Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

5 հարց, որ պետք է ինքներդ ձեզ տաք բաժանումից հետո

23.10.2025

Երբեմն բաժանումը ողբերգություն չէ, այլ թեթևացում։ Բոլոր դեպքերում դա փորձառություն է։ Նույնիսկ եթե ամեն ինչ այդքան էլ վատ չէր, նախկինի հետ ձեր պատմությունը սկզբից մինչև վերջ վերլուծելը կարող է բացահայտել նախազգուշական նշաններ և սխալներ, որոնցից կարելի էր խուսափել։

Տառապելու, լավ ժամանակները հիշելու և նախկինին վերադարձնելու փորձերի փոխարեն, փորձեք ինքնավերլուծություն կատարել և անկեղծորեն պատասխանել հոգեբաների կողմից առաջարկվող այս հարցերին:

Դրանք կօգնեն ձեզ հասկանալ ինքներդ ձեզ և ձեր զգացմունքները, և ամենակարևորը՝ խուսափել ապագայում սխալներ թույլ տալուց:

1. Ես ցավ եմ զգում կոտրված սրտի՞, թե վիրավորված ինքնասիրության պատճառով։

Երբեմն բաժանման ցավը բոլորովին սիրո մասին չէ։ Այն մերժման, ինքնագնահատականին հասցված հարվածի, զայրացած ներքին ձայնի մասին է. «Ինչպե՞ս կարող էր նա ինձ թողնել»։

Եվ հաճախ դուք ուզում եք տղամարդուն վերադարձնել ոչ թե որովհետև սիրում եք նրան, այլ որպեսզի ինքներդ ձեզ (և նրան) ապացուցեք, որ դեռ արժանի եք հարաբերությունների: Բայց ավելի լավ է կանգ առնել և անկեղծորեն հարցնել ինքներդ ձեզ. «Արդյոք ինձ պե՞տք է մեկը, ով ստիպված է եղել լքել ինձ, որպեսզի ես վերջապես կարողանամ գնահատել ինձ»:

Բաժանումները պատահական չեն։ Նույնիսկ եթե դրանք անսպասելի են թվում, գրեթե միշտ դրանցում տրամաբանություն կա։

Դուք կարող է պարզապես անտեսել եք նախազգուշացնող նշանները, հարթել իրավիճակը և աչք փակել։ Հետո գալիս է անջրպետը, մի փոքր միայնակ ժամանակ, և պատկերն ամբողջանում է. ոչ թե դուք էիք անկատար, այլ չափազանց երկար ժամանակ էիք ծախսել՝ փորձելով տեղավորվել ուրիշների սպասումների կաղապարի մեջ։

2. Արդյո՞ք ես իսկապես սիրում էի նրան, թե՞ պարզապես ուզում էի ինչ–որ մեկի հետ լինել։

Ձեր զգացմունքները հասկանալը կարող է ավելի դժվար լինել, քան թվում է։ Հարաբերությունների ցանկությունը կարող է այնքան ուժեղ լինել, որ դուք շփոթեք սերը կապվածության հետ, հրապուրանքը՝ կայունության կարիքի հետ, իսկ հոգատարությունը՝ փոխկախվածության հետ։ Սա հատկապես ճիշտ է, եթե գործ ունենք ձեր առաջին կամ հատկապես կարևոր հարաբերության հետ։ Նման դեպքերում հեշտ է խճճվել զուգընկերոջը պահելու պայքարի մեջ, նույնիսկ, եթե ամեն ինչ վաղուց արդեն քանդվել է։

Երբեմն հարաբերությունները ձգձգվում են ոչ թե այն պատճառով, որ դուք երջանիկ եք, այլ որովհետև վախենում եք միայնությունից։ Կամ որովհետև մտքում ձեր զույգը կատարյալ է թվում։ Եվ այդ դեպքում դուք պետք է ինքներդ ձեզ հարցնեք. «Ես պայքարում էի սիրո՞, թե՞ իմ ստեղծած պատրանքի համար»։

Երբ կոնֆլիկտները կրկնվում են, շահերը բախվում են, և արժեքները դառնում են վիճելի, «բայց ես սիրում եմ նրան» կարգի ոչ մի արտահայտություն չի կարող փրկել հարաբերությունները։ Նման հարաբերությունները առաջընթացի մասին չեն, այլ գոյատևման։ Եվ իմաստ չունի վերադառնալ այնտեղ, որտեղ սերն ավելի շատ անվերջ դրամայի է նման։

3. Կարո՞ղ էի այս մարդուն վստահել իմ երեխային։

300x400

Այս հարցը տալու համար պարտադիր չէ, որ այդ պահին երեխաներ ունենաք։ Այն լակմուսի թուղթ է. սա այն զուգընկերն է, որի հետ դուք կիսել եք ոչ միայն հարմարավետ երեկոներ, այլև պատասխանատվություն, հոգատարություն և որոշումներ։ Պատրա՞ստ եք վստահել նրան իսկապես կարևոր մի բան։ Եթե դուք ժամադրությունների ժամանակ մշտապես վճարել եք ձեր երկու համար, իսկ նա միշտ «մոռացել է իր քարտը», ապա, հնարավոր է, խնդիրը ոչ թե անուշադրության մեջ է, այլ կյանքի նկատմամբ մոտեցման։

Փողի հետ կապված անպատասխանատվությունը նախազգուշացնող նշան է։ Հատկապես, եթե մարդը ապրում է ներկայով, չի կարողանում պլանավորել և իմաստ չի տեսնում խնայելու մեջ։ Որովհետև նույնիսկ խաղաղ և կայուն աշխարհում նա չի կարողանա վերահսկել իրեն. ի՞նչ կլինի, երբ հորիզոնում հայտնվեն երեխաներ, հիփոթեք և անքուն գիշերներ։ Ֆինանսական հասունությունը միայն բանկային հաշիվների մասին չէ։ Այն մեծահասակ լինելու կարողության մասին է՝ բառի ամբողջական իմաստով։

4. Արդյո՞ք այս հարաբերություններում ես իսկապես ինքս էի, թե՞ անընդհատ խաղում էի ուրիշի դերը։

Սերը պետք է լինի ազատ, այլ ոչ թե պարտադրված։ Երբ ամեն ինչ լավ է ընթանում, հարաբերությունները հեշտությամբ սահում են. զրույցները հոսում են, ձևավորվում են սովորություններ, կյանքը միասին է կառուցվում։ Բայց եթե ամեն առավոտ արթնանում եք՝ մտածելով. «Ի՞նչն է այսօր սխալ ընթանալու», ժամանակն է վերանայել այն, ինչին սկզբում կառչել էիք։

Երբեմն մենք չենք նկատում, թե ինչպես ենք կորցնում մեզ՝ փորձելով արդարացնել ուրիշների սպասումները։
Մենք ճնշում ենք մեր ցանկությունները, խլացնում զգացմունքները, խուսափում հակամարտություններից՝ հանգսության պատրանքը պահպանելու համար։ Բայց իսկական մտերմությունը սկսվում է այն ժամանակ, երբ դուք կարող եք խոցելի լինել և չվախենալ, որ ձեզ սխալ կհասկանան։ Եթե նկատել եք, որ հարաբերություններում դառնում եք ձեր այնպիսի տարբերակը, որը ձեզ դուր չի գալիս, ապա դա սեր չէր, այլ ինքնաոչնչացմանը սահմանակից փոխզիջում։

Զուգընկերը, որի հետ դուք չեք կարող ազատ «շնչել», դժվար թե ապագայում դառնա մեկը, ում հետ կարելի կլինի ինչ-որ բան կառուցել։

5. Նա՞ ձեր երազանքի զուգընկերն էր, թե՞ փոխզիջում։

300x400

Այստեղ կարևոր է դաժանորեն անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ. արդյո՞ք ձեր նախկինն իսկապես համապատասխանում էր այն չափանիշներին, որոնք դուք կարևոր եք համարում զուգընկերոջ մեջ։ Թե՞ դուք այդքան շատ բան անտեսում էիք պարզապես միայնակ չմնալու համար։ Հույս ունենալ, որ ինչ-որ մեկը ժամանակի ընթացքում կփոխվի, նման է կոշիկներ գնելուն, որոնց չափսը չի համապատասխանում ձեզ, մտածելով, որ դրանք կձգվեն։ Կարող են և ձգվել, բայց յուրաքանչյուր քայլը ցավոտ կլինի։

Եթե դուք հարաբերությունների մեջ եք մտել «սա էլ վատ չէ» մտածելակերպով, մի զարմացեք, եթե հանկարծակի նյարդայնանաք կամ դժգոհ լինեք։ Չափանիշները քմահաճույքներ կամ փայլուն ամսագրից վերցված ցուցակներ չեն։ Դրանք ձեր հիմնասյուներն են։ Եվ եթե ձեր զուգընկերը չի կիսել ձեր արժեքները, չի աջակցել ձեզ կարևոր պահերին, չի ոգեշնչել ձեզ, այլ, ընդհակառակը, ձեզ ներքև է քաշել, ապա բաժանումը կորուստ չէ, այլ թեթևացում։

Ինչու պետք չէ կառչել հարաբերություններից

Բաժանումից հետո հարաբերությունները «շտկելու» ցանկությունը նորմալ է, հատկապես, եթե հարաբերությունները երկար են եղել, և հիշողությունները՝ ջերմ։ Բայց եթե վեճերը քրոնիկ են դարձել, աջակցությունն անհետացել է, և դուք ավելի ու ավելի միայնակ եք զգում, նախկին զուգընկերոջը վերադարձնելու փորձերն անշուշտ անհեռանկար են։ Ավելի լավ է կենտրոնանաք ինքներդ ձեզ և ձեր ինքնակատարելագործման վրա, որպեսզի հաջորդ անգամ նույն սխալները չկրկնեք և ներդաշնակ ու առողջ հարաբերություններ կառուցեք ձեր նոր զուգընկերոջ հետ։

Փորձեք ոչ միայն հիշել, թե որքան լավ էր ձեր նախկինի հետ, այլև հասկանալ, թե ինչու այն ավարտվեց։ Անկեղծորեն ինքներդ ձեզ հարցեր տալը դաժանության դրսևորում չէ, այլ ինքնասիրությանն ուղղված քայլ։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 899 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ուզում եք վերամիավորվել նախկինի հե՞տ․ նախ պատասխանեք այս հարցերին

05.12.2025
Հոգեբանները նրանց, ովքեր ցանկանում են վերականգնել հարաբերությունները, առաջարկում են նախ անկեղծորեն պատասխանել հիմնարար հարցերի՝ հասկանալու համար, թե ինչ է պետք փոխել, որպեսզի այս անգամ ամեն ինչ ստացվի։

Ինչպես դառնալ հաջողակ կին

06.11.2025
Երբևէ նայե՞լ եք ուժեղ, համարձակ կնոջ և մտածել, թե ինչպես է նա հասել այդ ամենին։

5 հարց, որ պետք է ինքներդ ձեզ տաք բաժանումից հետո

23.10.2025
Նույնիսկ եթե ամեն ինչ այդքան էլ վատ չէր, նախկինի հետ ձեր պատմությունը սկզբից մինչև վերջ վերլուծելը կարող է բացահայտել նախազգուշական նշաններ և սխալներ, որոնցից կարելի էր խուսափել։

7 նշան, որ ձեր նոր ծանոթը հարմար է լուրջ հարաբերությունների համար

11.09.2025
Անկախ ձեր ծանոթության եղանակից, հետևյալ կետերում համընկնումները ցույց են տալիս, որ կարող եք ավելի լուրջ հարաբերությունների հույս ունենալ, քան փոքրիկ ռոմանտիկ արկածախնդրությունն է։

Աղքատ մարդկանց 5 սովորություն, որոնցից պետք է ազատվել

14.08.2025
Եթե վերլուծեք սովորությունները, կարող եք պարզել, որ դրանցից մի քանիսը անմիջականորեն ազդում են ձեր ֆինանսական վիճակի վրա։

Կենդանակերպի այս նշանները օգոստոսին սիրո մեջ առաջընթաց կզգան

30.07.2025
2025 թվականի օգոստոսյան աստղագուշակը կենդանակերպի մի քանի նշանների համար խոստանում է ռոմանտիկ նորություններ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-12-2025 11:19
«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի աստղ 69-ամյա Քիմ Քեթրոլն ամուսնացել է իր 55-ամյա ընկերոջ՝ Ռասել Թոմասի հետ՝ ինը տարվա համատեղ կյանքից հետո: Նորապսակները դեկտեմբերի 4-ին Լոնդոնի Հին քաղաքապետարանում կազմակերպել են համեստ հարսանիք՝ շրջապատված 12 մտերիմ ընկերներով և ընտանիքի անդամներով:
05-12-2025 11:10
«Շանելը» իր ամենամյա Métiers d’Art ցուցադրության համար ընտրել էր մի վայր, որը քիչ կապ ունի նորաձևության տների կամ բարձր նորաձևության արվեստանոցների հետ. այս տարի պոդիումը տեղադրվել է Մանհեթենի լքված Բաուերի մետրոյի կայարանի ներսում։ Կայարանն ամբողջությամբ վերափոխվել է։ Ժանգոտած պատերի և գրաֆիտիի փոխարեն եղել են թարմ տերակոտե ներկեր, տաք լուսավորություն, ոճավորված թերթերի կրպակ, վինտաժային պտտվող դարպասներ և դասական նարնջագույն նստարանների շարքեր։ Մոդելները ժամանել են իրական գնացքով՝ դուրս գալով վագոններից և քայլելով պոդիումով:
05-12-2025 11:07
UCLA Health-ի հետազոտողները պարզել են, որ ամուր սոցիալական կապերը, մասնավորապես՝ հուզականորեն աջակցող ամուսնությունները, կարող են նվազեցնել ճարպակալման վտանգը՝ ազդելով ուղեղի և աղիների միջև նուրբ փոխազդեցությունների վրա։ Հեղինակներն ընդգծում են, որ խոսքը ոչ թե սոսկ ամուսնության մասին է՝ իբրև միակ գործոն, այլ սոցիալական կապերի որակի և կայունության մասին։
05-12-2025 01:23
Քիմ Քարդաշյանը, ում կողոպտել էին 2016 թվականին Փարիզի նորաձևության շաբաթվա ժամանակ, խոստովանել է, որ իր նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, կարծում է, որ միջադեպը բեմադրված է եղել։ Քարդաշյանը խոստովանել է, որ կողոպուտը իր կյանքի ամենասարսափելի փորձառություններից մեկն էր. «Պատկերացնել է պետք, որ ինձ այդքան մտերիմ մեկը չի հավատում ինձ։ Չնայած նա պետք է իմանա, թե որքան է սա փոխել իմ կյանքը։ Դա ինձ անհավատալիորեն ցավ պատճառեց։ Եվ հետո, վերջապես, դատավարությունից հետո, ես մտածեցի. «Տեսեք, դա ճիշտ էր»»։
05-12-2025 00:27
Պարզվել է, թե ինչպես է 33-ամյա Մայլին արձագանքել իր և 27-ամյա ընկերոջ՝ Մաքս Մորանդոյի նշանադրությանը։ Աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրը People-ին ասել է. «Մայլին շատ է ոգևորված նշանադրությամբ», - ասել է աղբյուրը։ Վերջինիս խոսքով՝ Սայրուսը ցանկանում է իրենց հարաբերությունները հասցնել հաջորդ մակարդակի։ Սակայն նա չի ցանկացել հրապարակայնորեն հայտարարել նշանադրության մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.12.2025
Դիտվել է 1935 անգամ
05.12.2025
Դիտվել է 270 անգամ
04.12.2025
Դիտվել է 214 անգամ
08.12.2025
Դիտվել է 60 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster