Միշել Օբաման ընդունելություն է կազմակերպել Առաջին տիկնանց համար
22.05.2012
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տիկինը' Միշել Օբաման, Չիկագոյում մեծ միջոցառում է կազմակերպել, որին հրավիրված են եղել աշխարհի բոլոր Առաջին տիկնայք:
Քաղաքում, որտեղ անցել է Միշել Օբամայի մանկությունը, երկար զբոսանքից հետո տիկնայք անցել են ուտեստների համտեսմանը: Ուտեսները հատուկ նրանց համար պատրաստել են համալսարանի ուսանողները:
Վերջին ժամանակներում Միշել Օբաման շատ ակտիվ գործունեություն է ծավալում որպես Առաջին տիկին: Հիշեցնենք, որ ընդամենը վերջերս նա Սպիտակ տանը կազմակերպել էր ընթրիք աշխարհի 6 ամենաազդեցիկ տղամարդկանց տիկնանց հետ: Դիտվել է 2354 անգամ
|