեմքն առանց դիմահարդարման։
10-03-2026 02:41
Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Chanel-ի նոր հավաքածուն։ Ցուցադրությանը մասնակցել են Մարգո Ռոբին, Քայլի Մինոուգը, Լիլի-Ռոուզ Դեփը, Օփրա Ուինֆրին, Շառլոտ Կազիրագին, Թեյանա Թեյլորը, Օլգա Կարպուտը, Օքսանա Բոնդարենկոն, Blackpink-ի Ջենի Քիմը և այլք։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.03.2026
Դիտվել է 1182 անգամ
04.03.2026
Դիտվել է 305 անգամ
04.03.2026
Դիտվել է 296 անգամ
05.03.2026
Դիտվել է 281 անգամ
06.03.2026
Դիտվել է 262 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster