Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Ելակով թխվածքաբլիթներ

22.05.2025

Նուրբ, փափուկ, չափավոր քաղցր և փխրուն ելակով թխվածքաբլիթներն ախորժելի տնական քաղցրավենիք են։

Խմորը հունցվում է հեշտությամբ և արագ։ Ելակի կտորները թխելու ընթացքում մի փոքր փափկում են և հյութալիություն հաղորդում թխվածքաբլիթներին։



Բաղադրիչները․

– Ելակ՝ 200 գ
– Կարագ՝ 80 գ
– Շաքարավազ՝ 70 գ
– Ձու՝ 1 հատ
– Ալյուր՝ 160 գ + խմորի հետ աշխատելու համար
– Փխրեցուցիչ՝ 1 թեյի գդալ
– Եգիպտացորենի օսլա՝ 25 գ
– Շաքարի փոշի (մատուցման համար)՝ 1 ճաշի գդալ։

Պատրաստման եղանակը

Նախապատրաստեք բաղադրիչները։ Նախապես սառնարանից հանեք կարագը, որպեսզի այն փափկի սենյակային ջերմաստիճանում։ Ավելի լավ է օգտագործել մի փոքր պինդ ելակ։

600x400

Փափուկ կարագը դրեք ամանի մեջ և վրան ավելացրեք շաքարավազ։

600x400

Մոտ 3-5 րոպե խառնիչով հարեք։

600x400

Հարած խառնուրդին ավելացրեք ձուն։

600x400

Կրկին հարեք, մինչև ձուն միաձուլվի մյուս բաղադրիչների հետ։

600x400

Մաս–մաս ավելացրեք մաղած ալյուրը և փխրեցուցիչը։

600x400

Խառնեք մինչև համասեռ դառնալը։

600x400

Միացրեք ջեռոցը նախապես մինչև 180 աստիճան տաքացնելու համար։ Լվացեք ելակները, չորացրեք թղթե սրբիչով և կտրատեք մեծ կտորների։

600x400

Ելակի վրա ցանեք օսլան։

600x400

Զգուշորեն խառնեք, մինչև օսլան ծածկի բոլոր կտորները։

600x400

Ելակները լցրեք խմորով ամանի մեջ։

600x400

Ելակը խառնեք խմորի հետ։

600x400

Խմորից պոկեք փոքր կտորներ և գնդիկներ պատրաստեք։ Անհրաժեշտության դեպքում, կարող եք ձեռքերին թեթևակի ալյուր ցանել, որպեսզի խմորի հետ աշխատանքը հեշտ լինի։ Գնդիկները տեղադրեք խոհանոցային թղթով պատված թխման սկուտեղի վրա:

600x400

Թխվածքաբլիթները թխում ենք 20 րոպե՝ նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

600x400

Թողեք, որ պատրաստի թխվածքաբլիթները մի փոքր սառչեն։

600x400

Թխվածքաբլիթները դասավորեք ափսեի մեջ։

600x400

Ցանկության դեպքում թխվածքաբլիթների վրա կարող եք ցանել շաքարի փոշի։

600x400

Բարի ախորժակ։

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4266 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Կարտոֆիլով և պանրով օմլետ

12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։

Լոբի վրացական բաղադրատոմսով

13.02.2026
Առաջարկում ենք լոբու վրացական բաղադրատոմս, որը պատրաստվում է չորացրած հատիկներով և ընկույզով՝ համեմված սոխով, սխտորով և համեմունքներով:

Տիրամիսուի վիրուսային բաղադրատոմս, որը գրավել է բոլորին. ընդամենը 2 բաղադրիչ և հաշված րոպեներ

22.01.2026
Համեղը պարտադիր չէ, որ երկար ժամանակ պահանջի։ Այսօր ձեզ կներկայացնենք, թե ինչպես պատրաստել թրենդային Lotus Biscoff Dessert։

Շերտավոր աղցան «Նրբություն». համահունչ տոնական սեղանին

11.12.2025
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է, քանի որ շերտերը կազմված են ոչ թե մեկ, այլ երկուական բաղադրիչներից։ Միավորվելով դրանք ստեղծում են անհավանական հաճելի համային համադրություն։

Ինչպես պատրաստել համեղ նախուտեստներ դդմից

22.10.2025
Աշուն է, ինչը նշանակում է, որ շուկայում հայտնվում են դդումներ: Առաջարկում ենք դրանցից պատրաստել համեղ քաղցրավենիքներ, որոնք անպայման կուրախացնեն ձեզ ցուրտ երեկոներին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 737 անգամ
24.04.2026
Դիտվել է 231 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster