Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 5-11-ը 2025 թ․

05.05.2025

Աստղերը ասում են, որ ամսվա սկիզբը բարենպաստ կլինի գրեթե բոլորի համար։ Ո՞վ կլուծի կարևոր ֆինանսական հարցերը, և ո՞վ կկարողանա աշխատավարձի բարձրացում խնդրել։ Այս մասին ձեզ կհուշի մայիսի 5-11-ի շաբաթվա աստղագուշակը։

Խոյ

Այս շաբաթ Խոյի նշանի ներկայացուցիչների համար ամեն ինչ կարող է շատ դանդաղ և դժվար ընթանալ. մի թողեք, որ սա ձեզ կանգնեցնի։ Մի՛ հրաժարվեք ձեր մտադրություններից և շարունակեք հետևել ձեր ուղուն։ Երկուշաբթի ժամանակ հատկացրեք ձեր նպատակների ու ծրագրերը վերանայելուն՝ համոզվելու համար, որ դրանք դեռևս արդիական են։ Երեքշաբթին և հինգշաբթին բարենպաստ են ֆիզիկական ակտիվության համար՝ որքան հնարավոր է շատ շարժվեք։ Չորեքշաբթի և ուրբաթ օրերը բարենպաստ են տնային գործերի, կարգավորելու և ավելորդ իրերը մաքրելու համար։ Շաբաթ և կիրակի օրերին հատկապես ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ՝ մի չարաշահեք կծու սնունդը և ալկոհոլը։

Ցուլ

Այս շաբաթ Ցուլերը պետք է հատուկ զգուշություն ցուցաբերեն դրական էներգիա կուտակելու և պահպանելու համար։ Փնտրեք ոգեշնչման աղբյուրներ և ավելի մոտ եղեք այն մարդկանց, ովքեր սիրում են ձեզ անկեղծորեն և անձնուրաց։ Ձեր ներքին հուզական վիճակն ավելի հավասարակշռված կդառնա, եթե շաբաթվա առաջին կեսին չշտապեք բոլոր գործերը միանգամից կատարել։ Չորեքշաբթի օրը կարող են լավ լուրեր կամ անսպասելի շահույթներ լինել։ Շաբաթվա երկրորդ կեսին կարող են տհաճ լուրեր տարածվել ձեր մասին․ ձևացրեք, թե ձեզ համար միևնույն է, և ամեն ինչ ինքնուրույն կլուծվի։ Շաբաթը լավ օր է գնումների համար։

Երկվորյակ

Այս շաբաթ աստղերը խորհուրդ են տալիս Երկվորյակներին առավելագույնս հոգ տանել իրենց, իրենց ուժիերի և լավ տրամադրության մասին, ինչպես նաև խուսափել բացասական մտածողություն ունեցող մարդկանցից։ Հնարավոր է որոշակի կոպտություն և խոչընդոտներ լինեն շրջապատի կողմից, բայց դուք քայլ առ քայլ կհաղթահարեք բոլոր խնդիրները, և ամեն ինչ կստացվի։ Երեքշաբթի դուք հիանալի հնարավորություն կունենաք ինչ-որ նոր բան սովորելու։ Չորեքշաբթին իդեալական է նոր նպատակներ դնելու և պլանավորելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսին դուք հիանալի հնարավորություն կունենաք կարգի բերելու ձեր անձնական կյանքը. նշանի միայնակ ներկայացուցիչները կունենան ճակատագրական հանդիպում, իսկ ամուսնացածները կկարողանան լուծել իրենց երկրորդ կեսի հետ կուտակված բոլոր կոնֆլիկտները։

Խեցգետին

Խեցգետինները լավ շաբաթ կունենան. աստղերը ձեզ մեծ էներգիա կհաղորդեն՝ շարունակելու համար արդեն սկսած աշխատանքը։ Կենտրոնացրեք ձեր ջանքերը մեկ խնդրի վրա՝ ամենակարևորի և խոստումնալիցի։ Ուշադրություն մի դարձրեք ձեր շուրջը տեղի ունեցող մանր անհարթություններին և կոնֆլիկտներին։ Երեքշաբթի ձեզ սպասվում է հաջող ժամադրություն, իսկ չորեքշաբթի՝ անսպասելի շահույթ։ Հինգշաբթի օրն ամեն ինչ չէ, որ կընթանա ըստ պլանի, ուստի լավ կլինի նախապես պատրաստել պահեստային տարբերակներ: Ուրբաթը խոստանում է հուզականորեն պայթուցիկ լինել, զգույշ եղեք սիրելիների հետ կոնֆլիկտներից և պարտք մի տվեք։ Շաբաթվա վերջում ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը և փորձեք չչափազանցել ճարպոտ սնունդը։

Առյուծ

Առյուծները պետք է հատկապես ուշադիր լինեն իրենց նկատմամբ. այս շաբաթ ձեզ կարող են հիասթափեցնել սեփական կասկածներն ու թուլությունները։ Վերանայեք ձեր սննդակարգը և հրաժարվեք ալկոհոլից՝ թունավորման բարձր ռիսկ կա։ Որքան հնարավոր է շատ քայլեք, բայց ամենալավը քաղաքից դուրս գալն ու շրջապատը փոխելն է։ Երեքշաբթի կարգի բերեք ձեր բոլոր աշխատանքային գործերը, հակառակ դեպքում կփչացնեք առաջիկա տոները։ Չորեքշաբթի բաց մի թողեք բացվող հնարավորությունները, եթե վաղուց եք ցանկացել ինչ-որ բան փոխել ձեր կյանքում. սա ամենաբարենպաստ ժամանակն է։ Շաբաթվա երկրորդ կեսին օգնություն ցուցաբերեք այն ընկերներին և հարազատներին, ովքեր դա ակնկալում են։ Հանգստյան օրերին փորձեք խուսափել խոշոր գնումներից և այլ ծախսերից։ Լավ ժամանակ է ստեղծագործական աշխատանքով զբաղվելու համար։

Կույս

Մեծ է հավանականությունը, որ այս շաբաթ՝ Կույսերը կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը․ դուք կվերադարձնեք ձեր պարտքը կամ կստանաք անսպասելի շահույթ։ Բայց մի՛ ծախսեք ձեր ամբողջ գումարը միանգամից, փորձեք դրա մեծ մասը մի կողմ դնել հետագայի համար։ Շաբաթվա առաջին կեսին ավելի շատ ուշադրություն դարձրեք անձնական կյանքին։ Գնացեք ժամադրության կամ շփվեք ընկերների հետ։ Այս պահին ներքին փորձությունները կարող են հարթվել, և ուրիշների հետ հարաբերությունները կհասնեն ներդաշնակության: Հինգշաբթի օրը բարենպաստ է միջավայրը փոխելու և այնպիսի վայրում հայտնվելու համար, որտեղ նախկինում չեք եղել։ Շաբաթվա երկրորդ կեսին կարող են վերադառնալ նոստալգիկ հիշողություններ՝ մի տրվեք դրանց և մի վերադարձեք անցյալի մարդկանց։

Կշեռք

Այս շաբաթ Կշեռքները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն հոգու համար նոր հոբբիներ և զբաղմունքներ գտնելուն։ Ձեզ անհրաժեշտ կլինի ուժի նոր աղբյուր և լավ տրամադրություն։ Շաբաթվա առաջին կեսին հնարավոր կլինի ժամանակ դտնել անձնական կյանքի համար՝ գնացեք ժամադրության և բացահայտեք քաղաքից դուրս զբոսանքների նոր երթուղիներ ու անսովոր սրճարաններ: Շաբաթվա երկրորդ կեսին մի՛ զբաղվեք ռիսկային գործունեությամբ և մի՛ նեղվեք, եթե ամեն ինչ ըստ պլանի չընթանա՝ ամեն ինչ դեպի լավն է գնում։ Հատկապես զգույշ եղեք ճանապարհներին։

Կարիճ

Կարիճների համար առաջիկա օրերը կարող են լինել փոփոխությունների և կարևոր իրադարձությունների շրջան։ Ձեր էներգիան ճիշտ ուղղությամբ ուղղորդելու ունակությունը կբարձրանա։ Փորձեք ավելի հաճախ լինել դրական ընկերների շրջապատում և ձեր մտքերը ուրիշներից մի՛ թաքցրեք։ Առավել նպատակահարմար է զբաղվել ցանկացած գործունեությամբ, որը ուշադրությունը դեպի դուրս է շեղի։ Շաբաթվա առաջին կեսին լսեք ձեր ինտուիցիային։ Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է մտավոր գործունեության և բարդ խնդիրների լուծման համար։ Այս անգամ չեք կարողանա հանգստանալ՝ անհետաձգելի գործերը կպահանջեն ձեր ուշադրությունը։

Աղեղնավոր

Աղեղնավորների համար շաբաթը կարող է անհանգիստ և նյարդային լինել։ Լավ կլիներ, եթե մտածեիք ձեր սեփական միջոցը՝ ուշադրությունը շեղելու և հանգստանալու համար։ Գրանցվեք յոգայի կամ ուժային վարժությունների համար։ Անպայման փոխեք ձեր մելանխոլիկ տրամադրությունը դրականի։ Շաբաթվա առաջին կեսին նոր ծանոթություններ մի՛ հաստատեք. նրանց մեջ, ում ցանկանում եք ձեզ ավելի մտերմացնել, կարող են լինել խաբեբաներ կամ խարդախներ։ Բայց նոր նախագծեր սկսելու համար, հատկապես համատեղ, սա շատ բարենպաստ ժամանակ է։ Հինգշաբթին իդեալական է նոր գիտելիքներ ձեռք բերելու և նոր հմտություններ սովորելու համար։ Ուրբաթ զբաղվեք տնային գործերով, իսկ շաբաթ օրը, ընդհակառակը, փորձեք չնստել չորս պատերի մեջ։

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար գալիք շաբաթվա մթնոլորտը հիմնականում դրական կլինի։ Բայց հատկապես զգոն եղեք և թույլ մի տվեք, որ ձեզ ներքաշեն հակամարտությունների մեջ։ Այս ժամանակահատվածում ցանկացած վեճ և սկանդալ կունենա հեռահար հետևանքներ։ Շաբաթվա սկզբին ձեր ստեղծագործական մտածողությունն ու ինտուիցիան կսրվեն՝ օգտվեք դրանից և գտեք վաղուց ծագող հարցերի պատասխանները։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերին վերանայեք ամենակարևոր առաջադրանքները և վարեք անհրաժեշտ բանակցություններ։ Չորեքշաբթի օրը ժամանակ գտեք հանգստանալու և զբոսնելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսին մի շտապեք ամեն ինչ թողնել և անմիջապես արձագանքել հարազատների կամ գործընկերների օգնության խնդրանքներին։ Կշռադատե՛ք յուրաքանչյուր քայլը և մի՛ տվեք խոստումներ, որոնք չեք կարող պահել։

Ջրհոս

Այս շաբաթ աստղերը Ջրհոսներին խորհուրդ են տալիս ազատվել տանն ավելորդ իրերից և բացասական էներգիայի կուտակումից։ Շաբաթը սկսեք մաքրություն անելով և բոլոր ավելորդ իրերը հեռացնելով ։ Դուք անմիջապես կնկատեք, թե ինչպես է մթնոլորտը փոխվում, այդ թվում՝ հարազատների և սիրելիի հետ հարաբերություններում։ Չորեքշաբթի օրը, եթե հնարավոր է, մարեք ձեր պարտքերը։
Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է երեխաների կամ թոռների հետ շփվելու համար։ Շաբաթ և կիրակի օրերին հոգ տարեք ձեր առողջության մասին, խուսափեք ակտիվ զվարճանքներից և սպորտից՝ սա շատ տրավմատիկ ժամանակահատված է։

Ձկներ

Այս շաբաթը Ձկների համար կարող է լի լինել անհանգստություններով և ներքին իրարանցումներով։ Պաշտպանեք ձեզ այն մարդկանցից, ովքեր սովորաբար նեղացնում կամ քննադատում են։ Աստղերը խորհուրդ են տալիս մտածել որքան հնարավոր է ոչ ստանդարտ ձևով և ստեղծագործաբար մոտենալ ցանկացած խնդրի լուծմանը։ Շաբաթվա առաջին կեսին հույսը դրեք միայն ինքներդ ձեզ վրա։ Այցելեք գեղեցկության սրահ և փոխեք ձեր արտաքին տեսքը՝ նոր շունչ հաղորդելու ձեր կյանքին։ Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է նոր սկիզբների և նախկինում դադարեցված գործերի ու նախագծերի առաջխաղացման համար։ Կիրակին իդեալական օր է ժամադրության և սիրավեպի համար։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2258 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 30-ից հուլիսի 6-ը 2025 թ․

30.06.2025
Այս շաբաթ կենդանակերպի շատ նշաններ կունենան հուզական տատանումներ՝ վերելքներ և վայրէջքներ։ Գլխավորը լավատես մնալն ու չհանձնվելն է, այդ դեպքում դուք կկարողանաք ցանկացած իրավիճակ ձեր օգտին շրջել:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 23-29-ը 2025 թ․

23.06.2025
Պայծառ և արդյունավետ շաբաթ է, բայց շատ նշաններ անձնական կյանքում խնդիրների կբախվոեն՝ բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ։ Բայց կայծեր կլինեն, պատրաստվեք։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 16-22-ը 2025 թ․

16.06.2025
Այս շրջանում մոլորակներն ակտիվացնում են իրենց տատանումները՝ էներգիայի հոսքերը ուղղորդելով դեպի մաքրագործում, վերածնունդ և ճակատագրի թաքնված շրջադարձեր։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 9-15-ը 2025 թ․

09.06.2025
Այս շաբաթն ընդհանուր առմամբ բարենպաստ է նոր մեկնարկների համար՝ թե՛ գործնական հարցերում, թե՛ անձնական կյանքում: Սակայն փորձեք չկայացնել կարևոր որոշումներ, հատկապես, եթե ձեզ կոշտ վերջնագիր են ներկայացնում:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 2-8-ը 2025 թ․

02.06.2025
Ամառվա սկիզբը միշտ տոն է։ Հույսի և ուրախության ժամանակ։ Իսկ աստղերը կհուշեն, թե ինչ է ձեզ սպասվում ամռան երկրորդ օրը և հաջորդող բոլոր օրերին։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 26-ից հունիսի 1-ը 2025 թ․

26.05.2025
Նորալուսինը (մայիսի 27) շատերի համար հրաշալի և անսպասելի հեռանկարներ կբացի։ Բայց զգույշ եղեք և ամեն ինչ մի հետաձգեք ավելի ուշ ժամկետների, այս հեռանկարները կարող են նույնքան արագ անհետանալ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-07-2025 10:41
ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18
Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14
Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40
Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42
68 տարեկան հասակում  Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.06.2025
Դիտվել է 860 անգամ
01.07.2025
Դիտվել է 833 անգամ
02.07.2025
Դիտվել է 289 անգամ
03.07.2025
Դիտվել է 193 անգամ
04.07.2025
Դիտվել է 132 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster