Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Տղամարդիկ բաժանումն ավելի ծանր են տանում, քան կանայք․ հետազոտություն

13.02.2025

Ավանդաբար, կանայք համարվում են բաժանման հիմնական «զոհերը». դրա օրինակներն են ֆիլմերը, գրքերը և նույնիսկ մեր ընթերցողների նամակները: Ինչ վերաբերում է տղամարդկանց՝ արդյո՞ք նրանց քիչ է անհանգստացնում միայնությունը, թե՞ իրենց մտահոգություններով հետ չեն մնում զուգընկերուհներից:

Ընդհանրապես ընդունված է, որ սերն ու ռոմանտիկ հարաբերություններն ավելի կարևոր դեր են խաղում կանանց կյանքում, քան տղամարդկանց: Փոփ մշակույթում կանայք հաճախ ներկայացվում են որպես էմոցիոնալ կախված իրենց զուգընկերներից, մինչդեռ տղամարդիկ կարծրատիպային կերպով ներկայացվում են որպես զուսպ և անկախ:

Բայց նոր ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Behavioral & Brain Sciences ամսագրում, ներկայացնում է միանգամայն այլ պատկեր. ռոմանտիկ հարաբերությունները տղամարդկանց համար շատ ավելին են, քան կանանց, իսկ բաժանումներն ավելի վատ են ազդում նրանց ֆիզիկական և մտավոր բարեկեցությանը: Նման եզրակացության են եկել հոդվածի հեղինակները՝ վերլուծելով վերջին երկու տասնամյակների ընթացքում հրապարակված հոգեբանության, սոցիոլոգիայի և էվոլյուցիոն կենսաբանության ոլորտում անցկացված ավելի քան 50 հետազոտությունների տվյալները:

600x400

Հետազոտության արդյուքները ցույց են տվել, որ լինելով մշտական հարաբերությունների մեջ, տղամարդիկ ավելի հազվադեպ են առաջարկում ամուսնալուծվել, բաժանումների մոտ 70%-ը նախաձեռնում են կանայք։ Հիմնականում կանայք են նաև վերջ դնում արտաամուսնական կապերին: Ավելին, բաժանումից հետո տղամարդիկ ավելի հաճախ են տառապում մենակությունից, սթրեսից և դեպրեսիայից ու ավելի քիչ են տեսնում բաժանման դրական կողմը՝ աճի կամ ինքնաբացահայտման հնարավորություն:

«Տղամարդիկ ավելի շատ կախված են կանանցից իրենց հուզական կարիքները բավարարելու առումով, քան կանայք՝ տղամարդկանցից,–Daily Mail-ին ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Գերմանիայի Բեռլինի Հումբոլդտի համալսարանի հոգեբան Այրիս Ուորինգը: –Մի խոսքով, կայուն հարաբերությունները հոգեբանորեն ավելի կարևոր են տղամարդկանց համար, քան կանանց, և տղամարդիկ ավելի շատ են կենտրոնացած նման հարաբերությունների մեջ մտնելու վրա»:

Օրինակ, հետազոտությունները ցույց են տալիս, որ միայնակ տղամարդիկ ավելի ակտիվորեն են զուգընկեր փնտրում, քան միայնակ կանայք:

Բացի այդ, տղամարդիկ ավելի հաճախ են իդեալականացնում ռոմանտիկ հարաբերությունները՝ հավատալով այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են, օրինակ, «սերը առաջին հայացքից» և իրենց սիրո մասին  հայտնում են հարաբերությունների սկզբնական փուլում: Տղամարդիկ նաև ավելի հաճախ ու ավելի արագ են սիրահարվում, քան կանայք, ինչը միայն մեծացնում է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու նրանց ցանկությունը։

Ավելին, նման հարաբերությունները տղամարդկանց բարեկեցությանն ու առողջությանը զգալիորեն ավելի մեծ օգուտ են բերում, քան կանանց բարեկեցության ու առողջությանը: Նույնիսկ կյանքի տևողությունը տղամարդկանց մոտ ավելի սերտ է կապված կայուն հարաբերությունների հետ, քան կանանց մոտ:

Հետազոտողները եկել են այն ենթադրության, որ տղամարդիկ ավելի շատ էմոցիոնալ են ներգրավված հարաբերություններում, քանի որ նրանք ավելի քիչ են ապավինում այլ մարդկանց աջակցությանը:
«Սոցիալական նորմերն այնպիսին են, որ կանայք ավելի շատ են կիսում զգացմունքները ուրիշների հետ և ավելի շատ աջակցում միմյանց, քան տղամարդիկ», - բացատրում է հետազոտության համահեղինակ Ամստերդամի ազատ համալսարանի (Նիդեռլանդներ) հոգեբան Փոլ վան Լանգը: – Նույնիսկ փոքր երեխաները բախվում են նորմերի, ըստ որոնց աղջիկներին շատ ավելի նպատակահարմար է կիսվել իրենց հույզերով ու խնդիրներով, ընդունել իրենց թուլություններն ու խոցելիությունները, քան տղաներին»։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5712 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-06-2026 12:25
19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21
Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14
Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12
Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18
63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2026
Դիտվել է 1448 անգամ
02.06.2026
Դիտվել է 763 անգամ
31.05.2026
Դիտվել է 338 անգամ
04.06.2026
Դիտվել է 201 անգամ
05.06.2026
Դիտվել է 129 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster