Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Հարվարդում բացահայտել են զայրույթը վերահսկելու 5 եղանակ

12.11.2025

Մի շտապեք մեղադրել ինքներդ ձեզ բացասական հույզեր զգալու համար։

Ներկայացնում ենք իսպանական Marie Claire կայքում հրապարակված հոդվածի հիմնական դրույթներն այն մասին, թե ինչպես կարելի է զայրույթն օգտագործել ձեր օգտին: Հարվարդի գիտնականները վստահ են, որ դա հնարավոր է:

Ընդունեք այն, ինչ կատարվում է

Մենք հաճախ փորձում ենք ճնշել մեր հույզերը՝ ուրիշների առջև վատ վիճակում հայտնվելուց խուսափելու համար։ Բայց եթե անօգնական եք զգում կամ ինչ-որ բան ձեզ ցավ է պատճառում, ապա դուք զայրանալու իրավունք ունեք։ Աշխատեք այն չթափել զրուցակցի վրա, այլ ընկալեք այն, թե ինչ է կատարվում ձեզ հետ։ Հարվարդի հետազոտողների կարծիքով՝ սա ձեզ թույլ կտա վերահսկողություն հաստատել իրավիճակի նկատմամբ։

Ըմբռնումով մոտեցեք

300x400

Եթե ձեր զայրույթը բխում է այլ մարդկանցից, փորձեք հասկանալ նրանց զգացմունքներն ու հույզերը. ինչ էին նրանք փորձում ձեզ ապացուցել, ինչու են այդպես վարվել կամ ինչու են արտահայտել հենց այդ տեսակետը։ Ըմբռնումը նվազեցնում է թշնամանքը և օգնում լուծել հակամարտությունը։

Կենտրոնացեք դրականի վրա

300x400

Ինչպես ըմբռնումը, այնպես էլ երախտագիտությունը կարևոր հատկանիշ է խաղաղությունը և համերաշխությունը պահպանելու համար: Ամեն օր շնորհակալություն հայտնելը ձեր կյանքում տեղի ունեցող ամեն ինչի համար կփոխի աշխարհի ձեր ընկալումը, և դժվար իրավիճակները կդառնան ավելի հեշտ կառավարելի:

Հանգստություն դրսևորեք

300x400

Սովորեք կյանքի մարտահրավերներն ընդունել արժանապատվորեն։ Կարևոր է կարողանալ հարմարվել ցանկացած հանգամանքի և դրանք դիտարկել որպես աճի հնարավորություններ, այլ ոչ թե խոչընդոտներ։

Զայրույթն ուղղորդեք անհրաժեշտ ուղղությամբ

 300x400

Հետազոտությունները ցույց են տվել, որ զայրույթը կարելի է օգտագործվել ի նպաստ. այս վիճակում գտնվող մարդիկ նպատակադրվում են դեպի հաջողությունը և հավատում, որ արդյունքի կհասնեն։ Զայրույթը կարող է նաև օգնել ձեզ ավելի վստահ զգալ և գիտակցել ձեր ներուժը։ Օգտագործեք այս հնարավորությունը ինքներդ ձեզ բացահայտելու համար։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2827 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1240 անգամ
21.10.2026
Դիտվել է 391 անգամ
20.10.2026
Դիտվել է 368 անգամ
22.10.2026
Դիտվել է 268 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster