Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 23-29-ը 2025 թ․

23.06.2025

Պայծառ և արդյունավետ շաբաթ է, բայց շատ նշաններ անձնական կյանքում խնդիրների կբախվոեն՝ բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ։ Բայց կայծեր կլինեն, պատրաստվեք։

Խոյ

Շաբաթվա առաջին կեսը Խոյերին կտա առավելագույն ուժ և էներգիա։ Երեքշաբթի մի վստահեք այն մարդկանց, որոնց վերջերս եք ճանաչում, և լսեք ձեր ինտուիցիային։ Չորեքշաբթի կարող եք վստահորեն գնալ կարևոր բանակցությունների, պայմանավորվել հատկապես բարենպաստ պայմանների շուրջ և կնքել հաջող գործարքներ։ Հինգշաբթի ձեր կողքին կարող է հայտնվել մի մարդ, ով կսկսի օգնել ձեզ ամեն ինչում։ Ուրբաթ օրը բաց մի թողեք նոր հմտություններ կամ գիտելիքներ ձեռք բերելու հնարավորությունը։ Հանգստյան օրերին ժամանակ հատկացրեք ձեր շուրջակայքը կարգավորելու և ձեր տրամադրությանը դրական լիցք հաղորդելու համար։

Ցուլ

Ցուլերն այս շաբաթ կկարողանան տպավորիչ արդյունքների հասնել, բայց ձեզ անհրաժեշտ կլինի համառություն և վճռականություն: Միանգամից բարդ գործեր մի՛ սկսեք, փորձեք ամեն ինչ մանրակրկիտ մտածել և նախապես ու առանց շտապելու ուրվագծել գործողությունների ծրագիր: Երեքշաբթին հատկապես հարմար է նոր նախագծեր սկսելու համար: Չորեքշաբթի համարձակորեն արտահայտեք ձեր ցանկություններն ու գաղափարները և փորձեք դա անել մարդկանց մեծ բազմության առջև, որպեսզի հետո ոչ ոք չյուրացնի ձեր ձեռքբերումները: Շաբաթվա երկրորդ կեսը դժվար կլինի հույզերի առումով, հնարավոր են խանդի նոպաներ, մեղքի զգացման ուժեղացում կամ գրգռվածության աճ: Դա մի՛ թափեք սիրելիների վրա:

Երկվորյակ

Երկվորյակների համար շաբաթվա առաջին կեսը հաջող կլինի, ուստի փորձեք բոլոր ամենակարևոր բաները հետաձգել այս ժամանակահատվածին: Կունենաք հատուկ ոգեշնչման և ոգևորության առատություն, որի շնորհիվ ամեն ինչ ավելի հեշտ և արագ կընթանա: Ձեր հմայքն ու համոզելու շնորհը նույնպես բարձրության վրա կլինեն, և շրջապատողները չեն կարողանա չնկատել դա: Չորեքշաբթի խորհրդի կամ օգնութան անհրաժեշտություն կզգաք ձեզ համար կարևոր մարդկանցից մեկից: Ավելի լավ է շաբաթվա երկրորդ կեսը նվիրել հանգստին կամ արձակուրդը պլանավորելուն: Հնարավոր է չափազանց դյուրագրգռություն. փորձեք արձագանքել տեղի ունեցողին առանց հույզերի:

Խեցգետին

Այս շաբաթը Խեցգետիններին կհիշեցնի, որ ամեն նոր բան լավ մոռացված հինն է։ Մի փորձեք հեղափոխություններ անել և մի ներգրավվեք ռիսկային գործունեության մեջ։ Ավելի լավ է հիմա չշփվել արկածախնդիր և չափազանց էներգետիկ մարդկանց հետ։ Կենտրոնացեք պահպանողական որոշումների վրա և խստորեն հետևեք նախկինում ուրվագծված ծրագրերին։ Երկուշաբթի փակեք աչքերը սիրելիների աննշան սխալների վրա, մի՛ վիճեք մանրուքների պատճառով։ Չորեքշաբթի հատուկ ուշադրություն դարձրեք ձեր ցանկություններին և զգացմունքներին. դրանք նվիրական կլինեն։ Շաբաթվա վերջում փորձեք գումար չվատնել, շուտով ձեզ կարող է ֆինանսական անվտանգության բարձիկ պետք գալ։

Առյուծ

Առյուծների համար ակտիվ շաբաթ է, նշանի ներկայացուցիչներին սպասվում է կենսունակության աճ: Երկուշաբթին և երեքշաբթին հիանալի օրեր են մտքերից և ծրագրերից ուղղորդված գործողությունների անցնելու համար: Այժմ սկսված վերանորոգումները կամ նախագծերը հաջողության բարձր հավանականություն ունեն: Չորեքշաբթի ժամանակ մի կորցրեք անձնական կյանքում, եթե վաղուց ցանկացել եք լուրջ զրույց ունենալ՝ սկսեք այն: Շաբաթվա երկրորդ կեսին համարձակորեն խզեք տհաճ կապերը, մաքրեք ձեր հեռախոսի կոնտակտների ցանկը: Տեղ ազատեք հրաշալի իրադարձությունների և նոր ծանոթությունների համար: Հանգստյան օրերին փորձեք խուսափել հակամարտություններից, եթե հնարավոր է, և ձեր ձայնը մի բարձրացրեք սիրելիների վրա:

Կույս

Շաբաթվա սկիզբը կարող է որոշակի դժվարություններ բերել Կույսերի համար, բայց եթե չհանձնվեք և չտրվեք ինքնախղճահարությանը, ապա ամեն ինչ հաջողությամբ կհաղթահարեք։ Չորեքշաբթի մի տրվեք զգացմունքներին և որևէ պատճառով ուրիշների հետ կոնֆլիկտների մեջ մի մտեք։ Հինգշաբթի հնարավոր են որոշ ֆինանսական դժվարություններ։ Ուրբաթ օրը նպատակահարմար կլինի բժշկության հետ կապված ամեն ինչ՝ թեստերի հանձնում, բժիշկների այցեություն։ Շաբաթվա վերջում հնարավորություն կլինի օգտակար կապեր հաստատել և վերականգնել խզված հարաբերությունները ձեզ համար կարևոր մարդկանց հետ։ Անձնական կյանքում զերծ մնացեք կարևոր որոշումներ կայացնելուց, հիմա փոփոխությունների լավագույն ժամանակը չէ։

Կշեռք

Առաջիկա շաբաթը բարենպաստ է ցանկացած նորի համար: Հնարավորության դեպքում փոխեք միջավայրը, փնտրեք ձեր ճաշակով նոր գործունեության ոլորտներ, հասեք զուգընկերոջ հետ հարաբերությունների նոր մակարդակի: Ժամանակը մի վատնեք դատարկ ֆանտազիաների վրա և ավելի շատ գործեք իրական աշխարհում: Չորեքշաբթի զգույշ եղեք թիմում չարամիտ մարդկանցից, փորձեք ժամանակին տեսնել մանիպուլյացիաները և չդառնալ դրանց զոհը: Ուրբաթ օրը վերանայեք ձեր վարքագիծը և մտածեք այն մասին, թե ինչ է պետք փոխել՝ նպատակներին ավելի արագ հասնելու համար: Հանգստյան օրերը բարենպաստ են ձեր կերպարը փոխելու, գեղեցկության սրահներ կամ ատամնաբույժի մոտ այցելելու համար:

Կարիճ

Այս շաբաթ ամեն ինչ կարող է կանգ առնել, և ձեր տրամադրությունը կարող է անկում ապրել առանց որևէ ակնհայտ պատճառի: Պատասխանը կամ որոշումը, որին այդքան երկար եք սպասել, կարող է ուշանալ, իսկ անձնական կյանքը կարող է լճացման մեջ հայտնվել: Ամեն ինչին վերաբերվեք փիլիսոփայորեն: Առայժմ հոգ տարեք առօրյա գործերի մասին, վերանայեք ձեր ցանկություններն ու նպատակները՝ դրանք արդիական դարձնելու համար: Դրանց հասնելու ճանապարհը չպետք է չափազանց փշոտ և դժվար լինի: Չորեքշաբթի օգտակար է դադար առնել՝ գնալ մերսման կամ զբոսանքի: Ուրբաթ օրը հնարավորություն կունենաք ամրապնդելու ձեր կապը մտերիմ մեկի հետ՝ լիարժեք օգտվեք դրանից:

Աղեղնավոր

Շաբաթվա առաջին կեսը Աղեղնավորին կբերի մի շարք հաջողակ և խոստումնալից հնարավորություններ: Կարողացեք տեսնել դրանք, բաց մի թողեք ճիշտ հնարավորությունները: Շաբաթվա երկրորդ կեսն անսպասելի հուզական ազդակների ժամանակաշրջան է, մի ամաչեք դրանցից և համարձակորեն ուրիշների հետ կիսվեք ձեր ոգևորությամբ: Չորեքշաբթի կկարողանաք մեռյալ կետից դուրս բերել երկարատև չլուծված գործերը: Հինգշաբթի ձեր գրավչության աճը կօգնի լուծել մի շարք խնդիրներ կամ գրավել հետաքրքիր ծանոթություն: Ուրբաթ կկարողանաք լավ շահույթ ստանալ, բայց անհրաժեշտ կլինի առավելագույն ջանքեր գործադրել: Շաբաթ օրը հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Այծեղջյուր

Աստղերը զգուշացնում են, որ շաբաթվա առաջին կեսին Այծեղջյուրները չպետք է շատախոսեն և բացահայտեն իրենց գաղտնիքները: Սակայն երկրորդ կեսը կատարյալ է շփման համար: Դուք կկարողանաք համոզել և ցանկացած մեկին գրավել ձեր կողմը: Բայց եղեք դիվանագիտ և քաղաքավարի: Երեքշաբթի կարող եք լավ լուրեր ստանալ, որոնց երկար ժամանակ եք սպասել: Չորեքշաբթի ստիպված կլինեք փոխզիջումային լուծում փնտրել ինքներդ ձեզ և սիրելիի հետ: Հինգշաբթին կատարյալ է կենսական հարցեր լուծելու համար, որոնցից վաղուց խուսափել եք: Ուրբաթ օրը մի վախեցեք միաժամանակ շատ բաներ անել, դուք կհաջողեք:

Ջրհոս

Շաբաթը Ջրհոսների համար կարող է դժվար լինել: Ձեր չափազանց հպարտությունն ու հավակնությունները կարող են հանգեցնել թիմում կոնֆլիկտների և որոշակի խոչընդոտներ ստեղծել ձեր գործնական նախագծերի համար: Խուսափեք շտապ որոշումներ կայացնելուց. դրանք կարող են հանգեցնել ֆինանսական կորուստների: Ձեր ուշադրությունն ու ժամանակը կենտրոնացրեք առօրյա և ընթացիկ գործերի վրա, որոնք կարող եք ինքնուրույն անել: Հինգշաբթի կարգի բերեք ձեր փաստաթղթերը և ուղղեք սխալները: Շաբաթվա երկրորդ կեսին ավելի լավ է նվազեցնել ակտիվությունը և հանդիպման հրավերներ չընդունել: Շաբաթ օրը հնարավոր են անհամաձայնություններ հարազատների հետ, մի պնդեք ձեր սեփական կարծիքը:

Ձկներ

Այս շաբաթը բավականին հաջողակ կլինի Ձկների համար: Երկուշաբթին և երեքշաբթին հարմար են այն գործերն ավարտելու համար, որոնց վրա այդքան երկար աշխատել եք: Հավանականություն կա, որ չեք կարողանա ամեն ինչ կատարյալ անել, բայց միևնույն է, լավ արդյունքներ կստանաք: Չորեքշաբթի մի շտապեք, հատկապես՝ օրվա առաջին կեսին. կա սխալ թույլ տալու վտանգ: Հինգշաբթի կկարողանաք վերահսկել տեղի ունեցողը և համոզվել, որ ամեն ինչ ընթանում է միայն ճիշտ ուղղությամբ: Կենտրոնացեք կյանքի գործնական կողմի վրա: Շաբաթ օրը մի կողմ դրեք բոլոր կարևոր հարցերը. աստղերը խորհուրդ են տալիս լավ հանգստանալ:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4095 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 16-22-ը 2026 թ․

16.03.2026
Մերկուրիի հետադարձ շարժումը մեզ ընդմիշտ կլքի ուրբաթ, իսկ շաբաթ օրվանից սկսած՝ հանգստանալու ժամանակն է։ Բայց ոչ բոլորի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 9-15-ը 2026 թ․

09.03.2026
Մերկուրիի հետադարձ շարժման վերջին լիարժեք շաբաթն է։ Այս մոլորակը կյանքի բազմաթիվ ոլորտներում դանդաղեցնում է գործընթացները, և այժմ այն առանձնահատուկ դաժանությամբ կստանձնի դերը։ Այս կամ այն չափով շաբաթը դժվար կլինի բոլորի համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-04-2026 12:07
58-ամյա Նիկոլ Քիդմանը և 61-ամյա Սանդրա Բուլոքը միասին հայտնվել են «Գործնական մոգություն 2» ֆիլմի պրեմիերային, որը թողարկվում է օրիգինալ ֆիլմից 28 տարի անց։ Շնորհանդեսը տեղի է ունեցել Լաս Վեգասի CinemaCon փառատոնում։ «Գործնական մոգություն» ֆիլմի շարունակության պրեմիերան նախատեսված է 2026 թվականի սեպտեմբերի 11-ին։ Դերասանուհիները կվերադառնան իրենց կերպարներին, և պատմությունը կծավալվի 25 տարի անց՝ ուսումնասիրելով կախարդների նոր սերունդը և նրանց պայքարը մութ ուժերի դեմ։
15-04-2026 11:53
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը պրոֆեսիոնալ ռինգում իր երրորդ մենամարտը կանցկացնի մայիսի 1-ին: Անիi հաջորդ մենամարտը նորից կկայանա Երևանում, իսկ մրցակիցը համաշխարհային վարկանիշային աղյուսակի 14-րդ համար Ռեհեմա Մադուդոն է:  Անի Հովսեփյանը կանանց հավաքականի միակ անդամն է այս պահին պրոֆեսիոնալ ռինգում ու անկախ Հայաստանի միակ Եվրոպայի չեմպիոնը կանանց բռնցքամարտում:
15-04-2026 07:18
Ապրիլի 15-ին Ալլա Պուգաչովան նշում է իր 77-ամյակը և այդ օրը երգչուհին կանցկացնի սիրելիների շրջապատում։ Նրա հետ են երեխաները՝ Լիզան և Հարրին, ինչպես նաև ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը։
15-04-2026 02:11
Հեյլի Բիբերը հայտնվել է Interview ամսագրի նոր համարի շապիկին։ Ազդեցիկ անձը և Ջասթին Բիբերի կինը լուսանկարվել են Saint Laurent, Hermès, Alexander McQueen, Dior և Chloé ապրանքանիշերի հագուստներով։ Հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է սովորել հանգիստ հաղթահարել առցանց ատելությունը և խոսել է մայրության մասին։
14-04-2026 10:38
56-ամյա Լորեն Սանչեսը հայտարարել է, որ երեխա է ուզում իր 61-ամյա ամուսնու՝ միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հետ։ The New York Times-ին տված հարցազրույցում Սանչեսն ասել է, որ սիրում է երեխաներին և ուզում է երեխա ունենալ Ջեֆ Բեզոսից. «Ես վաղը ևս մեկ երեխա կունենայի»։ Այս խոստովանությունից հետո Լորենը նույնիսկ ստիպված էր զանգահարել թերթի լրագրողին՝ հաստատելու համար, որ ներկայումս հղի չէ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 614 անգամ
09.04.2026
Դիտվել է 308 անգամ
10.04.2026
Դիտվել է 272 անգամ
14.04.2026
Դիտվել է 174 անգամ
15.04.2026
Դիտվել է 135 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster